Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ան­կա­րե­լի է, որ գայ­թակ­ղութ­յուն չգա, բայց վա՜յ է նրան, ում ձեռ­քով կգա»

«Ան­կա­րե­լի է, որ գայ­թակ­ղութ­յուն չգա, բայց վա՜յ է նրան, ում ձեռ­քով կգա»
12.10.2020 | 23:27

«Գա­լիս է այս աշ­խար­հի իշ­խա­նը, որ Ինձ վրա ոչ մի իշ­խա­նու­թյուն չու­նի» (Հովհ.14; 30)։
Ին­չու՞ և ո՞վ է մեր օ­րե­րում շա­հագր­գռ­ված միա­սե­ռա­կան­նե­րի ի­րա­վա­պաշտ­պա­նու­թյամբ, ա­վե­լին՝ այդ հի­վան­դու­թյան մասշ­տաբ­նե­րի հա­մաշ­խար­հա­յին ընդգրկմամբ:
Այ­սօր ար­դեն ըն­դուն­ված օ­րեն­քում խճող­ված «գեն­դեր» հաս­կա­ցու­թյու­նը, ո­րը են­թադ­րում է, փաս­տո­րեն, սե­ռե­րի ան­պա­րա­գիծ, փոխ­ներ­թա­փանց­ված փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ և փոխշ­փում­ներ, նախ­կի­նում ո­րակ­վում ու սահ­ման­վում էր որ­պես տղա­մարդ-կին ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան և ե­ղած եր­կու սե­ռե­րի միջև սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան խն­դիր:


ՈՒ՞մ հա­մար են ըն­դուն­վում այդ օ­րենք­նե­րը և ի՞նչ հիմ­նա­վոր­մամբ, ա­սենք. և՛ թե­լադ­րող­նե­րը, և՛ ըն­դու­նող­նե­րը ու­նեն ո­րո­շա­կի տվյալ­ներ՝ հա­սա­րա­կու­թյան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­սին, ա­պա­գա հա­սա­րա­կու­թյան մա­սին, այն սերն­դի, ո­րն ա­կա­մա հայ­տն­վեց «ան­կա­խու­թյան փոր­ձա­նո­թում» և են­թարկ­վեց ֆի­զի­կա­կան, կեն­սա­քի­միա­կան ու հոգևոր փոր­ձար­կում­նե­րի և են­թարկ­վում է ա­ռայ­սօր: Մեր դա­րա­վոր մշա­կույ­թի ծա­ռին քո­ղարկ­ված ու հետևո­ղա­կան կեր­պով պատ­վաստ­վե­ցին զա­նա­զան ու զար­մա­նա­զան «են­թամ­շա­կույթ­ներ», ո­րոնց պտուղ­նե­րը քա­ղում ենք այ­սօր: Օ­ձի ձա­գը օձ է դառ­նում, և «են­թամ­շա­կույթ­նե­րը» սպառ­նում են դառ­նալ մայր-մշա­կույթ: Ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին հոգևոր վե­րա­զար­թոն­քը թերևս հա­կա­պատ­վաս­տա­նյութ հան­դի­սա­ցավ և էա­պես փո­խեց նա­խա­պես ծրագր­ված ու գծագր­ված պատ­կե­րը: Նրանք, ով­քեր զերծ մնա­ցին աստ­վա­ծա­յին օրհ­նու­թյու­նից, են­թարկ­վե­ցին զա­նա­զան տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի՝ ընդ­հուպ մինչև նա­խասկ­զբ­նա­կան աստ­վա­ծա­կեր­պու­թյան կո­րուստ, Սուրբ Հո­գու տա­ճար դառ­նա­լու փո­խա­րեն դար­ձան դի­վաբ­նակ մե­հյան­ներ, ին­չը մենք տես­նում ենք այ­սօր: Մար­դը մարդ է, երբ Ա­րա­րիչ Աստ­ծո հետ է: Մարդն ին­քը, լի­նե­լով կրո­նա­կան էակ, միշտ էլ ու­նի աստ­ծո՝ պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա­յի կա­րիք, և ե­թե նա չի ճա­նա­չում Ճշ­մա­րիտ Աստ­ծուն, նա կպաշ­տի ձեռ­քի տակ ե­ղա­ծը: Այ­սօր՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան դա­րում, մար­դը խո­րա­պես և ստոր կեր­պով ա­նի­րավ­ված ու խաբ­ված է, և ծաղր­ված են նրա ա­մե­նան­վի­րա­կան զգա­ցում­ներն ու ա­մե­նա­թանկ ապ­րում­նե­րը: Մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րը բո­լոր դա­րե­րում ա­կան­ջա­լուր են ե­ղել «եր­կր­պա­գիր ու կս­տա­նաս» սա­տա­նա­յա­կան հրա­հան­գին՝ հու­սա­լով դրա­նից ա­ռա­վե­լա­գույն շահ կոր­զել: Ի­րա­կա­նում նրանք ին­քա­խա­բեու­թյան ա­նե­լա­նե­լի ո­րո­գայթ­նե­րում են, ա­ռա­վե­լա­գույն կո­րուստ­ներ են կրում՝ զրկ­վե­լով և՛ ի­րենց նկր­տում­նե­րից, և՛ ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, որ կա­րող էին ու­նե­նալ Աստ­ծուց չհ­րա­ժար­վե­լու դեպ­քում: Բայց սար­սա­փե­լին այդ մի քա­նի տաս­նյակ ա­ռաջ­նորդ­նե­րի կո­րուս­տը չէ, այլ դրանց ա­ռաջ­նոր­դու­թյա­նը ի­րենց ան­ձե­րը վս­տա­հած բազ­մա­մի­լիոն մարդ­կանց կո­րուս­տը: «Ան­կա­րե­լի է, որ գայ­թակ­ղու­թյուն չգա, բայց վա՜յ է նրան, ում ձեռ­քով կգա: Նրա հա­մար լավ կլի­ներ, ե­թե իր պա­րա­նո­ցից եր­կա­նա­քար վեմ կախ­վեր, և նա ծո­վը գց­վեր, քան թե այս փոք­րիկ­նե­րից մե­կին գայ­թակ­ղեց­ներ: Զգույշ ե­ղեք ձեր ան­ձե­րի հա­մար» (Ղուկ.17.1-3): Այ­սօր ա­ռա­վե­լա­պես հենց փոք­րիկ­ներն են գայ­թակղ­վում: Աշ­խար­հի գայ­թակ­ղող­նե­րը ի­րենց ար­ժա­նի վախ­ճա­նով են հե­ռա­ցել աշ­խար­հից այն­տեղ, ուր կրա­կը չի մա­րում ու որ­դը չի սատ­կում, ուր լաց է և ա­տամ­նե­րի կրճ­տում: Նրանք բո­լո­րը գա­լիս են ու գնում և այդ կորս­տա­բեր ըն­թաց­քի մի­ջա­կայ­քում մո­տեց­նում են Ա­նօ­րե­նի գա­լուս­տը. «Ո­րին Տեր Հի­սուս պի­տի կոր­ծա­նի Իր բե­րա­նի շն­չով և պի­տի ոչն­չաց­նի Իր հայտ­նու­թյամբ Իր գալս­տյան ժա­մա­նակ: Նրա՝ Ա­նօ­րե­նի գա­լուս­տը Սա­տա­նա­յի ներ­գոր­ծու­թյամբ է, ա­մե­նայն զո­րու­թյամբ, նշան­նե­րով, խա­բե­բա­յա­կան զո­րա­վոր գոր­ծե­րով և ա­նի­րա­վու­թյան բո­լոր պատ­րանք­նե­րով կորս­տյան մատն­ված­նե­րի վրա. և այդ ա­մե­նը այն բա­նի փո­խա­րեն, որ չըն­դու­նե­ցին ճշ­մար­տու­թյան սե­րը, որ­պես­զի փրկ­վեն: Դրա հա­մար էլ Աստ­ված նրանց պի­տի ու­ղար­կի զո­րա­վոր մի մո­լո­րու­թյուն, որ նրանք հա­վա­տան ստին և դա­տա­պարտ­վեն բո­լոր նրանք, որ չհա­վա­տա­ցին ճշ­մար­տու­թյա­նը և հա­ճույք գտան ա­նօ­րե­նու­թյան մեջ» (Բ Թես.2;8-11):

«Իսկ ով մինչև վերջ համ­բե­րի, նա պի­տի ապ­րի»

Սե­րը պարտք է, որ ան­կա­րե­լի է միան­վագ հա­տու­ցել:
«Արդ, հա­տու­ցե­ցե՛ք յու­րա­քան­չյու­րին ի­րենց պարտ­քե­րը. ո­րին հարկ՝ հար­կը, ո­րին մաքս՝ մաք­սը, ո­րին եր­կյուղ՝ եր­կյու­ղը, ո­րին պա­տիվ՝ պա­տի­վը:
Եվ ոչ ո­քի պար­տա­պան մի՛ մնա­ցեք, բա­ցի մի­մյանց սի­րե­լուց, քա­նի որ, ով սի­րում է ըն­կե­րո­ջը, կա­տա­րում է օ­րեն­քը: Սերն իր ըն­կե­րո­ջը չար բան չի ա­նի. սերն է օ­րեն­քի լրու­մը» (Հռոմ.13;7-8,10):


Հար­կերն ու մաք­սե­րը կվե­րա­նան, եր­կյու­ղի պատր­վա­կը կանց­նի, պատ­վի ար­ժա­նի­քը կն­սե­մա­նա, բայց, այ­դու­հան­դերձ, սե­րը չի խա­փան­վի, և սի­րո պարտ­քը չի չե­ղարկ­վի: Աստ­ված Սեր է: Սուրբ Գր­քի վկա­յու­թյամբ մար­դը ստեղծ­վել է Աստ­ծո պատ­կե­րով և նմա­նու­թյամբ: Ան­սահ­ման Աստ­ծո մեր հան­դեպ ու­նե­ցած սերն էլ ան­պար­փակ է և ան­վի­ճար­կե­լի: Մար­դը սահ­մա­նա­փակ և մեղ­սա­հակ էակ է: Նա կորց­րել է Աստ­ծո պես ա­ռանց նա­խա­պայ­ման և սր­տանց սի­րե­լու կա­րո­ղու­թյու­նը, սա­կայն իս­պառ չի զրկ­վել սի­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից` ան­մա­րե­լի պարտ­քի ձևա­չա­փով: «Եվ ոչ ո­քի պար­տա­պան մի՛ մնա­ցեք,- ա­սում է ա­ռա­քյա­լը,- բա­ցի մի­մյանց սի­րե­լուց»: Վճա­րեք բո­լոր հար­կերն ու տուր­քե­րը, հա­տու­ցեք պատ­կա­ռանք ու պա­տիվ, բայց սի­րո պարտ­քը յու­րա­տիպ է. վճա­րե­լիս բազ­մա­պատկ­վում է, բայց և` շատ ջանք չի պա­հան­ջում, հոգ­սի չի վե­րած­վում: Սի­րո պարտ­քը վճա­րե­լով է, որ պի­տի մնանք պատ­վի­րա­նա­պա­հու­թյան մեջ: Սի­րե­լով է, որ պի­տի զերծ մնանք դա­տե­լու մեղ­քից, քան­զի հայտ­նի բան է. եր­բեք չեն դա­տում նրան, ում սի­րում են, այլ ա­մե­նա­ծանր հան­ցան­քի դեպ­քում ան­գամ պատր­վակ են փնտ­րում նե­րե­լու հա­մար: Սի­րե­լի մար­դը թե­րու­թյուն­ներ չու­նի, և նրա վի­րա­վո­րանք­նե­րը հա­ճո­յա­խո­սու­թյան պես են հն­չում: Սի­րե­լիի ա­մեն քմա­հա­ճույքն ու թե­րա­ցու­մը հան­դուր­ժում են ա­մե­նայն նե­րո­ղամ­տու­թյամբ, միայն որ­պես­զի չբա­ժան­վեն: Սա­կայն այդ­պի­սի սե­րը կա­րող է նաև քո­ղարկ­ված ե­սա­սի­րու­թյուն լի­նել, միայ­նակ մնա­լու վախ: Ի­րա­պես սի­րող սիր­տը ցա­վում է միայն սի­րե­լիի մե­ղա­վոր ա­րարք­նե­րի հա­մար, ո­րոնք պի­տի հան­գեց­նեն Կյան­քից բա­ժան­ման ու կորս­տի: Սե­րը միակ դեղն է մար­դու հո­գին կր­ծող ախ­տի` հպար­տու­թյան դեմ: Պետք է սր­տի գա­հից տա­պա­լել այդ ամ­բար­տա­վան ինք­նա­կա­լին և թա­փուր գա­հը վե­րա­փո­խել ու հար­մա­րեց­նել սի­րո հա­մար: Հպար­տու­թյա­նը տուրք տա­լու և սի­րե­լու ու նվիր­վե­լու ան­կա­րո­ղու­թյան պատ­ճա­ռով ըն­տա­նիք­նե­րը` հա­զիվ կազմ­ված, քայ­քայ­վում են (Ա Կորնթ. 7;2-5, 10-11): Մեղ­քը բազ­մա­պատկ­վում է ու տա­րած­վում, ո­րով­հետև հպար­տու­թյու­նից ու կա­մա­պաշ­տու­թյու­նից ծն­վում են մնա­ցած բո­լոր մեղ­քե­րը: Մե­րօ­րյա մար­դը սե­փա­կան կյան­քը ինք­նան­պա­տակ դա­տար­կու­թյան վե­րա­ծե­լու տա­րօ­րի­նակ մղում ու­նի: Մար­դը փե­տու­րե խաչ է նա­խընտ­րում` ին­քը ու­րի­շի ու­սին կա­պա­րի նման ծան­րա­նա­լով հան­դերձ: Մար­դը ար­դա­րու­թյուն է պա­հան­ջում` իր շուր­ջը ա­նի­րա­վու­թյուն ու ա­նար­դա­րու­թյուն սփ­ռե­լով հան­դերձ, ո­րով­հետև ամ­բար­տա­վան հո­գին չի ճա­նա­չում մեկ ու­րի­շի ի­րա­վուն­քը և սե­փա­կան ցան­կու­թյուն­նե­րի ան­խո­չըն­դոտ ի­րա­գոր­ծումն է, որ հա­մա­րում է ար­դա­րու­թյուն: Աստ­ված Ին­քը հպարտ չէ, և ոչ էլ քա­մահ­րում է մե­ղա­վոր մար­դուն:
Ա­մե­նա­բարձ­րյալ Աստ­ված սնա­պար­ծու­թյան կա­րիք չու­նի: Ան­սահ­ման սի­րե­լով մար­դուն` Նա խո­նարհ­վեց Իր բարձ­րու­թյու­նից, և նա, ով հա­վակ­նում է ճա­նա­չած լի­նել Նրան, պետք է առն­վազն մե­ծա­հո­գի լի­նի:


Աստ­ված սի­րում ու փայ­փա­յում է Իր ա­րար­չու­թյու­նը, սա­կայն չի սի­րում շատ ծնող­նե­րի պես: Նա չի զմայլ­վում մեր մեղ­քե­րով և չի պատ­րաստ­վում աչք փա­կել մեր ամ­բա­րիշտ ըն­թաց­քի վրա. «ՈՒմ սի­րում եմ, նրան հան­դի­մա­նում եմ ու խրա­տում» (Հայտ. 3;19): «Որ­դյա՛կ, մի՛ ա­նար­գիր Տի­րոջ խրա­տը և մի՛ դժ­գո­հիր Նրա հան­դի­մա­նու­թյու­նից, քան­զի Տե­րը ում սի­րում, նրան խրա­տում է և պատ­ժում նրան, ում ըն­դու­նում է որ­պես որ­դի» (Առ. 3;11): «Թե խրա­տին համ­բե­րող եք, Աստ­ված ձեզ կմո­տե­նա իբրև որ­դի­նե­րի: Ո՞րն է այն որ­դին, ո­րին հայ­րը չի խրա­տում, ո­րով­հետև ե­թե մնաք ա­ռանց խրա­տի, ո­րին բո­լորն են բաժ­նե­կից, ա­պա խորթ եք և ոչ հա­րա­զատ որ­դի» (Եբր. 12; 7-8):
Սի­րել Աստ­ծուն նշա­նա­կում է հնա­զանդ­վել, սի­րել մար­դուն նշա­նա­կում է նե­րել: Եր­կու դեպ­քում էլ պա­հանջ­վում է համ­բե­րել, «իսկ ով մինչև վերջ համ­բե­րի, նա պի­տի ապ­րի» (Մատթ. 10;22):


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ