Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Դիվանագետնե՛ր, իջեք ձեր «դիվաններից»

«Դիվանագետնե՛ր, իջեք ձեր «դիվաններից»
07.05.2022 | 10:37

«Մարդասեր ու իրավունքի առաջամարտիկ» երկրների դիվանագետները, միջազգային կազմակերպությունները, երկակի ստանդարտներով առաջնորդվող «անիրավապաշտպանները» չեն տեսնու՞մ, թե ինչ է կատարվում Հայաստանում:


Նախկինում ոստիկանը փռշտում էր՝ «շնաճանճերի նման» վրա էիք տալիս, բա հիմա ի՞նչ եք անում, ա՛յ Իլհամի ու էրդողանի վաստակներ:
Դիվանագետնե՛ր, իջեք ձեր «դիվաններից», կամ էլ գնացեք ձեր երկրները:
Հերի՛ք է արդեն:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 8676

Մեկնաբանություններ