Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­հա­բեկ­չու­թ­յու­նը նոր դեմք ու­նի»

«Ա­հա­բեկ­չու­թ­յու­նը նոր դեմք ու­նի»
03.11.2020 | 01:13

Սի­րիա­կան ա­հա­բե­կիչ­նե­րով հա­մալր­ված ա­զե­րի­թուր­քա­կան ոհ­մա­կը սեպ­տեմ­բե­րի 27-ից աշ­խար­հը ժա­մա­նա­կա­յին նոր չա­փու­մի մեջ է պա­հում Ար­ցա­խի նկատ­մամբ սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մով։ Ար­ցա­խը, ու­ժե­րի գե­րա­գույն պր­կու­մով, փոր­ձում է չա­փի բե­րել հա­կա­ռա­կոր­դին՝ ցույց տա­լով ա­րիու­թյան, սե­փա­կան տա­նը, հո­ղին, ա­զա­տու­թյան գա­ղա­փա­րին նվիր­վա­ծու­թյան, բա­ցա­ռիկ հե­րո­սա­կա­նու­թյան օ­րի­նակ։


Այն­պես չէ, թե աշ­խար­հը խել­քը կորց­րած դա­տա­պար­տում է հե­րո­սա­կան Լեռ­նաշ­խար­հի դեմ սան­ձա­զեր­ծած ագ­րե­սիան, սա­կայն բա­նա­կա­նու­թյան ձայ­նե­րը կար­ծես թե սկ­սում են ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճա­խա­կի հն­չել, ու դրա մեջ բա­վա­կա­նին ակ­տիվ ներ­քաշ­վում է և մար­զա­կան աշ­խար­հը։ Հեր­թա­կան նման ձայ­նը արևմուտ­քի կող­մե­րից էր։ «Բոս­թոն Սել­թիկ­սի» կազ­մում հան­դես ե­կող թուրք հայտ­նի բաս­կետ­բո­լիստ Է­նես Կան­տե­րը Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի մա­սին գրա­ռում է կա­տա­րել՝ մե­ղադ­րել ա­հա­բեկ­չա­կան ռե­ժիմ ստեղ­ծե­լու մեջ։


«Ա­հա­բեկչnւթյnւնը նոր դեմք ու­նի։ Տա­սը տար­վա մեջ ե­րե­սուն­մեկ կnնֆ­լիկտ տա­սը պե­տու­թյան հետ՝ գու­մա­րած քր­դե­րը: Աշ­խար­հը պետք է հաս­կա­նա, որ Թուր­քիան չի կnնֆ­լիկտ ստեղ­ծում, այլ Էր­դո­ղա­նի իշ­խա­նա­կան ռե­ժի­մը։ Ե­կեք վերջ տանք բռ­նա­պե­տու­թյա­նը և խա­ղա­ղու­թյուն ստեղ­ծենք»,- գրել է բաս­կետ­բո­լիստ Է­նես Կան­տե­րը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ