Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան

«Լուսավոր Հայաստանը» վստահ է՝ «Իմ քայլում» բավականին «հականիկոլական» պատգամավորներ կան
18.01.2021 | 20:56

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում վստահ են՝ խորհրդարանական մեծամասնության ներսում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, մարդիկ կան, որ հենց այսօր էլ պատրաստ են այլ վարչապետ ընտրել:

«Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվա էր գնացել գլուխը կա, նրան թուղթ են տվել, ինչի տակ ուղղակի ստորագրել է: Իսկ դա հասկանում են նաև իր թիմում: Բացի այդ՝ ի՞նչ է արել այս 2.5 տարվա ընթացքում, խաբել է բոլորին, ու Իմ քայլ»-ում կան պատգամավորներ, որ այլևս չեն ընկալում Փաշինյանին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ԼՀԿ-ական պատգամավորներից մեկը:


Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ իրենց առաջարկած ճանապարհային քարտեզն ու այս իրավիճակում որդեգրած քաղքականությունն ամենաօպտիմալն ու ռեալն է: Բացատրում է՝ հասել են նրան, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ ներկայացուցիչներ պատեհ պահի կողմ կքվեարկեն ԼՀԿ-ի թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին. «Հենց Նիկոլ Փաշինյանը տա հրաժարական, առաջարկելու ենք Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Վստահեցնում եմ՝ «Իմ քայլում» կգտնվեն 24 պատգամավոր, որոնք կողմ կքվեարկեն Մարուքյանին, ժամանակը կգա, բոլորն էլ կտեսնեն ու կհամոզվեն դրանում»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 10640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ