Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խո­նար­հում ան­կա­խու­թ­յան հռ­չա­կագ­րին

Խո­նար­հում ան­կա­խու­թ­յան հռ­չա­կագ­րին
04.09.2020 | 01:14
«Վա­ղա­հաս պտու­ղը չքա­ղե­ցի, և
ուշ հա­սու­կին չժա­մա­նե­ցի
Եվ ա­հա­վա­սիկ շվա­րել եմ ես
բա­րիք­նե­րից զուրկ»։
Գրի­գոր ՆԱ­ՐԵ­ԿԱ­ՑԻ
«Մա­տյան ող­բեր­գու­թյան», ԲԱՆ ԿԸ

ՏԱ­ՐԵ­ԴԱՐ­ՁԸ` ՏԱ­ՐԵ­ԼԻՑ


Երկ­րի (այն է` 3-րդ հան­րա­պե­տու­թյան) քա­ղա­քա­կան տա­ղա­վար տո­նը ան­վե­րա­պա­հո­րեն «Ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գիրն» է, ո­րի փա­ռա­պանծ տա­րե­դար­ձը ան­ցած շո­գա­պաղ օ­գոս­տո­սի 23-ին էր։ Այն, ինչ­պես և սպա­սե­լի էր, մատն­վեց ան­տար­բե­րու­թյան և մղ­վեց հա­յոց նո­րա­գույն շր­ջա­նի պատ­մու­թյան ո­րոմ­նա­պատ լու­սանց­քը։
Հատ­կա­պես գրա­վում է սույն հռ­չա­կագ­րի 7-րդ կե­տը. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին հարս­տու­թյու­նը` հո­ղը, ըն­դեր­քը, օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նը, ջրա­յին և այլ բնա­կան պա­շար­նե­րը, տն­տե­սա­կան, մտա­վոր, մշա­կու­թա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րը, նրա ժո­ղովր­դի սե­փա­կա­նու­թյունն է»։ Այ­նինչ երկ­րի ժո­ղո­վուրդն ա­կա­մա պա­տանդ­ված է 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում։ Երկ­րի նախ­կին, ա­ռա­վել ևս ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն­պես պա­տանդ են սե­փա­կան հայ­րե­նի­քում։ Զի հենց նրանց ձեռ­քով, ա­հա ար­դեն 30 տա­րի բռ­նա­դատ­վեց, այ­սօր ար­դեն ուղ­ղա­կի բռ­նա­բար­վում է «Ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գի­րը», ո­րը լույս ըն­ծայ­վեց մի գե­րա­գույն նպա­տա­կով` կա­ռու­ցել Շնոր­հա­պե­տու­թյուն։ (Շնոր­հա­պե­տու­թյու­նը (մերիտոկրատիա) պե­տա­կան կա­ռա­վար­ման ձև է, երբ հա­սա­րա­կու­թյան որևէ ան­դա­մի բա­րե­կե­ցու­թյան աս­տի­ճա­նը պայ­մա­նա­վոր­ված է պե­տա­կան կյան­քում նրա կա­տա­րած ներդ­րում­նե­րով։ Այս ներդ­րում­նե­րը կա­րող են լի­նել թե՛ տն­տե­սա­կան, թե՛ մշա­կու­թա­յին)։ Բայց վե­րա­դառ­նանք մշա­կույ­թի և ար­վես­տի դաշտ։
Մի՞­թե ար­տա­ռոց չէ հետևյալ փաս­տը. ՀՀ մշա­կույ­թի որևէ նա­խա­րար լիա­զոր­ված չէ կան­խե­լու որևէ գե­ղար­վես­տա­զուրկ երևույ­թի ի հայտ գա­լը։ Իսկ գե­ղար­վես­տազր­կու­թյունն ու գա­ղա­փա­րա­կան ճող­ված­քը 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում դրու­թյան տերն են ա­մե­նուր և ա­մեն օր։ Նա­խա­րա­րու­թյուն­նե­րը ե­րեկ և այ­սօր ան­զոր են մայ­րա­քա­ղա­քի և հան­րա­պե­տու­թյան մյուս քա­ղաք­նե­րի գե­ղա­գի­տա­կան նկա­րա­գիրն ամ­բող­ջաց­նե­լու։ Տե­ղա­կան իշ­խա­նիկ­ներն են ո­րո­շում, թե ում ար­ձա­նը երբ և որ­տեղ, նաև ում կա­տար­մամբ պի­տի տե­ղադր­վի, նրանց է հա­սու զա­նա­զան քա­րոզ­չա­կան պաս­տառ­նե­րի բո­վան­դա­կա­յին և գե­ղա­գի­տա­կան պատ­կե­րագ­րու­մը և այլն, և այլն։


Հատ­կա­պես ող­բեր­գա­զա­վեշ­տա­յին է «Հայ մե­ծեր» հան­րա­հայտ քա­րոզ­չա­կան գրո­հը` ար­ձա­նագր­ված հս­կա վա­հա­նակ­նե­րի վրա։ Մխի­թար Գո­շի, Գրի­գոր Նա­րե­կա­ցու, Թու­մա­նյա­նի և Տե­րյա­նի, Սա­րյա­նի և այլ երևե­լի­նե­րի շար­քում ի ցույց են դր­վում հան­րու­թյա­նը գրե­թե ան­հայտ, ազ­գա­յին-պե­տա­կան կյան­քում ոչ էա­կան ներդ­րում ու­նե­ցած դեմ­քեր։ Սա պոստ­մո­դեռ­նի նոր­հայ­կա­կան ա­ղա­ղակն է։ Իսկ պոստ­մո­դեռ­նը մի պարզ և բա­րո­յա­զուրկ խն­դիր է լու­ծում` վե­րաց­նում է տար­բե­րու­թյուն­նե­րը, ջն­ջում է սահ­ման­նե­րը, նույն տի­րույ­թում միևնույն թու­ջե սան­րով է սան­րում և՛ սափ­րագլ­խին, և՛ գանգ­րա­հե­րին, ար­վես­տի նույն գոր­ծում նե­րա­ռում է թե՛ ազ­գա­յի­նը, թե՛ ա­պազ­գա­յի­նը, կնոջն ու տղա­մար­դուն, ռա­բիսն ու եր­գե­հո­նա­յին ե­րաժշ­տու­թյու­նը։
Իսկ ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը պահ­պա­նում է զա­նա­զան ժա­մա­նա­կավ­րեպ մի­ջո­ցա­ռում­նե­րի և զար­մա­նա­զան բա­րո­յա­զուրկ ցուց­քե­րի կազ­մա­կերպ­չի և պա­տաս­խա­նա­տուի դիր­քե­րը։ Կաս­կած չու­նեմ, որ «Հու­զանք ու զանգ» ցատ­կռ­տու­քը ԿԳՄՍ-ի մշա­կույ­թի են­թա­նա­խա­րար-պա­տաս­խա­նա­տու Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նի ճա­շա­կի ար­գա­սի­քը չէր։ Նրա ար­գա­սա­բեր և ճա­շա­կա­վոր գոր­ծու­նեու­թյա­նը լավ ծա­նոթ եմ, երբ Թու­խի­կյան պա­պե­նա­կան տոհ­մա­նու­նով ղե­կա­վա­րում էր Հով­հան­նես Թու­մա­նյա­նի թան­գա­րա­նը։ Ներ­կա­յումս տի­կի­նը Ջորջ Սո­րո­սի կր­թա-մշա­կու­թա­յին (կար­դա­ցեք` կր­տա-մաշ­կա­հա­նիչ) ռազ­մա­վա­րու­թյան կա­մա­վոր պա­տանդն է. Եվ կա­տա­րում է սո­րո­սա­կան Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հա­կազ­գա­յին և ա­պա­պե­տա­կան հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը` զար­մա­նա­լի հանձ­նա­ռու­թյամբ։ Բայց մի՞­թե ժա­մա­նա­կը չէ ըմ­բոս­տա­նա­լու և պա­հան­ջե­լու իմ­քայ­լա­կան վե­րա­դա­սից (քա­ղա­քա­կան աս­պա­րե­զը գլուխ­նիոտն լքե­լուց 1 ժամ ա­ռաջ) լու­ծա­րել ԿԳՄՍ ձևով նա­խա­րա­րու­թյուն, բո­վան­դա­կու­թյամբ` սատ­րա­պու­թյու­նը, պետ­բյու­ջե վե­րա­դարձ­նել սույն սատ­րա­պու­թյան վե­րա­դա­սի աշ­խա­տա­վար­ձե­րի 70 տո­կոսն ու հա­վե­լավ­ճար­ներն ամ­բող­ջու­թյամբ և ու­շի ու­շով ծա­նո­թա­նալ ներ­քոն­շյալ ա­ռա­ջար­կիս հետ։

ՄԱ­ԿԸՆ­ԹԱ­ՑՈՒ­ԹՅԱՆ ԵՎ ՏԵ­ՂԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՆ ՄԻ­ՋԱ­ԿԱՅ­ՔՈՒՄ


Ժա­մա­նա­կի պա­հանջն է Հա­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի հա­րա­վա­յին, դե­պի երևե­լի հայ­կա­զուն­ներ Ստե­փան Շա­հու­մյա­նի և Ա­լեք­սանդր Մյաս­նի­կյա­նի հու­շար­ձան-կո­թող­ներն ու­ղեկ­ցող լայ­նա­հուն պո­ղո­տա-զբո­սա­գու սկզ­բում, հենց այն­տեղ, ուր նախ­կի­նում գրա­նի­տե հո­յա­շեն պատ­վան­դանն էր, այժմ կա­նա­չեղ գա­զոն, կեր­տել «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» խոր­հր­դան­շա­կան և վե­հա­շուք կո­թո­ղը։

Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում (Ֆրան­սիա­յում և Նի­դեր­լանդ­նե­րում, Անգ­լիա­յում, Իս­պա­նիա­յում և այլ եր­կր­նե­րում) նկա­րի­չը լիա­րյուն ստեղ­ծա­գոր­ծում է, աստ­վա­ծաշ­նորհ տա­ղան­դը` կտա­վի և քան­դա­կի տես­քով, նվի­րա­բե­րում է սե­փա­կան ժո­ղովր­դին ու պե­տու­թյա­նը, նպաս­տում է երկ­րի բյու­ջեի հարս­տաց­մա­նը, զի քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում կեր­պար­վես­տա­գե­տը հան­րա­յին և ազ­գա­յին կյան­քի ա­ռաջ­նա­դիր­քում է, քան­զի այդ աշ­խար­հի եր­կր­նե­րում կեր­պար­վես­տը պե­տա­կան բյու­ջեի ո­ղոր­մա­ծու­թյա­նը սպա­սող մնա­ցոր­դա­յին ար­ժեք չէ, այն պե­տա­կան կյան­քի ա­ռա­ջըն­թացն ա­պա­հո­վող և հզոր նե­րու­ժով առ­լե­ցուն գոր­ծոն է, ոչ ա­մենևին` գոր­ծիք։ Կեր­պար­վես­տի ար­տադ­րանքն ի­րաց­նե­լով ար­տա­քին շու­կա­նե­րում` պե­տու­թյու­նը ծա­ռա­յում է թե՛ ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տին, թե՛ ինքն ի­րեն։ Տիարք և տիկ­նայք իշ­խա­նա­պե­տեր, աս­վածն ա­կան­ջի օղ ա­րեք, հա­վա­տա­ցեք, որ չեք փոշ­մա­նի։ Ա­ռայժմ մեր բախ­տախ­ռով հայ­րե­նի­քում կեր­պար­վես­տը հըն­թացս հարս­տա­հար­վում է։ Ա­մեն օր և ա­մե­նուր։ Եվ որ­պես­զի միտքս հե­ղա­փո­խա­կան թռու­ցի­կի նման չճախ­րի օ­դում, պատ­կե­րագ­րում եմ ի­րա­վի­ճա­կը։
Ան­շուշտ, նկա­րի­չը նկա­րում է, քան­դա­կա­գոր­ծը քան­դա­կում է ողջ կյան­քում։ Բայց ա­նո­ղորմ ժա­մա­նա­կը հա­տում է տա­րա­ծու­թյան շե­մը, և նրանք ար­ժա­նա­նում են պե­տա­կան պատ­վո վճա­րի, այն է` թո­շա­կի։ Որևէ պե­տա­կան կամ մաս­նա­վոր հաս­տա­տու­թյու­նում երբևէ չաշ­խա­տած կեր­պար­վես­տա­գե­տը 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նում ստա­նում է... կեն­սա­թո­շակ, հա­վա­սար­վե­լով այն հար­գար­ժան տնա­յին տն­տե­սու­հուն, ո­րը ողջ կյան­քում ե­րե­խա է ծնել և խնա­մել, ա­մուս­նուն է գոր­ծի ճա­նա­պար­հել և դու­ռը լայն­սիրտ բա­ցել է նրա ա­ռաջ օ­րա­վար­տին։ Մի խոս­քով, շեն է պա­հել իր օ­ջա­խը։ Ա­զատ ստեղ­ծա­գոր­ծող կեր­պար­վես­տա­գե­տը նաև զրկ­ված է սո­ցիա­լա­կան որևէ ա­պա­հո­վու­թյու­նից, նա հա­րա­զատ երկ­րի ըն­կե­ցիկ զա­վակն է։ Այլ կերպ ա­սած` ստեղ­ծա­գոր­ծում և ապ­րում է չա­րա­բաս­տիկ «մնա­ցոր­դա­յին ար­ժե­քի» տի­րույ­թում։
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կեր­պար­վես­տը վա­րար գետ է, միա­վո­րում է շուրջ եր­կու հա­զար ա­հել և ջա­հել ստեղ­ծա­գոր­ծո­ղի, բայց ա­հա 30 տա­րի է, ինչ տա­պակ­վում է սե­փա­կան յու­ղի մեջ։ Չկա որևէ ռազ­մա­վա­րու­թյան, բայց չէ՞ որ կան նո­րան­կա­խա­կան պատ­մա­փու­լում ի­րենց ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը պահ­պա­նած և կի­սա­կա­խյալ պե­տու­թյան մեջ ի­րենց ան­կա­խու­թյու­նը սյու­նա­վո­րած հաս­տա­տու­թյուն­ներ, ի դեմս Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի, Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան, ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի, Եր­վանդ Քո­չա­րի և Մար­տի­րոս Սա­րյա­նի տուն-թան­գա­րան­նե­րի... Կան մաս­նա­վոր պատ­կե­րաս­րահ­ներ, ո­րոնք, ոչ շա­հե­կան մի­ջա­վայ­րում գոր­ծե­լով, այ­նուա­մե­նայ­նիվ, հան­րահռ­չա­կում են հայ կեր­պար­վես­տը երկ­րում և նրա սահ­ման­նե­րից դուրս, վա­ճա­ռում են ար­դի վար­պետ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը, շա­հում են ի­րենք, շա­հում է նկա­րի­չը։ Բայց ան­մասն է պե­տու­թյու­նը։


Պատ­կե­րա­վոր ա­սած, հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի մեր վա­րար գետն իր զույգ ա­փե­րում կա­ղա­պար­ված է և հո­սում է նեղ­լիկ ա­կո­սով, ինչ­պես մայր հու­նից շեղ­ված մի վտիտ առ­վակ։

«Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» ո­գուն հա­րիր ան­խու­սա­փե­լի ազ­գա­յին հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­պա­գա­յում ի հայտ կգա ՀՀ կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյու­նը, ո­րը կնե­րա­ռի ար­դի հայ կեր­պար­վես­տի ողջ նե­րու­ժը, իր կազ­մում կհաս­տա­տագ­րի բո­լոր կա­ռույց­նե­րը, թան­գա­րան­ներն ու բու­հե­րը, միու­թյուն­նե­րը և այլն։ Գլ­խա­վո­րը` կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյու­նը, հռ­չա­կե­լով իր ռազ­մա­վա­րու­թյու­նը, կդառ­նա այն ե­զա­կի պե­տա­կան ա­տյա­նը, ո­րը կա­ռա­վա­րու­թյու­նից ստա­նա­լով ո­րո­շա­կի ար­տո­նու­թյուն­ներ, լիա­րյուն գոր­ծու­նեու­թյուն կծա­վա­լի երկ­րի ներ­սում և մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ու պե­տու­թյան կող­մից դրա­մաշ­նոր­հած X գու­մա­րը կվե­րա­դարձ­նի առն­վազն կրկ­նա­պատկ­ված։

Այժմ մի քա­նի գե­րօ­րախն­դիր հարց եմ ներ­կա­յաց­նում ՀՀ ԱԺ-ի մշա­կույ­թի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ տիար Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նի և ԿԳՄՍ-ի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի տե­ղա­կալ Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նի ու­շադ­րու­թյա­նը` ակն­կա­լե­լով ող­ջա­խոհ պա­տաս­խան­ներ։
ա) Նո­րա­վարտ կեր­պար­վես­տա­գետ­նե­րի ճն­շող մասն ար­վես­տա­նո­ցա­զուրկ է, այն է` զրկ­ված են ստեղ­ծա­գոր­ծե­լու տար­րա­կան պայ­ման­նե­րից։ Ար­դյո՞ք հանձ­նա­ժո­ղո­վի և նա­խա­րա­րու­թյան օ­րա­կար­գում կա այս գե­րար­դիա­կան խն­դի­րը։
բ) Մի՞­թե ժա­մա­նա­կը չէ, որ ա­զատ ստեղ­ծա­գոր­ծող կեր­պար­վես­տա­գե­տի գոր­ծու­նեու­թյու­նը հա­մար­վի էա­կան ներդ­րում հան­րա­պե­տու­թյան կյան­քում, և նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը թո­շա­կա­վոր­վեն ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի թո­շա­կի չա­փով։
գ) Տիար Մխի­թար և տի­կին Նա­րի­նե, գու­ցե ար­ժե, որ պար­բե­րա­բար այ­ցե­լեք նկա­րիչ­նե­րի ար­վես­տա­նոց­ներ, սուրճ խմեք նրանց հետ, հս­տա­կեց­նեք նրանց ա­ռաջ լեռ­նա­ցած ու լուծ­ման կա­րոտ խն­դիր­նե­րը և վեր­ջա­պես կռա­հեք, թե իշ­խա­նու­թյունն ու կա­ռա­վա­րու­թյունն ինչ­պես պետք է փո­խառ­նչ­վեն կեր­պար­վես­տի ժա­մա­նա­կա­կից վար­պետ­նե­րի հետ։
Տիար Մխի­թար և տի­կին Նա­րի­նե, ձեր պաշ­տո­նա­կան ան­գոր­ծու­թյու­նը լրաց­րեք վե­րո­հի­շյալ ա­ռա­ջարկ­նե­րիս շուր­ջը խոր­հե­լով։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 7786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ