Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կեր­պար­վես­տը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­շինք... և ին­չու՞ ո՛չ

Կեր­պար­վես­տը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­շինք... և ին­չու՞ ո՛չ
24.07.2020 | 01:06

«...Երբ Ախ­թա­մա­րի մե­նաս­տա­նի ձե­ռագ­րերն Ա­վան­ցի նա­վա­հան­գս­տում լաս­տա­նավ բեռ­նած ռուս զին­վոր­նե­րը մո­տե­ցել են ա­փին, ինչ-որ մի սպա նրանց հրա­մա­յել է խոր­տա­կել նա­վը։ Այդ նույն ռուս սպա­յից թույ­լտ­վու­թյուն ստա­ցած Ա. Ֆլո­րենս­կին ըն­դա­մե­նը մի քա­նի ըն­տիր ձե­ռա­գիր է վերց­րել որ­պես հի­շա­տակ, իսկ մնա­ցած գր­չա­գիր մա­տյան­նե­րը լաս­տա­նա­վի հետ ջրի տակ են ան­ցել։ Նի­կո­ղա­յոս Մա­ռին հաս­ցեագր­ված նա­մա­կում Ա. Ֆլո­րենս­կին վեր­ջի­նիս տե­ղե­կաց­նում է, որ իր ձեռ­քով փրկ­ված ձե­ռա­գիր մա­տյան­նե­րից ու ե­կե­ղե­ցա­կան ա­ռար­կա­նե­րից (սա­ղա­վարտ­ներ, ար­ծա­թե բուր­վառ­ներ, խա­չեր և այլն) մի քա­նի­սը Բոր­ժո­մում հանձ­նել է Պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րի օգ­նու­թյան Կով­կա­սյան կո­մի­տեի նա­խա­գահ կոմ­սու­հի Ե­լի­զա­վե­տա Վո­րոն­ցո­վա-Դաշ­կո­վա­յին, որն էլ դրանք փո­խան­ցել է Վի­րա­հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Մես­րոպ ե­պիս­կո­պոս Տեր-Մով­սի­սյա­նին»։
Ա­րա­րատ Ա­ՂԱ­ՍՅԱՆ
«Հայ կեր­պար­վես­տի և կի­րա­ռա­կան ար­վես­տի կո­րուստ­նե­րը Օս­մա­նյան կայս­րու­թյան տա­րած­քում»

ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ Ա­ՐՅԱՆ ԿԱՆ­ՉԸ
Ա­լեք­սանդր Ա­լեք­սանդ­րի Ֆլո­րենս­կին (1888-1938) ճա­նաչ­ված երկ­րա­բան էր, հնա­գետ և ազ­գագ­րա­գետ։ Նա ռուս ա­կա­նա­վոր աստ­վա­ծա­բան, փի­լի­սո­փա և բա­նաս­տեղծ Պա­վել Ֆլո­րենս­կու կրտ­սեր եղ­բայրն էր։ Ա­լեք­սանդ­րը արևե­լյան մշա­կույ­թի սի­րա­հար էր։ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ժա­մա­նակ սա­նի­տա­րի կար­գա­վի­ճա­կով կա­մա­վոր մեկ­նում է գոր­ծող բա­նակ, հայ­տն­վում է Վա­նում և խա­ղաղ օ­րե­րը նվի­րում հնա­ծո­նե­րի հա­վաք­ման և փր­կու­թյան վեհ գոր­ծին։ Տա­րի­ներ անց Մոսկ­վա­յի կայ­սե­րա­կան հնա­գի­տա­կան ըն­կե­րու­թյան Արևե­լյան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րից մե­կում ներ­կա­յաց­նում է Հա­յաս­տա­նի հու­շար­ձան­նե­րի ծանր վի­ճա­կը։ 1915-ին շատ հա­յե­րի, հիմ­նա­կա­նում կա­նանց, ծե­րե­րի և մա­նուկ­նե­րի փր­կում է ջար­դից։ Այս զար­մա­նա­լի ազն­վա­սիրտ այ­րը վախ­ճան­վեց ստա­լի­նյան ճամ­բա­րում։ Նրա բռ­նա­դատ­ման պատ­ճա­ռը գու­ցե վե­րոն­շյալ հա­յա­մետ գոր­ծո­ղու­թյու՞նն էր։
Ի դեպ, Ֆլո­րենս­կի եղ­բայր­նե­րի մայրն ար­ցա­խյան հնա­մե­նի տոհ­մե­րից մե­կի պատ­վա­կան հետ­նորդ Օլ­գա Սա­պա­րո­վան էր, բուն հայ­կա­կան ան­վամբ` Սա­լո­մե Սա­պա­րյա­նը։

«Б­УБНОВЫЙ ВАЛЕТ»-ԻՑ «ГОЛ­УБАЯ РОЗА». ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԸ

Ար­վես­տա­բա­նա­կան խոր­քա­յին վեր­լու­ծու­թյան կա­րիք այ­սօր չկա։ (Հույս ու­նեմ, որ հայ-ռու­սա­կան բազ­մա­նիստ փո­խառն­չու­թյուն­նե­րը կեր­պար­վես­տի ո­լոր­տում հա­րիր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներ­կա ա­լե­բա­խում­նե­րին, նոր խա­ղադ­րույք­ներ պի­տի սահ­մա­նեն, չէ՞ որ գե­ղե­ցիկն է փր­կում աշ­խար­հը)։ Ըն­դա­մե­նը եր­կու դր­վա­գով ներ­կա­յաց­նենք հայ-ռու­սա­կան կեր­պար­վես­տա­յին դա­շին­քը։ Ար­վես­տա­բան, հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Զա­րա Մա­լո­յանն իր դեռևս ան­տիպ «Дети и внуки «Буб­но­го вале­та» հոդ­վա­ծում (այն հրա­պա­րակ­վե­լու է «Ռոս­լին» ար­վես­տի հան­դե­սի անդ­րա­նիկ հա­մա­րում, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում), բա­վա­կա­նին ու­շագ­րավ փաս­տեր է ներ­կա­յաց­նում, հե­տաքր­քիր զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով։ Ըստ նրա, հենց Սա­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան հետ­քե­րով են հայ­կա­կան գե­ղար­վես­տա­կան մի­ջա­վայր մուտք գոր­ծում Ռու­սաս­տա­նում և Եվ­րո­պա­յում ծաղ­կող նո­րա­գույն հո­սանք­նե­րը։ Ա­ռա­ջին հեր­թին` սիմ­վո­լիզ­մի գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք յու­րօ­րի­նա­կո­րեն միա­ձուլ­վում էին «Гол­убая ро­за» միա­վոր­ման ֆո­վիզ­մի գե­ղան­կար­չա­կան սկզ­բունք­նե­րի հետ։ Այս միա­վոր­մա­նը բնո­րոշ էր ան­ցու­մը իմպ­րե­սիո­նիզ­մից պոս­տիմպ­րե­սիո­նիզ­մին։ Վե­րոն­շյալ միա­վոր­ման գե­ղա­գի­տու­թյու­նը հա­մա­հունչ էր ֆրան­սիա­կան «Նա­բի» խմ­բա­վոր­ման սկզ­բունք­նե­րին։ Չհոգ­նեց­նե­լով մեր ըն­թեր­ցող­նե­րին` հի­շեց­նենք, որ ա­ռա­ջա­դեմ այս խմ­բա­վո­րում­նե­րի և միա­վո­րում­նե­րի գե­ղար­վես­տա­կան նո­րա­րա­րու­թյուն­նե­րը բնո­րոշ էին Սա­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան վաղ շր­ջա­նին, ու նրա մի­ջո­ցով էլ նե­րառ­վե­ցին և ամ­րապ­նդ­վե­ցին հայ­կա­կան ար­վես­տում։
Այ­նու­հետև ար­վես­տա­բա­նը նշում է, որ ժա­մա­նա­կա­կից մի քա­նի ճա­նաչ­ված նկա­րիչ­ներ, ո­րոնք Սա­րյա­նի ան­մի­ջա­կան հետևորդ­նե­րը չեն զուտ ժա­մա­նա­կի ա­ռու­մով, գտն­վե­լով վե­րոն­շյալ ազ­դե­ցու­թյուն­նե­րի գո­տում, բա­վա­կա­նին հան­րա­հայտ են այ­սօր։ Խոս­քը վե­րա­բե­րում է Դա­րոն Մու­րա­դյա­նին, Շո­թա Ոս­կա­նյա­նին, Է­միլ Գա­զա­զին, Ռու­բեն Ա­բո­վյա­նին, Ար­մեն Գևոր­գյա­նին և այ­լոց։

Ա­լեք­սանդր Օս­մյոր­կի­նը «Б­убно­вый ва­лет» ցու­ցա­հան­դե­սին ա­ռա­ջին ան­գամ մաս­նակ­ցեց 1914-ին։ Կարճ ժա­մա­նակ անց ձևա­վոր­վեց հա­մա­նուն միա­վո­րու­մը, ո­րը դար­ձավ ռու­սա­կան ա­վան­գար­դի մի­ջու­կը։ Շատ ցու­ցա­հան­դես­նե­րում բուբ­նով­ցի­նե­րը ներ­կա­յաց­նում էին ի­րենց հո­գե­հա­րա­զատ նկա­րիչ­ներ Է. Բրա­կին, Մ. Վլա­մին­կին, Ֆ. Լե­ժեին, Պ. Պի­կա­սո­յին և մյուս­նե­րին։ Ա­լեք­սանդր Օս­մյոր­կինն ան­ցավ Բուբ­նո­վյան դպ­րո­ցով և շա­տե­րի կար­ծի­քով դար­ձավ «Բուբ­նո­վի վա­լե­տի որ­դի»։ Այս զար­մա­նա­լի մար­դը հե­տա­գա­յում բե­ղուն ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում, 1946-ին մաս­նակ­ցում է Երևա­նի գե­ղար­վես­տի նո­րա­բաց ինս­տի­տու­տի ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­մա­նը և կր­թում է փայ­լուն ա­շա­կերտ­նե­րի մի կո­հոր­տա, հան­ձինս Սեդրակ Ռաշ­մա­ճյա­նի, Ա­րա Բե­քա­րյա­նի, Ե­րա­նու­հի Աս­լա­մա­զյա­նի և Ա­նա­տո­լի Պա­պյա­նի։ Նրանք ի­րենց հեր­թին ի­րենց ա­շա­կերտ­նե­րին փո­խան­ցե­ցին «ը­ցովՏ­Չօռ ՉՈ­սպՑ»-ի գե­ղա­գի­տա­կան-նո­րա­րա­կան սկզ­բունք­նե­րը։
Զա­րա Մա­լո­յանն իր նյու­թը ա­վար­տում է մի ու­շագ­րավ եզ­րա­հանգ­մամբ. «Չա­փա­զան­ցու­թյուն չի լի­նի, ե­թե նշենք, որ հայ­կա­կան ար­վես­տում կա­րե­լի է ո­րո­շա­կիաց­նել Ռու­սաս­տա­նի առն­վազն եր­կու գե­ղար­վես­տա­կան միա­վո­րում­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը և նրանց գե­ղա­գի­տա­կան դիր­քո­րո­շու­մը»։

ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ԲՈ­ՀԵՄ-ԱՍՏ­ՂԸ. ՅԱ­ԿՈՒ­ԼՈՎ
«Ար­քա­յա­դուստր Բրամ­բիլ­լա» և «Ժի­րոֆ­լե-Ժի­րոֆ­լյա» ներ­կա­յա­ցում­նե­րի յա­կու­լո­վյան ձևա­վոր­մամբ Փա­րի­զում հան­դես ե­կավ հա­յազ­գի Ա­լեք­սանդր Թաի­րո­վի ղե­կա­վա­րած Մոսկ­վա­յի կա­մե­րա­յին թատ­րո­նը։ Եր­կու հա­յե­րի և ռու­սա­կան թատ­րո­նի հա­մա­տեղ ներ­կա­յա­ցու­մը ցն­ցեց Փա­րի­զը։ Հան­դուգն նո­րա­րա­րու­թյան հիմ­քում հայ-ռու­սա­կան տա­ղան­դի լրա­ցու­ցիչ փայլն էր։ Հայ-ռու­սա­կան կեր­պար­վես­տա-թա­տե­րա­կան դա­շին­քը Եվ­րո­պա­յի կենտ­րո­նում նվա­ճեց «աշ­խար­հի մայ­րա­քա­ղա­քը» և դեռ եր­կար ժա­մա­նակ Փա­րի­զում և Լոն­դո­նում, Բեռ­լի­նում և Վիեն­նա­յում անդ­րա­դառ­նում էին հայ-ռու­սա­կան գլուխ­գոր­ծո­ցին։ Գեոր­գի Յա­կու­լո­վին Մոսկ­վա­յի գե­ղար­վես­տա­կան աշ­խար­հը կն­քեց «Հրա­շա­լի Ժորժ» տիտ­ղո­սով, նրա տուն-ար­վես­տա­նո­ցի դռ­նե­րը բաց էին օր­նի­բուն։ ա­կու­լո­վի մշ­տա­կան հյու­րերն էին Ե­սե­նինն ու Մա­յա­կովս­կին, Լու­նա­չարս­կին և, ի­հար­կե, բա­զում նկա­րիչ­ներ։ Ոտք դնե­լով Մոսկ­վա­յի կա­ռա­մա­տույց` աշ­խար­հահռ­չակ Այ­սե­դո­րա Դուն­կա­նը բա­ցա­կան­չեց. «Տա­րե՜ք, տա­րե՜ք ինձ նրա մոտ, և ու­զում եմ տես­նել այդ մար­դուն»։ Այդ մար­դուն` Գեոր­գի Յա­կու­լով-«Հրա­շա­լի Ժոր­ժին»։
Հա­յաս­տա­նի կենտ­գործ­կո­մի նա­խա­գահ Ար­տա­շես Կա­րի­նյա­նը հի­շում է. «Ինձ շատ էր զար­մաց­նում այն հան­գա­ման­քը, որ Յա­կու­լո­վի մոտ ա­զատ ե­լու­մուտ էին ա­նում նաև փո­ղո­ցի ա­նա­պաս­տան ե­րե­խա­նե­րը։ Նա կա­րո­ղա­ցել էր գրա­վել նույ­նիսկ այդ ե­րե­խա­նե­րի սիր­տը։ Ե­րե­խա­ներ, ո­րոնք ա­կա­մա հակ­ված էին խու­լի­գա­նու­թյան, ա­վա­զա­կու­թյան։ Ծանր ժա­մա­նակ­ներ էին։ Բայց բա­վա­կան էր, որ մի ան­գամ այդ ե­րե­խա­ներն ինձ տես­նեին Յա­կու­լո­վի հետ փո­ղո­ցով անց­նե­լիս, հար­գան­քով ու ակ­նա­ծան­քով էին վե­րա­բեր­վում նաև ինձ»։ Յա­կու­լո­վի հե­տա­գի­ծը ռու­սա­կան կեր­պար­վես­տում հա­տու է և ինք­նա­տիպ։ Հի­շենք թե­կուզ 1905-ին ստեղծ­ված և Տրե­տյա­կո­վյան պատ­կե­րաս­րա­հում գտն­վող «Ձիար­շավ» և «Պի­տո­րեսկ» սր­ճա­րա­նի ազ­դա­գի­րը, պատ­կեր­ված 1917-ին։

ՍՈՒ­ՐԵ­ՆՅԱՆ­ՑԸ ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ԱՆ­ԴԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ
1904-ին Մոսկ­վա­յում լույս է տես­նում Մե­տեռ­լին­կի պիես­նե­րի ժո­ղո­վա­ծուն, Սու­րե­նյան­ցի ձևա­վոր­մամբ։ Վս­տա­հու­թյան ե­րաշ­խի­քը հայ նկար­չի հան­դեպ ձևա­վոր­վել էր դեռևս 1899-ին, երբ հռ­չա­կա­վոր Կնե­բել-Գրոս­մա­նի հրա­տա­րակ­չու­թյու­նը լույս ըն­ծա­յեց Պուշ­կի­նի «Բախ­չի­սա­րա­յի շատր­վա­նը»` Սու­րե­նյան­ցի ձևա­վոր­մամբ։ Պե­տեր­բուր­գի նշա­նա­վոր Մա­րի­նյան թատ­րո­նում հայ նկա­րի­չը ձևա­վո­րել էր բա­վա­կա­նին բարդ և շատ նկա­րիչ­նե­րի հա­մար ան­հա­սա­նե­լի ներ­կա­յա­ցում­ներ` Ա­դա­նի «Ծո­վա­հե­նը» բա­լե­տը և Ռու­բինշ­տեյ­նի «Դև» օ­պե­րան։ Եվ ա­հա հան­րա­հայտ նո­րա­րար Ստա­նիս­լավս­կին սիմ­վո­լիզ­մը թա­տե­րա­կան ձևա­վո­րում­նե­րում կի­րա­ռե­լու նպա­տա­կով թատ­րոն հրա­վի­րեց հենց Վարդ­գես Սու­րե­նյան­ցին։ Ինչ­պե՞ս էր խո­րա­պես հայ Սու­րե­նյան­ցը, ո­րը բազ­մա­կիրթ մեկն էր, հա­յոց պատ­մու­թյան և մշա­կույ­թի գի­տակ ռու­սա­կան կեր­պար­վես­տի հա­խուռն ա­լե­կո­ծում­նե­րի մեջ գնա­հատ­վում և ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նում ժա­մա­նա­կի նշա­նա­վոր թա­տե­րա­գետ­նե­րի, ռե­ժի­սոր­նե­րի, առ­հա­սա­րակ` մշա­կու­թա­յին վեր­նա­խա­վի կող­մից, երբ և՛ Մոսկ­վա­յում, և՛ Պե­տեր­բուր­գում շող­շո­ղում էին բազ­մա­թիվ ռուս նկա­րիչ­ներ։ Սա մի կող­մից զար­մա­նա­լի է, մյուս կող­մից` ոչ։
Զար­մա­նա­լի էր, որ պե­տա­կա­նա­զուրկ երկ­րի զա­վա­կը, ո­րը ա­կա­դե­միա­կան կր­թու­թյուն էր ստա­ցել Մյուն­խե­նում, «նվա­ճում» է ռու­սա­կան գե­ղար­վես­տա­կան կենտ­րոն­նե­րը։ Զար­մա­նա­լի չէ, քան­զի հայ տար­րը Ռու­սաս­տա­նում նե­րառ­վել է բա­վա­կա­նին օր­գա­նա­պես և ծա­ռա­յել է հյու­րըն­կալ երկ­րին հո­գով և սր­տով։ Ա­նուն­ներ չհի­շա­տա­կենք, դրանք գրե­թե ան­հա­մար են։ ՈՒղ­ղա­կի հիա­նանք ան­ցյա­լի մշա­կու­թա­յին մա­կըն­թա­ցու­թյուն­նե­րով և զար­մա­նանք ներ­կա տե­ղատ­վու­թյամբ։
Սա­կայն մի՞­թե այ­սօր, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս դժն­դակ օ­րե­րում, եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րի ազ­գա­յին կեր­պար­վես­տը չի կա­րող փո­խառ­նչ­վել բազ­մա­թիվ նա­խագ­ծե­րի և ծրագ­րե­րի մի­ջո­ցով։ Եվ, իս­կա­պես, կեր­պար­վես­տը կա­րող է դառ­նալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինք­նա­տիպ դա­շին­քի հենք։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ


Լուսանկարներ

. .
  • ГОЛ­УБАЯ РОЗА
  • Իլ­յա Մաշ­կով. «Ինք­նան­կար և Պյոտր Կոն­չա­լովս­կու դի­մա­նկա­րը» («Буб­но­­вый валет»)
  • Վարդ­գես Սու­րեն­յանց. Ա. Պուշ­կի­նի «Բախ­չի­սա­րա­յի շատր­վա­նը» գր­քի նկա­րա­զար­դում
  • Գեորգի Յակուլով. «Փողոց»
Դիտվել է՝ 11106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ