Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ թուրքական կողմը որոշել է ուշադրությունը շեղել Իդլիբի ճակատից. Al-Masdar News

ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ թուրքական կողմը որոշել է ուշադրությունը շեղել Իդլիբի ճակատից. Al-Masdar News
29.09.2020 | 13:31

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից հրադադարի ռեժիմ է գործում, իրավիճակը շարունակում է սրվել: Մեծ Իդլիբի տարածաշրջանում ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում մարտեր են, մեկնաբանները մատնանշում են տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականությունը, Al-Masdar News թերթին հղումով գրում է eadaily.com-ը։ Al-Masdar News թերթի աղբյուրների համաձայն՝ նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Հալեպի աևելյան մասում մարտեր են սիրիական բանակի և Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների միջև։ Դաժան բախումները տեղի են ունեցել Ալ Բաբ քաղաքի մերձակայքում։ Կառավարության զորքերն երկուշաբթի հրետանային հարվածներ են հասցրել Քաբանի քաղաքում ահաբեկիչների պաշտպանական կառույցների ուղղությամբ։

Իդլիբի ճակատի հարավային հատվածում՝ Ջեբել ազ Զավիայի լեռնաշղթայի շրջանում և Ալ-Գաբ հովտում, որտեղ գործում են «Թուրքմենստանի իսլամական կուսակցություն» և «Հուրաս ադ-Դին» ահաբեկչական խմբավորումները, նույնպես նկատվում է իրավիճակի սրման աճ: Սիրիական բանակը լայնածավալ ցամաքային գործողություն է նախապատրաստում Իդլիբ նահանգի հարավային շրջաններում, քանի որ թուրքական կողմը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները Մ-4 (Հալեպ-Լաթաքիա) մայրուղուց հարավ ընկած շրջաններից «սիրիական զինված ընդդիմության բոլոր մարտիկներին» դուրս բերելու հարցում: Զուգահեռներ անցկացնելով Իդլիբում թեժացող իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն խարխլված ստատուս քվոյի միջև՝ կարելի է ենթադրել, որ ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ թուրքական կողմը որոշել է ուշադրությունը շեղել Իդլիբի ճակատից:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ