Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այն, ինչ կիսատ են թողել համաճարակն ու պատերազմը, սովասպանդով են պակասը լրացնում»

«Այն, ինչ կիսատ են թողել համաճարակն ու պատերազմը, սովասպանդով են պակասը լրացնում»
20.06.2022 | 07:18

«Հայերն ամենաշուտն այլասերվող, նորն ընդօրինակող ու ոգևորվող ազգն են ԽՍՀՄ տարածքում, Սովետմիությունը քարուքանդ անելու համար պետք է սկսել հայերից, Արևմուտքի կոյուղին առաջինը բաց թողնել այնտեղ»,-ասել է Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության երբեմնի ղեկավար Ալան Դալեսը:


ՈՒ հիմա, երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ ճիվաղն այնքան էլ չի սխալվել. այս ե՞րբ է հասցրել հայի ատամները հաշվել:
Թեպետ, խելքը գլխին մարդիկ առաջին օրից են հետ նայել:
Երբ հին կոմունիստ հորս վերջին տարիներին հարցնում էի՝ Սովետը, ի վերջո, ի՞նչ էր դառնալու, եթե չքանդվեր, միշտ մնալու էինք ռուսից կախյա՞լ, հայրս օրինակ էր բերում ՄԱԿ-ը. «Դառնալու էինք Անկախ երկրների միություն ու արդեն այդ ճանապարհով էինք գնում»:
Այսպես, թե այնպես, այդ կախյալությունը ձևական էր, ի՞նչ ենք ուզել, որ չենք կառուցել: Միայն փոքր Գորիսում ու նրա գյուղերում տասնյակ մեծ ու փոքր գործարաններ ու ֆաբրիկաներ կային, բնակելի շենքեր, Շինուհայրն էր արդեն քաղաք դարձել, Գորիսը միացել էր Վերիշեն-Բռունին, տարածվել Մինիշկաձորով, իջել Որոտան…


Այդպես որ գնար, մի քանի տարում Սյունիքում կես միլիոնի էր բնակչությունը հասնելու, սյունեցին ապրում էր մինչև 80-90-100 տարի:
Հորս համար կարևոր էր, թե ինչպես է ապրում երկրի քաղաքացին, աշխատանք և հաց ունի՞, ձրի՞ են կրթությունը, բժշկությունը, սոցիալական այլ ծառայություններ,
կարո՞ղ է մարդն իրեն թույլ տալ տարեկան մի անգամ հանգստանալ և բուժվել որևէ տեղ, ունենալ տուն, ավտոմեքենա, առանց քանդվելու՝ թաղում անել, զավակ ծնել, ամուսնացնել:
Հարցրել էի նաև ծնունդ առած կաշառակերության, կոռուպցիայի մասին. չէ՞որ 70-80-ականներին լսում, տեսնում էինք՝ բուհ ընդունվելն էլ արդեն կաշառքով էր, տարբեր տեղեր՝ տարբեր գներ էին, սա էլ հո տեսե՞լ ենք:
Հայրս, որ գործի բերումով շրջել էր Միության քաղաքներով, եղել արտերկրի սոցիալիստական երկրներում, ասում էր.
«Այդ փչացումն էլ հայերիցս է եկել, ոչ մի տեղ կաշառակերության, կոռուպցիայի նման երևույթներ չկային»:


Եվ օրինակներ էր բերում (հեռու չէինք գնում՝ մեր երեխեքից երկուսը, զզված հայաստանյան կաշառակեր բուհերից, ընդունվել ու ավարտել են Պիտերում՝ առանց նույնիսկ մի կոնյակի)
Երբ ավարտել էի բուհը, հենց մեր քաղաքում մանկավարժ աշխատելու համար ժողկրթբաժնի վարիչը բացահայտ կաշաք էր սահմանել՝ մի քանի հազար ռուբլի... Ամենահարմարը թերթն էր, որը տաղանդ ու շնորհ էր պահանջում:
Ամեն ինչից էինք խոսում, հասնում մինչև անցյալ դարի սկիզբը՝ 37 թիվ, ՀՄՊ (այս մասին էլի եմ գրել, չմանրամասնեմ):
Միության բոլոր նախնական սխալներն ասում էր, անգիր գիտեր, բայց առավելություններն էլ չէր մոռանում, հիշատակելով նաև 37-ի զոհերին արդարացնելը, փոխհատուցումներ տալը, և ամփոփում էր. «Ընդամենը երեք հզոր ռեֆորմ էր պետք, երեք, ու երկիրը կփրկվեր, կգար իր տեղում կկանգներ»:
Հիմա արդեն իմաստ չունի ասելու, թե որոնք էին դրանք, որն էր կարևորում պատմաբան, հասարակական գործիչ հայրս…
Բայց կարող եմ ամենավերջին խոսքն ասել. «Այդպիսի երկիր, որ մենք ունեինք, էլ չենք ունենալու, մնացածը կամաց-կամաց, ռեֆորմներից հետո կշտկվեր»:
Կործանեք, կործանեք մինչև վերջ, իսկ ռեֆորմների մասին մոռացեք, չեմ ասելու, արժանի չենք նույնիսկ դրանց մասին իմանալուն:


Մենք նույնիսկ սատկում ենք բարձրաձայնել, ասել, որ մեռնում ենք… Դե, մենք հպարտ քաղաքացի ենք, ամոթ չի՞, որ ասենք՝ մեռնում ենք…
Միայնակ կենսաթոշակառու թաղի տատերից մեկը վերջերս 700 դրամն էր հացի խանութում ցույց տալիս՝ անընդհատ հաշվելով, ասես հույս ունենալով, որ կավելանա, ասում, որ դրա հույսին է մինչև գալ թոշակի օրը, հինգ հազար էլ արդեն պարտք ունի:
Բոլորս «հպարտորեն» լռեցինք, թե ով ինչ մտածեց՝ միայն Տերը գիտի:
Այն, ինչ կիսատ են թողել համաճարակն ու պատերազմը, պատվաստումները, սովասպանդով են պակասը լրացնում այս պատուհաս իշխանությունները:
Սա էլ հո փա՞ստ է:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 11640

Մեկնաբանություններ