Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միաբևեռ աշխարհը կանի այն, ինչ խելքին փչի

Միաբևեռ աշխարհը կանի այն, ինչ խելքին փչի
02.03.2022 | 11:53

1962-ի Կարիբյան ճգնաժամն եմ նորից կարդում, փորձում հասկանալ, թե ի՞նչն էր, որ այն չտարավ երրորդ համաշխարհայինի, ի՞նչ մտածեց ռուս սպան, որ վերջին պահին չսեղմեց կոճակը:


Ռուսաստան-Արևմուտք և Կարիբյան ճգնաժամերի մեջ ընդհանուր բան կա. երկու դեպքում էլ Ամերիկան է՝ իր խառնակչություններով. մի դեպքում ԽՍՀՄ-ն էր ուզում ոչնչացնել, հիմա՝ Ռուսաստանը:
Ստացվում է՝ կիսատ թողած գո՞րծն է շարունակում, դեռ մրցակցային վտանգ տեսնելով վաղուց փլուզված ԽՍՀՄ-ի մեջ:
Այստեղ են ասել՝ էշն ինչքան էլ սատկի՝ կաշին էլի մի իշաբեռ է:
Այնպես որ, երբեմնի հզոր, այսօր միայնակ ու փլուզված երկրի անցյալ փառքը դեռ սարսափահար է անում ամերիկա-բրիտանա-սաքսոնական Արևմուտքին, որը, Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի, մեծ ծրագրեր ունի աշխարհի հետ կապված. գլոբալացնել այն ու ոչնչացնել բոլոր մյուս «ստորադաս» փոքր-մոքր, վտանգավոր-խելացի, հինավուրց ազգ ու երկրներ և առաջինը՝ հայերին:


Ասել է թե՝ միաբևեռ աշխարհ:
Այդ մասին դեռ անցյալ դարասկզբին խոստովանել է բրիտանացի զինվորական, լրտես և հնէաբան Լոուրենս Արաբացին, ասելով, որ աշխարհի ձերբազատումը խելացի ազգերից ու բարոյական ավանդներից՝ պետք է սկսել հայերից:


Ցավոք, այս դեպքում Մոսկվան ոչինչ չունի կորցնելու, ու ես համաձայն եմ՝ առանց Ռուսաստան՝ միաբևեռ աշխարհը ոչ մեկին պետք չէ, թող սեղմի կոճակն ու ձգի միջուկային հրթիռները: Այլապես, միաբևեռ մնացած աշխարհը կանի այն ամենը, ինչ խելքին փչի՝ այլասերման ու ոչնչացման տանելով մոլորակը, հիվանդացնելով վերջին ուղեղն էլ կամ, այսպես ասած, ինչպես ծրագրել էր՝ գլոբալացման, մի քանի շեղվածների ու խեղկատակների ձեռքին՝ խաղալիք:


Իսկ եթե ոմանց թվում է, թե Ռուսաստանի պարտությամբ ՆԱՏՕՆ ու Ամերիկան անմիջապես զորք են բերելու ու փրկեն իրենց, չարաչար սխալվում են. նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի տարածքն անմիջապես նվիրաբերեն հավատարիմ Թուրքիային՝ առանց մարդկային բեռի:
Տեսակետ է, չեմ պարտադրում:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 7061

Մեկնաբանություններ