Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ֆարիբա Վաֆին՝ հայերեն

Ֆարիբա Վաֆին՝ հայերեն
09.09.2020 | 18:31

Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել հեղինակի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն և «Իմ թռչունը» վեպը։ Երկու գրքերը պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։

«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչև օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել: Թարգմանվել է մի շարք լեզուներով: Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են:


«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և միանգամից արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների: Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն: Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է. նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:
Նշենք, որ Ֆարիբա Վաֆին ծնվել է 1963 թվականին Թավրիզ քաղաքում: Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից է: Ստեղծագործել է դպրոցական նստարանից: Առաջին ժողովածուն տպագրել է 1996 թվականին՝ 33 տարեկանում: Ութ վեպի և պատմվածքների մի քանի ժողովածուների հեղինակ է: Արժանացել է իրանական և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների: Նրա գրքերի մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, գերմաներն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն, նորվեգերեն, թուրքերեն և այլն:


«Ֆարիբա Վաֆիի ստեղծագործություններն առանձնանում են իրենց պարզ, բայց կուռ ու ամբողջական կառուցվածքով: Նա մինիմալիստական է համարվում թերևս ոչ այնքան հարուստ, սահմանափակ բառապաշարի և հիմնականում կարճ ու պարզ նախադասություններ օգտագործելու պատճառով: Պարզությունը, պատմելու հանդարտ ու զուսպ, թեթևակի հեգնախառն ու փայլուն ոճը Վաֆիի արձակի ամենաբնորոշ կողմերից են: Եվ նա պարզ միջոցներով, սակայն ինքնատիպ ու հիշվող փոխաբերություններով, հստակ, վառ ու պայծառ պատկերներով արտացոլում է Իրանի ժամանակակից կյանքը, բարդ ու բազմազան իրականությունը»,-նշում է Գևորգ Ասատրյանը։

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ