Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանն ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի կարևոր օ­ղակ է

Իրանն ա­հա­բեկ­չու­թ­յան դեմ հա­մաշ­խար­հա­յին պայ­քա­րի կարևոր օ­ղակ է
25.09.2020 | 00:53

(Նախորդ մասը)

Բայց Ի­րա­նը լր­ջո­րեն «աշ­խա­տում» է նաև սահ­մա­նա­կից տա­րա­ծաշր­ջան­նե­րում՝ Մեր­ձա­վոր Արևել­քում և Աֆ­ղանս­տա­նում։ Նրա թշ­նա­մի­նե­րի հա­մար էլ Սի­րիան ու Լի­բա­նա­նը (այ­սինքն՝ Մեր­ձա­վոր Արևել­քը) հա­կաի­րա­նա­կան քայ­լե­րի հա­մար ա­ռայժմ ա­վե­լի գե­րա­դա­սե­լի տա­րա­ծաշր­ջան են։ Իս­րա­յե­լը, այ­նուա­մե­նայ­նիվ, շատ է ձգ­տում պա­տե­րազ­մի։ Այ­սօր ար­դեն չի կա­րե­լի այլ կերպ մեկ­նա­բա­նել այն հան­գա­ման­քը, որ սեպ­տեմ­բե­րի 2-ից 3-ի գի­շե­րը իս­րա­յե­լա­կան ռազ­մա­կան օ­դա­նա­վե­րը եր­կու ան­գամ հր­թի­ռա­յին հար­ված­ներ են հասց­րել Սի­րիա­յի տա­րած­քին։ Ա­ռա­ջին ան­գամ՝ Դա­մաս­կո­սի հա­րա­վա­յին ար­վար­ձա­նում գտն­վող ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րին։ Այդ առն­չու­թյամբ Իս­րա­յե­լի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը հրա­ժար­վել է մեկ­նա­բա­նու­թյու­նից։ Զոհ­վել է 2 սի­րիա­ցի զին­վոր, 7-ը՝ վի­րա­վոր­վել։ Իսկ սեպ­տեմ­բե­րի լույս 3-ի գի­շե­րը Իս­րա­յե­լը հար­ված է հասց­րել Սի­րիա­յի Թի­ֆո­րի ռազ­մա­բա­զա­յին, բայց սի­րիա­կան ՀՕՊ-ի հա­մա­կար­գե­րը հետ են մղել ար­ձակ­ված հր­թիռ­նե­րի մեծ մա­սը։


Թի­ֆո­րի բա­զան կենտ­րո­նա­կան Հոմս նա­հան­գի «Աթ Թիաս» (T-4) ա­վիա­բա­զան է։ Իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րը հր­թիռ­ներն ար­ձա­կել են հա­րա­վից, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ՝ Գո­լա­նի բար­ձունք­նե­րի՝ Իս­րա­յե­լի կող­մից օ­կու­պաց­ված մա­սի և սի­րիա­կան բա­նա­կի ու աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի դիր­քե­րի միջև գտն­վող չե­զոք գո­տու օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նից։ Այդ չե­զոք գո­տին ձևա­կա­նո­րեն «վե­րահ­սկ­վում» է ՄԱԿ-ի խա­ղա­ղա­պահ­նե­րի կող­մից, ի­րա­կա­նում կեղծ խա­ղա­ղա­պահ­նե­րը վա­ղուց են փա­խել, դեռ այն ժա­մա­նակ, երբ Սի­րիա­յի հա­րա­վում գոր­ծում էին «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» (ԻՊ) խմ­բա­վոր­ման ա­հա­բե­կիչ­նե­րը։ Այժմ Հոմս նա­հան­գի տա­րած­քի 99 %-ը վե­րահ­սկ­վում է սի­րիա­կան բա­նա­կի կող­մից, այդ պատ­ճա­ռով զուտ սի­րիա­կան տա­րած­քի վերևով թռ­չե­լուց իս­րա­յել­ցի­նե­րը վա­խե­նում են. 2018 թ. սի­րիա­ցի­նե­րը 3 ան­գամ խո­ցել են իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րը։


Դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, Իս­րա­յե­լի հա­մար «Աթ Թիաս» բա­զա­յի, ան­գամ Դա­մաս­կո­սի ար­վար­ձա­նի հր­թի­ռա­կոծ­ման փոր­ձերն ան­հա­ջող են ե­ղել։ Ի­զուր չէ, որ բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը լռում է, որևէ կերպ և ո­չինչ չի մեկ­նա­բա­նում։ Սի­րիա­յում զին­վո­րա­կան­ներն ու ԶԼՄ-նե­րը են­թադ­րում են, որ հրեա­նե­րը փնտ­րում էին ի­րան­ցի զին­վո­րա­կան խոր­հր­դա­կան­նե­րի տե­ղա­բաշխ­ման վայ­րե­րը, ինչ­պես նաև փոր­ձում էին գտ­նել ու ոչն­չաց­նել են­թադ­րա­բար «Աթ Թիա­սում» գտն­վող ՀՕՊ մի­ջոց­նե­րը, այդ թվում՝ նրանք, ո­րոնք կա­րող էին տե­ղադր­ված լի­նել այդ բա­զա­յում 2020 թ. հու­լի­սի 8-ին Դա­մաս­կո­սում կնք­ված ի­րա­նա-սի­րիա­կան պայ­մա­նագ­րի հի­ման վրա։ Հի­շեց­նենք, որ 2011-ից սկ­սած Իս­րա­յե­լը Սի­րիա­յին հա­րյու­րա­վոր հար­ված­ներ է հասց­րել, ո­րոնց մեծ մասն ուղղ­ված է ե­ղել Ի­րա­նի ա­ջակ­ցու­թյու­նը վա­յե­լող լի­բա­նա­նյան «Հզ­բո­լահ» կու­սակ­ցու­թյան կազ­մա­վո­րում­նե­րի դեմ։ Վեր­ջին շր­ջա­նում իս­րա­յե­լա­կան ա­վիա­ցիան հա­ճա­խաց­րել է հար­ված­նե­րը սի­րիա­կան խոր տա­րածք­նե­րի վրա։ Փոր­ձա­գետ­նե­րը դա կա­պում են հու­լի­սին Ի­րա­նի և Սի­րիա­յի միջև կնք­ված պայ­մա­նագ­րի հետ, ո­րով նա­խա­տես­վում է Սի­րիա­յում ի­րա­նա­կան զե­նի­թա-հր­թի­ռա­յին հա­մա­լիր­նե­րի (ԶՀՀ) տե­ղադ­րում։ Թեհ­րա­նը պար­տա­վոր­վել է Դա­մաս­կո­սին պաշտ­պա­նե­լու «ՀՕՊ-ի ա­ռա­ջա­պահ հա­մա­լիր­նե­րով», ինչ­պի­սիք են «Բա­հար-373»-ը և «Խոր­դադ-3»-ը։ Ըստ ռազ­մա­կան աղ­բյուր­նե­րի, դրա­նով Ի­րանն ու Սի­րիան, ի­րա­նա­մետ ու­ժե­րի վրա իս­րա­յե­լա­կան ՌՕՈՒ-ի չդա­դա­րող հար­ված­նե­րի պատ­ճա­ռով, «ո­րո­շել են ա­րա­բա­կան հան­րա­պե­տու­թյան օ­դա­յին տա­րա­ծու­թյու­նում փո­խել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վար­ման կա­նոն­նե­րը», սա­կայն, դա­տե­լով շա­րու­նակ­վող հր­թի­ռա­յին հար­ված­նե­րից, ա­ռայժմ հա­ջո­ղու­թյան չեն հա­սել, թեև Իս­րա­յելն էլ ա­ռայժմ հա­ջո­ղակ չէ։ Սի­րիա­յից հայտ­նել են, որ ՀՕՊ-ի ո­լոր­տում հենց ի­րա­նա­կան մի­ջոց­նե­րի ու մաս­նա­գետ­նե­րի շնոր­հիվ է ա­վիա­բա­զա­յի հր­թի­ռա­կո­ծումն ա­նար­դյու­նա­վետ ե­ղել։


Բայց կա նաև այլ են­թադ­րու­թյուն, թե սիո­նիստ­նե­րը հեր­թա­կան ան­գամ ին­չու ռիս­կի չեն դի­մել։ Դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, Իս­րա­յե­լը «ո­րո­նում» էր, թե օ­գոս­տո­սի 31-ից մինչև սեպ­տեմ­բե­րի 2-ը Սի­րիա­յում որ­տեղ էր գտն­վում ի­րա­նա­կան ԻՀՊԿ-ի «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի նոր հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Էս­մո­յիլ Քա­հա­նին։ Այդ գե­նե­րա­լը, իր նա­խոր­դի՝ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի նման, գործ­նա­կա­նում ցու­ցադ­րա­բար և ակ­տի­վո­րեն հա­ճա­խում է և՛ Լի­բա­նան, և՛ Սի­րիա։ Քա­հա­նին նոր տե­սան­կա­րում երևաց Դա­մաս­կո­սի հա­րա­վի վրա իս­րա­յե­լա­կան ա­վիա­ցիա­յի հար­ված­նե­րից իբր նրա զոհ­վե­լու մա­սին լու­րե­րից հե­տո։ Ինչ­պես հայտ­նում է ի­րա­նա­կան «Մեհր նյուզ» գոր­ծա­կա­լու­թյու­նը, սեպ­տեմ­բե­րի 1-ին Քա­հա­նին այ­ցե­լել է Սո­լեյ­մա­նիի մեր­ձա­վոր ըն­կեր Հու­սեյն Բուր­ջա­ֆա­րիի տուն։ Այ­ցի ժա­մա­նակ նա ա­սել է. «Մենք ա­ղո­թում ենք Բարձ­րյա­լին, որ թո­ղու­թյուն տա նա­հա­տակ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի հո­գուն և մեզ ուղ­ղի քայ­լե­լու նրա հետ­քե­րով»: Ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը Քա­հա­նիի հետ տե­սագ­րու­թյու­նը հրա­պա­րա­կել են այն բա­նից հե­տո, երբ մեր­ձա­վո­րարևե­լյան ո­րոշ պար­բե­րա­կան­ներ են­թադ­րել էին, որ նա կա­րող էր դառ­նալ Դա­մաս­կո­սի վրա Իս­րա­յե­լի հար­ձակ­ման զո­հե­րից մե­կը։ Ի­հար­կե, այն ա­մե­նը, ինչ կա­տար­վում է այժմ Սի­րիա­յում և Լի­բա­նա­նում, ա­րա­բա­կան այդ եր­կր­նե­րի, նաև Ի­րա­նի դեմ Իս­րա­յե­լի ագ­րե­սիա­յի հեր­թա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն են, քա­նի որ Սի­րիան ու Լի­բա­նա­նի շիա­նե­րը Թեհ­րա­նի դաշ­նա­կից­ներն են, և այդ քայ­լե­րով Իս­րա­յե­լը միայն մո­տեց­նում է իր ան­փա­ռու­նակ վախ­ճա­նը։


Չէ՞ որ Ի­րա­նը միայ­նակ չէ։ Այս­տեղ մի փոքր վե­րա­նանք զուտ ի­րա­նա­կան թե­մա­յից։ Վեր­ջերս շատ ծա­վա­լուն մի­ջո­ցա­ռում է կա­յա­ցել մերձ­մոս­կո­վյան «Պատ­րիոտ» զբո­սայ­գում։ Այն, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, ՌԴ ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան ան­նա­խա­դեպ քայլ է։ Կա­յա­ցել է Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան (ՇՀԿ), Ան­կախ պե­տու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան (ԱՊՀ) ան­դամ եր­կր­նե­րի, Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՀԱՊԿ) մաս­նա­կից եր­կր­նե­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­մա­տեղ նիս­տը։ ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, բա­նա­կի գե­նե­րալ Սեր­գեյ Շոյ­գուն հայ­տա­րա­րել է, որ մինչ այժմ այդ­պի­սի ծա­վա­լուն հան­դի­պում չի ե­ղել։ «Այ­սօր­վա նիս­տը նման մա­կար­դա­կի ա­ռա­ջին հան­դի­պումն է մեր մի­ջազ­գա­յին շփում­նե­րի պատ­մու­թյան մեջ»,- ա­սել է Շոյ­գուն նե­րա­ծա­կան ե­լույ­թում։ Նա հա­մոզ­մունք է հայտ­նել, որ այդ հան­դի­պու­մից հե­տո մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կակ­տի­վա­նա, իսկ նիս­տի ար­դյունք­նե­րը «պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը խո­րաց­նե­լու հաս­տա­տուն հիմք կդառ­նան»:


Հան­դի­պում­ներ ու բա­նակ­ցու­թյուն­ներ են ե­ղել նաև ռազ­մա­կան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, գլ­խա­վոր շտաբ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև։ Մեր պատ­վի­րա­կու­թյու­նը նույն­պես մաս­նակ­ցել է մի­ջո­ցառ­մա­նը, և «Պատ­րիո­տում» Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի ե­լույ­թի մա­սին մեր ԶԼՄ-նե­րը բա­վա­կան ման­րա­մասն հաշ­վետ­վու­թյուն­ներ են հա­ղոր­դել։ ՈՒս­տի չենք կրկ­նի, միայն նշենք, որ պա­րոն Տո­նո­յա­նը ժա­մա­նա­կին և «տե­ղին» այլ եր­կր­նե­րի իր գոր­ծըն­կեր­նե­րին ի­րա­զե­կել էր, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սի ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյու­նը բնու­թագր­վում է ընդ­հա­րում­նե­րի բարձր հա­վա­նա­կա­նու­թյամբ, իսկ վեր­ջին շր­ջա­նում նկատ­վում է հա­կա­սու­թյուն­նե­րի սրում, ին­չը «ո­րոշ եր­կր­նե­րի» հա­վակ­նու­թյուն­նե­րի ըն­դար­ձակ­ման հե­տևանք է։ Մեր տա­րա­ծաշր­ջա­նում դի­նա­միկ զար­գա­ցող ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րե­լի է բնու­թագ­րել որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի բա­խում, ո­րի ա­ռանց­քա­յին գոր­ծոնն է անվ­տան­գու­թյան ընդ­հա­նուր տես­լա­կա­նի բա­ցա­կա­յու­թյու­նը, ինչ­պես նաև ռիս­կե­րի նվա­զեց­ման մե­խա­նիզմ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը՝ ըն­դգ­ծել է Տո­նո­յա­նը։ Հաս­կա­նա­լի է, որ նա­խա­րարն ա­ռա­ջին հեր­թին նկա­տի է ու­նե­ցել Թուր­քիան, Ադր­բե­ջանն ու Վրաս­տա­նը։ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը նույն­պես մաս­նակ­ցել է մերձ­մոս­կո­վյան մի­ջո­ցառ­մա­նը, այն­պես որ Բա­քու վե­րա­դառ­նա­լուց հե­տո Զա­քիր Հա­սա­նովն ինչ-որ բան կու­նե­նա տե­ղե­կաց­նե­լու Իլ­համ Ա­լիևին։ Չէ՞ որ Տո­նո­յա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­տուկ ու­շադ­րու­թյամբ էին լսում ոչ միայն ԱՊՀ եր­կր­նե­րի մյուս նա­խա­րար­նե­րը, այլև Չի­նաս­տա­նի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար Վեյ Ֆեն­խեն (որ­պես ՇՀԿ-ի ան­դամ), Ի­րա­նի (Ա­միր Խա­թա­մին), Հնդ­կաս­տա­նի (Ռաջ­նաթհ Սինգ­հը) բարձ­րաս­տի­ճան զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րը։ Նրանք բո­լո­րը «հա­տուկ կար­ծիք» ու­նեն Թուր­քիա­յի և նրա դաշ­նա­կից­նե­րի, պան­թուր­քիստ­նե­րի հա­վակ­նու­թյուն­նե­րի մա­սին։


Ա­հա թե ինչն է չա­փա­զանց հե­տաքր­քիր. բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեծ մասն ըն­թա­ցել է մա­մու­լի հա­մար փակ աշ­խա­տա­կար­գով։ Հան­դիպ­ման ար­դյունք­ներն ամ­փո­փե­լիս ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Շոյ­գուն ա­սել է, որ ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի եր­կր­նե­րի ռազ­մա­կան ղե­կա­վար­նե­րը պայ­մա­նա­վոր­վել են ա­հա­բեկ­չու­թյան ու ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րում ա­վե­լի սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին։ Այդ խն­դի­րը մնում է գե­րա­կա՝ նշ­ված է հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մեջ։ «Ա­ռա­ջարկ­վել է ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի հա­մա­տեղ խն­դիր­նե­րը մշա­կել սեպ­տեմ­բե­րի վեր­ջի ռազ­մա­վա­րա­կան հրա­մա­նա­տա­րաշ­տա­բա­յին «Կով­կաս-2020» զո­րա­վար­ժու­թյան ըն­թաց­քում»,- հայտ­նել է Շոյ­գուն։ Իսկ աշ­խար­հում ո՞վ է բո­լո­րից ակ­տիվ պայ­քա­րում ա­հա­բեկ­չու­թյան դեմ։ Ի­հար­կե՝ Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը, Չի­նաս­տա­նը և Հնդ­կաս­տա­նը։ Այդ փաստն ստիպ­ված կլի­նեն լր­ջո­րեն հաշ­վի առ­նե­լու թուր­քե­րը, ադր­բե­ջան­ցի­նե­րը, ինչ­պես նաև վրա­ցի­նե­րը։ Էլ ա­վե­լի մեծ հե­տաք­րք­րու­թյուն են ա­ռա­ջաց­նում բազ­մա­թիվ երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը (Հնդ­կաս­տան-Չի­նաս­տան, Ի­րան-Ռու­սաս­տան և այլն)։ Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ է այ­ցե­լում Ռու­սաս­տան, բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րում Շոյ­գուի, «ռու­սա­կան ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի գե­նե­րա­լա­կազ­մի» հետ։


Բայց մենք շատ կու­զե­նա­յինք գո­նե ո­րոշ ման­րա­մաս­ներ ի­մա­նալ ՌԴ և Հա­յաս­տա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտաբ­նե­րի պե­տեր, բա­նա­կի գե­նե­րալ Վա­լե­րի Գե­րա­սի­մո­վի և գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Օ­նիկ Գաս­պա­րյա­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րից։ ՌԴ ՊՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ժլատ տե­ղե­կատ­վու­թյու­նը շատ բան չի հայտ­նում, թեև ան­զուսպ հա­վակ­նու­թյուն­նե­րով «ո­րոշ եր­կր­ներ» հենց միայն Գե­րա­սի­մո­վի և Գաս­պա­րյա­նի ա­ռան­ձին հան­դիպ­ման փաս­տից պետք է ան­հար­մա­րա­վե­տու­թյուն զգան։ «Քն­նար­կել են հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ռազ­մա­կան ո­լոր­տում»,- հա­ղոր­դել են Մոսկ­վա­յից։ Եվ վե՞րջ։ Ոչ։ «Մեր եր­կր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը զար­գա­նում է ինչ­պես երկ­կող­մա­նի ձևա­չա­փով, այն­պես էլ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, նախ և ա­ռաջ՝ ՀԱՊԿ-ի,- հան­դիպ­ման ժա­մա­նակ նշել է Գե­րա­սի­մո­վը։- Հա­յաս­տանն Ան­դր­կով­կա­սում Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կի­ցը և ա­ռանց­քա­յին գոր­ծըն­կերն է»: Գաս­պա­րյա­նը Գե­րա­սի­մո­վին շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­նե­րի վե­րաց­ման գոր­ծում ռու­սա­կան զին­ծա­ռա­յող­նե­րի օգ­նու­թյան հա­մար։ Ըստ նրա, Ռու­սաս­տա­նը Երևա­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն է, և նրա հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը Հա­յաս­տա­նում հա­տուկ նշա­նա­կու­թյուն են տա­լիս։ Բայց դա էլ ակն­հայ­տո­րեն այն ա­մե­նը չէ, ին­չի մա­սին խո­սել են գլ­խա­վոր շտաբ­նե­րի պե­տե­րը։ Ինք­նա­բե­րա­բար այդ­պի­սի են­թադ­րու­թյուն է ա­ռա­ջա­նում, երբ վեր­լու­ծում ես Տո­նո­յա­նի ե­լույ­թի դր­վագ­նե­րից մե­կը. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րի մեջ են մտ­նում ոչ միայն Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նը, այլև ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վու­թյան ողջ գո­տին, ինչ­պես նաև Մեր­ձա­վոր Արևել­քը և Արևե­լյան Մի­ջերկ­րա­ծով­քը։ Ել­նե­լով դրա­նից՝ Հա­յաս­տա­նը շա­հագր­գռ­ված է նշ­ված տա­րա­ծաշր­ջան­նե­րում խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան պահ­պան­մամբ»: Սա Եվ­րա­սիա­յում հայ­կա­կան բա­նա­կի դե­րի բարձ­րաց­ման հն­չեղ հայտ է։ Իսկ Տո­նո­յա­նի կող­մից Մեր­ձա­վոր Արևել­քի և Արևե­լյան Մի­ջերկ­րա­ծով­քի (Կիպ­րոս, Սի­րիա, Լի­բա­նան) հի­շա­տա­կու­մը նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նը պետք է գոր­ծի նաև Հու­նաս­տա­նի և Ի­րա­նի բա­նակ­նե­րի հետ հա­մա­տեղ։ Բայց հարց է ծա­գում. իսկ ո՞վ է հա­մոզ­ված, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն ին­քը չի խո­չըն­դո­տի մեր պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը։ Մա­նա­վանդ որ ար­դեն հայտ­նի է, որ Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վել է «Կով­կաս-2020» զո­րա­վար­ժու­թյա­նը մաս­նակ­ցե­լուց։ Հի­շեց­նենք՝ մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րը պատ­րաստ­վում են լու­ծե­լու «ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի հա­մա­տեղ խն­դիր­ներ»։ Իսկ ո՞վ է հո­վա­նա­վո­րում ա­հա­բեկ­չու­թյու­նը, որն ուղղ­ված է, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, ինչ­պես նաև Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի դեմ։ Ճիշտ է՝ ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Թուր­քիան և նրանց խա­մա­ճիկ­նե­րը։ Այժմ հաս­կա­նա­լի՞ է, թե ին­չու է Ա­լիևնե­րի կլա­նը հրա­ժար­վել «Կով­կաս-2020» զո­րա­վար­ժու­թյա­նը մաս­նակ­ցե­լուց։


Բայց Ի­րանն ու­նե­ցել է և ու­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սե­փա­կան ծրա­գիր սկ­սում է իր զին­ված ու­ժե­րի ու անվ­տան­գու­թյան ողջ հա­մա­լի­րի կա­ռա­վար­ման բա­րե­լավ­ման նոր մեծ ծրա­գի­րը։ Սեպ­տեմ­բե­րի 6-ին Ի­րա­նի ցա­մա­քա­յին զոր­քե­րի հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Քիո­մարս Հեյ­դա­րին, ե­լույթ ու­նե­նա­լով լրագ­րող­նե­րի ա­ռաջ, բա­ցա­հայ­տել է երկ­րի սահ­ման­նե­րի եր­կայն­քով 10 հա­տուկ ռազ­մա­բա­զա­նե­րի տե­ղա­բաշխ­ման ո­րոշ տվյալ­ներ։ Նա հայ­տա­րա­րել է, որ ցա­մա­քա­յին զոր­քե­րը պետք է ու­նե­նան ա­ռանձ­նա­հա­տուկ մար­տա­վա­րա­կան բնու­թագ­րե­րով ռազ­մա­բա­զա­ներ, որ­պես­զի կա­րո­ղա­նան ճիշտ կա­տա­րել ի­րենց խն­դիր­նե­րը երկ­րի արևմտյան, հա­րավ-արևմտյան, հյու­սիս-արևե­լյան և արևե­լյան սահ­ման­նե­րի եր­կայն­քով։ Նա նշել է, որ այդ­պի­սի ա­ռա­ջին բա­զան բաց­վել է մի քա­նի օր ա­ռաջ, իսկ մնա­ցած ի­նը շարք կմտ­նեն աս­տի­ճա­նա­բար։


Ի­րա­նի արևմտյան սահ­ման­նե­րը Թուր­քիա­յի, Ի­րա­քի և Հա­յաս­տա­նի, ինչ-որ չա­փով՝ նաև Նա­խիջևա­նի և Ար­ցա­խի հետ ու­նե­ցած սահ­ման­ներն են։ Գե­նե­րալ Հեյ­դա­րիի հայ­տա­րա­րու­թյու­նը միայն մի բան է նշա­նա­կում. այն­տե­ղից, որ­տեղ լի­նե­լու են այդ 10 հա­տուկ բա­զա­նե­րը, ի­րա­նա­կան ռազ­մա­կան հրա­մա­նա­տա­րու­թյունն ակն­կա­լե­լու է ա­մե­նա­մեծ ռիս­կերն ու սպառ­նա­լիք­նե­րը։ Կյան­քը ցույց կտա, թե հատ­կա­պես որ­տե­ղից է Թեհ­րանն ուղ­ղա­կի սպառ­նա­լիք տես­նում։ Բայց զար­մաց­նում է այն, որ չի նշ­վել հյու­սիս-արևմտյան սահ­մա­նը Ադր­բե­ջա­նի հետ, թեև ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րին քաջ հայտ­նի է, որ Ադր­բե­ջա­նում կան Իս­րա­յե­լի դի­վեր­սիոն-քայ­քա­յիչ գաղտ­նի բա­զա­ներ և ԱՄՆ-ի, այս­պես կոչ­ված, «շար­ժա­կան բա­զա­ներ»։ Կապ­րենք, կտես­նենք... Բայց լիո­վին ակն­հայտ է, որ Թուր­քիա­յի հետ սահ­մանն Ի­րա­նը չի դի­տար­կում որ­պես անվ­տանգ ու հան­գիստ։
(շա­րու­նա­կե­լի)

Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ

Դիտվել է՝ 10289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ