Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել

Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել
29.10.2020 | 22:56

Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարը տեղափոխվել է անհապաղ միջոցառումների բարձրագույն մակարդակ՝ հայտնել է վարչապեն Ժան Կաստեքսը՝ Նիցցայի հարձակումը որակելով «ամբողջ երկիրը սգի մեջ գցած նենգ և բարբարոսական գործողություն»:

Ֆրանսիայում գործող օրենքների համաձայն՝ ահաբեկչության հետ կապված անհապաղ միջոցառումները ենթադրում են անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության և բանակի մոբիլիզացիա:

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ