Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումը

Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումը
12.10.2020 | 23:00

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:

Ըստ Middle East Monitor հրատարակության՝ սաուդյան արքայազնն հոկտեմբերի սկզբին Կատար այցելած Էրդողանի խոսքերը հեգնանքով է մեկնաբանել: «Կոչ եմ անում ամբողջովին բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- նշել է նա: Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը թվիթերում գրել է. «Բոյկոտեք թուրքական ամեն ինչ՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»: Ալ Աջլանի խոսքով՝ Թուրքիային բոյկոտելու կոչերը Սաուդյան Արաբիայի, նրա առաջնորդների և քաղաքացիների նկատմամբ թուրքական կառավարության թշնամական վերաբերմունքի
պատասխանն են:

Դիտվել է՝ 3931

Մեկնաբանություններ