«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նաիրա Զոհրաբյան. Նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր

Նաիրա Զոհրաբյան. Նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր
02.12.2020 | 21:07

Քննարկում ենք նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը մեզնից խլեց մայիսի 8-ը, գողացավ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը և, ուրեմն, նոյեմբերի 10-ը մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր, մենք պետք է սգանք այդ օրը», - ասաց նա։ Նա նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հստակ է՝ կապիտուլացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ «Մնացածը, ես այսպես եմ հասկացել, իրեն ու իր թիմին հեռանալու դեպքում կտրվեն անվտանգության երաշխիքներ», - ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության անկման, Հայաստանի ու Արցախի պարտության խորհրդանիշն է ու այդ խորհրդանիշը րոպե առաջ պետք է հեռանա։ «Ամեն ինչ պետք է անել՝ օր առաջ հասնելու այս մարդու հրաժարականին», - նշեց Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ