Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անահիտ Ավանեսյան. Զինծառայողներին նշանակված բացառիկ դեղեր կան, որոնք նախարարության հատկացրած դեղերի ցանկի մեջ չկան

Անահիտ Ավանեսյան. Զինծառայողներին նշանակված բացառիկ դեղեր կան, որոնք նախարարության հատկացրած դեղերի ցանկի մեջ չկան
10.02.2021 | 21:37

Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր էդվարդ Անդրեասյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ պատերազմի ընթացքում առողջության խեղում ստացած զինծառայողներին դեղերն են նշանակվում, որոնք ներառված չեն Առողջապահության նախարարության կողմից հատկացված անվճար դեղերի ցանկում, բավականին թանկ են և ծնողները չեն կարողանում գնել: Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ 2018-ին նախարարի հրամանով այդ ցանկը վերահաստատվել և ընդլայնվել է նաև այն շահառուների խումբը, որոնք այդ հիմնական դեղերի ցուցակից օգտվում են, և զինծառայողները մտնում են այդ շահառուների խմբի մեջ և ամբողջ ծավալով օգտվում են հիմնական դեղերից։


«Կան բացառիկ նշանակումներ, որոնք այս ցանկի մեջ չեն մտնում, մենք փորձում ենք անհատական լուծումներ տալ՝ ՊՆ-ի հետ համագործակցելով, և դժվար է ընդհանրական լուծում տալ, որովհետև դրանք «սպեցիֆիկ», իրարից տարբերվող դեղեր են, փորձում ենք անհատական կերպով ամեն մեկին անդրադառնալ»:


Պատգամավորը կրկին ընդգծեց. «Եթե այդ դեղերը ցանկում չկան, իրենք պետք է գան դիմե՞ն, պատերազմի հետ կապված վիրավորումների, այրվածքների կրկնվող դեպքեր կան, ցանկը պետք է վերանայել և եթե թանկ դեղեր կան, և պետք է այդ զինծառայողներին ներառել»:
Անդրեասյանը նշեց, որ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները հաշվառված չեն, որպես հաշմանդամ և ֆինանսական աջակցություն չի տրամադրվել: Ավանեսյանը պատասխանեց, որ վիրավորված զինծառայողները, ոչ միայն հիմնական դեղերի ցանկից են օգտվում, այլ օգտվում են հումանիտար ճանապարհով ստացած դեղերից, այրվածքների և այլ խնդիրների դեպքում ևս։ «Զինծառայողները հանդիսանում են առանձին խումբ և անկախ հաշմանդամության կարգից՝ նրանք ամբողջական փաթեթից օգտվում են անկախ նրանից՝ ունե՞ն հաշմանդամության խումբ, թե ոչ»:

Դիտվել է՝ 3741

Մեկնաբանություններ