Ծանրամարտի կանանց 2009-ի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
«Մենք՝ հայերս, պայքարում ենք հանուն հայրենիքի, հանուն քաղաքակրթության, այլ ոչ թե ինչ-որ տարածքի. դա է մեր տարբերությունը: Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է», – նշել է Ավդալյանը։