Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ձյուն՝ Սահարայում

Ձյուն՝ Սահարայում
19.01.2021 | 21:02

Սահարայում ձյուն է եկել: Ձյան շերտը ծածկել է Սաուդյան Արաբիայի այն հատվածները, որտեղ գրանցվել է մինչև 28 աստիճան ջերմաստիճան՝ Ֆարենհայտի սանդղակով (-2.22 Ցելսիուսի սանդղակով), ինչն անսովոր ջերմաստիճան է այս տարածաշրջանի համար: Անապատային թագավորությունում շոգ սեզոնի ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 122 աստիճանի (50 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով), բայց այս ամիս ջերմաստիճանը իջել է ռեկորդային 32 աստիճանից էլ ցածր (0 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով): Ձյուն է եկել Լիբանանում, Սիրիայում և Իրանում։

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ