ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սո­ցապ­նա­խա­րա­րու­թ­յու­նում ու կա­դաստ­րի կո­մի­տեում պարգևավ­ճար­ներ են ստա­ցել

Սո­ցապ­նա­խա­րա­րու­թ­յու­նում ու կա­դաստ­րի կո­մի­տեում պարգևավ­ճար­ներ են ստա­ցել
30.10.2020 | 00:32

Աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան և կա­դաստ­րի կո­մի­տեի ո­րոշ աշ­խա­տա­կից­ներ այս ա­միս պարգևավ­ճար են ստա­ցել: Հա­վե­լյալ գու­մար ստա­ցող­նե­րը նա­խա­րար, փոխ­նա­խա­րար­ներ ու ո­րոշ վար­չու­թյուն­նե­րի պե­տեր են ե­ղել: «Սո­ցապ­նա­խա­րա­րու­թյու­նում թեև ոչ նախ­կին «պրե­միա­նե­րի» չա­փով, բայց «պրե­միա» ստա­ցել են: Խոս­քը սեպ­տեմ­բեր ամս­վա մա­սին է, գու­մարն էլ ա­վե­լի քիչ է ե­ղել, քան նա­խորդ ա­միս­նե­րին: Նույն վի­ճակն է նաև կա­դաստ­րի կո­մի­տեում, ուղ­ղա­կի, ի տար­բե­րու­թյուն սո­ցապ­նա­խա­րա­րու­թյան, այս­տեղ գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­ներն են ստա­ցել և այն նույն չա­փով, ինչ նախ­կի­նում»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը:


Տե­ղե­կա­ցանք նաև, որ սո­ցապ­նա­խա­րա­րու­թյու­նում, ըստ երևույ­թին, հոկ­տեմ­բեր ամս­վա հա­մար նույն­պես պարգևա­վա­ճար են ստա­նա­լու:
Մինչ երկ­րի ա­ռա­ջին դեմ­քե­րը զօ­րու­գի­շեր հոր­դո­րում, կոչ են ա­նում, խնդ­րում ու ա­ղեր­սում են՝ հա­վե­լյալ մեկ լու­ման ան­գամ փո­խան­ցել «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին, պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րը, պա­տե­րազ­մի դժն­դակ օ­րե­րին ան­գամ, շա­րու­նա­կում են վա­յե­լել պե­տա­կան բա­րիք­նե­րը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ