Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱլԳ քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմում է ԵՄ-ին և անդամ երկրներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել խաղաղության համար

ԱլԳ քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմում է ԵՄ-ին և անդամ երկրներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել խաղաղության համար
01.02.2021 | 23:32

2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի կողմից և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը ոչ միայն դարձել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ և հանգեցրել հազարավոր անձանց բռնի տեղահանման, այլ նաև խիստ բացասական նախադեպ և անվտանգության սպառնալիք է ստեղծել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, արձանագրել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) հունվարի 30-ի հայտարարությունում, որ ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։


Դրական գնահատելով Եվրախորհրդարանի 2021-ի հունվարի 20-ի բանաձևը՝ Հայաստանյան ազգային պլատֆորմը կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ