Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծրուն Հովհաննիսյան. Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը

Արծրուն Հովհաննիսյան. Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը
01.02.2021 | 13:20

Հավատում էի, որ հաղթելու ենք։ Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը։ Դուք հիմա խոսում եք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է, ու չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենալ այդ ամեն ինչի մասին։ Ես շատ ծանր եմ տանում, գիտեմ՝ ամբողջ ազգն է ծանր տանում, բայց դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք մեղադրանքներ հնչեցնելու։ Ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ, ներկայացրել եմ կանոնավոր բանակի, զորքի փառահեղ կռիվը, իրենց փառահեղ կռվից հետո ինչ իրավունք ունեի չհավատալու, որ հաղթելու ենք, որովհետև ես հիմնվել եմ իրենց վրա»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս էր հնարավոր մտնել անառիկ բերդամրոց Շուշի՝ ոլոր-մոլոր ճանապարհներով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ, անկեղծ ասած, բաներ կան՝ ես էլ չեմ հասկանում ու խորհուրդ կտամ մի քիչ սթափ նայել իրավիճակին։ Հասկանում եմ՝ բոլորս էմոցիաների վրա ենք, հիմա փոխադարձ մեղադրանքներն ու շատ վատ բառապաշարով մեղադրանքներն էնքան էլ տեղին չեն։ Ուսումնասիրել է պետք, պատերազմից հետո ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն Աստծո օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել կամ ինձ էլ է հասել այդ տեղեկությունները զորքերից՝ որոշակի սխալմունքներով, թերություններով կամ հակասություններով։ Ես էլ չեմ կարողանում մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում՝ Շուշիի հետ կապված։ Ամբողջ պատերազմի ընթացքում բացառապես տեղեկություն ստացել եմ Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից։ Բացառապես», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Շուշիի հարցում լիքը մարտական դրվագներ կան, որ իր ուղեղում էլ չեն տեղավորվում. «Իմ համար անհասկանալի է Շուշիում լիքը բաներ, անկեղծ եմ ասում։ Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, դրանից հետո՝ 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Լիքը բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում, լիքը մարտական դրվագներ»։

«Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, և շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում գտնել դավաճանների՚՝ ասել է Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե քաղաքական իշխանությունների՞ց է պետք փնտրել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում»։

Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, բայց նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկությունները բացառապես ստացել եմ պաշտպանական գերատեսչությունից, ուղիղ օպերատիվ հերթապահությունից, ծառայությունից, Պաշտպանության բանակից, Պաշտպանության նախարարից, և եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ ես կապ եմ ունեցել։ Ես այլ տեղեկությունների չեմ տիրապետել։ Ես որևէ քաղաքական քննարկման, բանակցությունների, որևէ նման տեղեկությություններ չեմ ունեցել մինչև վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի օրը։ Եվ երբ նոյեմբերի 8-ին ես Պետրոսի հյուրն էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, սպասում ենք 9-ի առավոտյան, որ մաքրած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ», - ասաց Հովհաննիսյանը

Նա պնդում է՝ պատերազմի օրերին հրապարակել է բացառապես պաշտպանական գերատեսչությունից ստացած տեղեկություններ և այլ տեղեկությունների չի տիրապետել։

Yerkir.am-ի լրագրողի հարցին, թե լուրեր էին պտտվում, որ ինքը հրապարակում է տեղեկատվություն, որն իրեն թելադրում են, և հիշեցմանը, որ նաև նկար է հրապարակվել, որտեղ Արծրուն Հովհաննիսյանն ու Աննա Հակոբյանն են եղել, գուցե նա հրամաններ է տվել, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Բացառապես սուտ է, նման բան չի եղել, պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին, նույնիսկ հեռվից չեմ տեսել, դա կեղծիք է։ Նկարը հրապարակողները դա շատ լավ գիտեն, ու ցավալի է, որ գիտեն ու մանիպուլացնում են։ Եթե իրենք ազնիվ են, թող հրապարակեն այդ նկարին նախորդող մի քանի րոպեները և հաջորդող մի քանի րոպեները և կտեսնեք, որ ստում են։ Նման բան չի եղել»:

Դիտվել է՝ 7573

Մեկնաբանություններ