Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պետք է այլ բան մտա­ծել, և ոչ միայն մտա­ծել, այլև գոր­ծել

Պետք է այլ բան մտա­ծել, և ոչ միայն մտա­ծել, այլև գոր­ծել
22.12.2020 | 01:47

«Հա­յաս­տանն ա­ռանց Նի­կո­լի», «Նոր տա­րին ա­ռանց Նի­կո­լի», «Նի­կոլ, հե­ռա­ցի՛ր», «Նի­կոլ, թող գնա՛»… Պե­տա­կան դա­վա­ճա­նի կող­մից կա­պի­տու­լյա­ցիոն հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րե­լուց հե­տո հա­ճախ կա­րե­լի է լսել ու կար­դալ այս կար­գա­խոս­նե­րը: Բայց, ի՞նչ է, «հալ­վա, հալ­վա» ա­սե­լով մար­դու բե­րա­նը կա­րո՞ղ է քաղց­րա­նալ։


Նի­կոլն ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տվո­ղը չէ: Բա­վա­կա­նա­չափ ճա­նա­չում եմ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղին, ինչ­պես ա­սում են նման դեպ­քե­րում, նրա կա­շին դա­բա­խա­նից գի­տեմ, հետևա­բար կա­րող եմ ա­սել` թող որևէ մե­կը նրա հրա­ժա­րա­կա­նի պատ­րան­քը չու­նե­նա: Հրա­ժա­րա­կան չի տա­լու մի շարք պատ­ճառ­նե­րով, ո­րոն­ցից կն­շեմ ըն­դա­մե­նը մի քա­նի­սը:
Հրա­ժա­րա­կան չի տա­լու, ո­րով­հետև շատ լավ հաս­կա­նում է, որ դրա­նից հե­տո ին­քը և իր ըն­տա­նի­քը չու­նեն անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ, որ առն­վազն ին­քը կա­րող է են­թարկ­վել հա­յե­րի դատ ու դա­տաս­տա­նին, վրե­ժին, առն­վազն քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կանչ­վել ու կանգ­նել դա­տա­րա­նի առջև:


Հրա­ժա­րա­կան չի տա­լու, ո­րով­հետև լի­նե­լով պե­տա­կան դա­վա­ճան, Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ իր չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րը դեռ սոսկ մաս­նա­կիո­րեն է ի­րա­գոր­ծել:
Հրա­ժա­րա­կան չի տա­լու, ո­րով­հետև հայ ժո­ղովր­դի հան­դեպ այն ա­հա­վոր հան­ցան­քը գոր­ծե­լուց հե­տո, ո­րը նա գոր­ծեց, որ­պես ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի թիվ 1 պա­տաս­խա­նա­տու, կա­րող է հրա­ժա­րա­կան տալ միայն զղ­ջում, բա­րո­յա­կա­նու­թյուն, կտոր մը խիղճ, գութ, պա­տաս­խա­նատ­վու­թյան տար­րա­կան զգա­ցում ու տար­րա­կան հայ­րե­նա­սի­րու­թյուն ու­նե­ցող մար­դը, իսկ Նի­կո­լը հաս­տա­տա­պես այդ­պի­սին չէ:
Հրա­ժա­րա­կան չի տա­լու, ո­րով­հետև երևի բա­ցի միայն իր ե­րե­խա­նե­րից (նույ­նիսկ սրան էլ եմ կաս­կա­ծում), սր­բու­թյուն չու­նի, ե­թե մեկն ատր­ճա­նա­կը պա­հի իր և կնոջ վրա և ա­սի` ընտ­րու­թյուն կա­տա­րի, գրե­թե կաս­կած չու­նեմ, որ նա­խընտ­րե­լու է իր ողջ մնա­լը, և Ան­նան էլ այդ մա­սին, կար­ծում եմ, գի­տի: Հա­մե­նայն դեպս, հայ­րե­նի­քը և հայ ազ­գը Նի­կո­լի հա­մար սր­բու­թյուն­ներ չեն: Ոչ էլ Աստ­ված ու­նի, ո­րով­հետև աստ­վա­ծա­պաշտ և աստ­վա­ծա­վախ մարդն այս­պես չէր կա­րող վար­վել իր հայ­րե­նի­քի ու ժո­ղովր­դի հան­դեպ: Ե­թե ու­նի Աստ­ված, ա­պա նրա աստ­վա­ծը, դա­տե­լով Նի­կո­լի ա­րա­ծից, չա­րա­ծից, վար­քից, վար­մուն­քից, վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, Քրիս­տո­սը չէ, այլ նրա ա­խո­յա­նը` Սա­տա­նան:


Նի­կո­լը եր­բեք հրա­ժա­րա­կան չի տա հա­նուն հայ­րե­նի­քի, հա­նուն Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի փր­կու­թյան: Կրկ­նում եմ` հայ­րե­նի­քը Նի­կո­լի հա­մար սր­բու­թյուն չէ: Ա­պա­ցույ­ցը թե­կուզ այն, թե նա 2018 թ. ապ­րի­լին ինչ հայ­տա­րա­րեց և ինչ էր պատ­րաստ­վում ա­նել ապ­րի­լի 24-ին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շա­հա­մա­լի­րում, ե­թե Սերժ Սարգ­սյա­նը կա­ռա­վա­րու­թյան կող­մից ծաղ­կեսպ­սակ դնե­լու հա­մար հա­մար­ձակ­վեր ոտք դնել այն­տեղ:
Ե­թե ո­մանք մո­ռա­ցել են, հի­շեց­նենք` Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ «թավ­շյա­նե­րի» իր խմ­բի հետ միա­սին ար­գե­լա­փա­կե­լու է, թույլ չի տա­լու ՀՀ վար­չա­պե­տի մուտ­քը Ծի­ծեռ­նա­կա­բերդ: Պատ­կե­րաց­նում եք, չէ՞, թե ինչ կլի­ներ, ե­թե Սերժ Սարգ­սյանն ապ­րի­լի 23-ին հրա­ժա­րա­կան չներ­կա­յաց­ներ և կա­ռա­վա­րա­կան պատ­վի­րա­կու­թյան հետ 24-ին գնար այն­տեղ, փոր­ձեր իր թիկ­նա­զո­րի, ոս­տի­կա­նու­թյան, ներ­քին զոր­քե­րի կամ ԱԱԾ հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տա­յին­նե­րի մի­ջո­ցով ճա­նա­պարհ հար­թել: Ան­վա­րան կա­րե­լի է ա­սել, որ կլի­ներ բա­խում մի քա­նի հա­զար հո­գու միջև, հա­րյու­րա­վոր զո­հե­րով ու վի­րա­վոր­նե­րով ան­նա­խա­դեպ ա­րյու­նա­հե­ղու­թյուն, ո­րի հա­մե­մատ «Մար­տի 1»-ը չն­չին ծեծ­կռ­տուք կթ­վար:


Ա­վե­լին` սկիզ­բը կդր­վեր քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի, երկ­րի ներ­քին ի­րա­վի­ճա­կը լիո­վին դուրս կգար վե­րահս­կո­ղու­թյու­նից, և սահ­մա­նին զորք ու ռազ­մա­կան տեխ­նի­կա կու­տա­կած, կազմ ու պատ­րաստ սպա­սող Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը կներ­խու­ժեին Ար­ցախ և Հա­յաս­տան:
Բա­ցի վե­րոն­շյա­լից, Ե­ղեռ­նի հու­շա­հա­մա­լի­րում մարդ­կանց մեծ խմ­բե­րի միջև բա­խու­մը և ա­րյու­նա­հե­ղու­թյունն ան­պատ­վու­թյան ան­ջն­ջե­լի խա­րան կլի­նեին մեր ողջ ազ­գի հա­մար, Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը կա­սեին` սա չե՞ք, ու­րեմն ձեզ հաս­նում էր ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Բայց Սերժ Սարգ­սյա­նը հրա­ժա­րա­կան տվեց։
Նի­կո­լը հի­մա է փոր­ձում սադ­րել քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ` դրա­նից բխող բո­լոր ա­ղե­տա­լի հետևանք­նե­րով հան­դերձ, այ­սինքն` ի­րա­կա­նաց­նել այն ծրա­գի­րը, ո­րը 2018 թ. ձա­խող­վեց Սերժ Սարգ­սյա­նի զի­ջե­լու շնոր­հիվ, այն ծրա­գի­րը, ո­րի հա­մար Արևմուտ­քի հայտ­նի ու­ժերն ի­րեն էա­պես նպաս­տել են իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լու հար­ցում:


Գո­նե հի­մա ո­մանք հաս­կա­ցա՞ն, թե ի­րա­կա­նում ով է ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, դե­րա­սա­նա­բար գեր­հայ­րե­նա­սե­րի կեր­պա­րի մեջ մտած, պա­տե­րազ­մից ա­ռաջ, պա­տե­րազ­մի օ­րե­րին և այժմ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան և հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան ա­ռու­մով մի շարք կարևոր գոր­ծո­ղու­թյուն­ներ չկա­տա­րած ու չկա­տա­րող, հա­կա­ռա­կը` վե­րոն­շյա­լի և ազ­գա­յին շա­հե­րի ա­ռու­մով դրանց դեմ գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­րած և ի­րա­կա­նաց­նող պե­տա­կան դա­վա­ճան Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Ի դեպ, վեր­ջերս ԱԺ-ում կա­յա­ցած լսում­նե­րի ժա­մա­նակ Նի­կո­լի` հրա­ժա­րա­կան չտա­լու և քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լու հար­ցում, կար­ծում եմ, միան­գա­մայն ճիշտ հետևու­թյուն է ա­րել «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Նաի­րա Զոհ­րա­բյա­նը:
Իսկ Նի­կո­լին կա­րե­լի՞ է պար­տադ­րել հրա­ժա­րա­կան: «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան շար­ժու­մը» Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում այ­սօր ժա­մը 12-ից մեծ հան­րա­հա­վաք է հրա­վի­րել, հայ­տա­րա­րել հա­մազ­գա­յին անհ­նա­զան­դու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի, վճ­ռա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օր:
Հա­յաս­տա­նի մի քա­նի բնա­կա­վայ­րե­րի ա­ռան­ձին փո­ղոց­նե­րում, խաչ­մե­րուկ­նե­րում քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան մի­ջո­ցա­ռում­ներ էր կազ­մա­կեր­պել, փա­կել այդ փո­ղոց­նե­րը, խաչ­մե­րուկ­նե­րը: Մաս­նա­կից­նե­րի քա­նա­կը հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյա­նը երևի պարզ է ար­դեն։ Ո­րոշ տե­ղե­րում ոս­տի­կա­նու­թյունն ուժ գոր­ծադ­րեց, հեշ­տու­թյամբ բա­ցեց փակ­ված ճա­նա­պարհ­նե­րը, փա­կող­նե­րին էլ բեր­ման են­թար­կեց ոս­տի­կա­նու­թյան բա­ժին­ներ, բա­ժան­մունք­ներ։
Ընդ­դի­մու­թյան, «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան շարժ­ման» թերևս խո­շոր սխալն է, որ Նի­կո­լին հրա­ժա­րա­կա­նի հա­մար ա­վե­լի վաղ չտ­վեց վերջ­նա­ժամ­կետ (սոսկ ձևա­կան կող­մը պա­հե­լու հա­մար, ձևա­կան, ո­րով­հետև, կրկ­նում եմ, Նի­կո­լը հրա­ժա­րա­կան տվո­ղը չէ), իսկ քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րը չսկ­սեց գո­նե դեկ­տեմ­բե­րի 5-ից, օգ­տա­գոր­ծե­լով այդ օ­րը Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում հա­վաք­վե­լուց հե­տո եր­թին մաս­նակ­ցող ու նման մի­ջո­ցառ­ման հա­մար մարդ­կանց մի­գու­ցե բա­վա­րար քա­նա­կը:


Մի պահ պատ­կե­րաց­նենք, թե «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան շարժ­մա­նը» մարդ­կանց մեծ քա­նա­կի շնոր­հիվ այ­սօր հա­ջող­վի փա­կել հան­րա­պե­տու­թյան գրե­թե բո­լոր քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րի բո­լոր հիմ­նա­կան ճա­նա­պարհ­նե­րը, միջ­քա­ղա­քա­յին ու միջ­պե­տա­կան մայ­րու­ղի­նե­րը, դա­սա­դուլն ու գոր­ծա­դու­լը, ի­րոք, հա­մա­հա­յաս­տա­նյան, զանգ­վա­ծա­յին և եր­կա­րատև բնույթ ու­նե­նան: Հե­տո՞… Նի­կո­լը հրա­ժա­րա­կան կտա՞։ Ան­ձամբ ես վս­տահ չեմ այդ հար­ցում:
Նի­կոլն այն մարդն է, ո­րը, ի տար­բե­րու­թյուն Սերժ Սարգ­սյա­նի, այդ դեպ­քում կա­րող է մտա­ծել` ոս­տի­կա­նու­թյան ու­ժե­րը չեն բա­վա­կա­նաց­նում, ո­չինչ, ճա­նա­պարհ­նե­րի շր­ջա­փա­կու­մը թող շա­րու­նակ­վի, մար­դիկ այն­քան ան­հար­մա­րու­թյուն­ներ, նե­ղու­թյուն­ներ կրեն, որ եր­կա­րատև շր­ջա­փա­կու­մից դժ­գոհ, զայ­րա­ցած վա­րորդ­ներն ի­րենք բա­ցեն ճա­նա­պարհ­նե­րը, թող ժո­ղովր­դի մի մասն ին­քը բախ­վի մյու­սի հետ, թող ի­րար ու­տեն, ի­րար գլուխ ջար­դեն, ես հրա­ժա­րա­կան չեմ տա, կշա­րու­նա­կեմ ըն­տա­նի­քիս ու քա­ղա­քա­կան թի­միս հետ վա­յե­լել, ի­րա­կա­նաց­նել հա­յա­կոր­ծան իմ ա­ռա­քե­լու­թյու­նը: Ա­հա թե ով է Նի­կո­լը, լավ ճա­նա­չեք նրան ու թե ու­րիշ ճար գի­տեք, ա­վե­լի ճիշտ, թե ու­րիշ ճար գի­տենք, մտա­ծենք այդ ուղ­ղու­թյամբ։


Զգու­շա­ցում ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զին և ԱԱԾ ղե­կա­վա­րու­թյա­նը` Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներ կամ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ թույլ տա­լու, չկան­խե­լու դեպ­քում ի­րենք Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հա­վա­սա­րա­պես պա­տաս­խա­նա­տու են լի­նե­լու դրա հա­մար:


Ար­թուր Հով­հան­նի­սյան

Դիտվել է՝ 21985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ