Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շենդերովիչ․ Իրերն իրենց անունով կոչենք՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա

Շենդերովիչ․ Իրերն իրենց անունով կոչենք՝ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա
29.09.2020 | 00:44

Ռուս հայտնի քաղաքական մեկնաբան Վիկտոր Շենդերովիչը կոչ է անում իրերն իրենց անունով կոչել՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա։ «Կովկասում զինված հակամարտության վերաբերյալ մտահոգության հավասարահեռ բառերը հինգ կոպեկ էլ չարժեն, եթե իրերն իրենց անունով չես կոչում՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա։ Եթե պուտինյան Ռուսաստանը գործադրի տասներորդ մասն այն ջանքի ու համառության, որը թափում է ամբողջ աշխարհում պատերազմներ հրահրելու համար, ագրեսիան շատ արագ կդադարի։ Եթե ոչ՝ կլինի մեր երկրի հերթական խայտառակությունը», – գրել է Շենդերովիչը։

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ