Հաղթանակը մերն է լինելու
20.10.2020 | 00:06
«Հաղթելու ենք Աստծով» գաղափարով ծնվեց ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ նախաձեռնությունը՝ գիշերային աղոթքի ժամանակ։ Արմենն արդեն մի քանի օր փոքրիկ ծրարներ է պատրաստում, որոնց մեջ աղոթագիրք ու խաչ է դնում և բաժանում հոսպիտալներում այս օրերին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Ավելի քան 600 խաչ ու աղոթագիրք է բաժանել, բայց վստահեցնում է, որ այս նախաձեռնությունը շարունակական է լինելու, այժմ էլ այդ գործերով է զբաղված:
«Վիրավորները հավատով և Աստծուն աղոթելով ավելի շուտ կապաքինվեն: Նպատակս Աստվածաճանաչությունն ու հավատով հաղթելն է, քանի որ բոլոր ժամանակներում հաղթել ենք ոչ միայն սրով և զենքով, այլև ամուր և անսասան հավատով, որովհետև Աստված ամենուր մեզ հետ է»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մանուկյանը։
Զինվորներն ամենակարևոր մարդիկ են, և դրա վառ ապացույցը մեր հայրենակիցների համախմբումն ու անկոտրում կամքն է: Ինչ գնով էլ լինի՝ հաղթանակը մերն է լինելու, որովհետև մենք ունենք հա՛յ զինվոր, հա՛յ հրամանատար ու նրանց պաշտում ենք:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
Մեկնաբանություններ