Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շրջանառվող թուղթը էժանագին մանիպուլյացիա է

Շրջանառվող թուղթը էժանագին մանիպուլյացիա է
05.01.2023 | 08:25

Ադրբեջանն իր կեղծիքներով ամեն անգամ ավելի ակնառու է դարձնում մեր թույլ կողմերն ու փաստացի հնարավորություն տալիս՝ աշխատելու դրանց վրա։ Ամենաթարմը շրջանառվող սարքած փաստաթղթի մասին է, որով Արցախի պետնախարարը, իբր թե, հրահանգում է պատրաստվել տարհանման։ Իրականում ես ավելի լավ կարծիք ունեի մեր հայրենակիցների տեղեկատվական իմունիտետի մասին, բայց, փաստորեն, այս առումով էլ բավական լավատես եմ։

Նախ՝ թշնամին այնքան անգրագետ է, որ Արցախի պետնախարարի անունից սարքած կեղծ փաստաթղթի տակ դրված է Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի կնիքը։ Ստացվում է՝ գրել է Ռուբեն Վարդանյանը, կնքել է Էդիկ Ավանեսյանը։ Զավեշտալի է ադրբեջանական տրամաբանությունը։ Բացի դա, եթե նայեք այդ հիմար կեղծիքին, կտեսնեք, որ այն երկու տարբեր փաստաթղթերից վերցված կնիքների հիման վրա է սարքած։ Մի դեպքում վերցրել են Արցախի Մարտունու վարչակազմի որևէ փաստաթուղթ, որի վրա կա գունավոր կնիք, մյուս դեպքում՝ պետնախարարի կնիքով ու ստորագրությամբ սև-սպիտակ, հավանաբար քսերոքս արած, փաստաթուղթ։

Հանել են բովանդակությունները՝ փոխարենը գրելով սեփական երևակայության հիմարությունը։ Սիրելի հայրենակիցներ, շրջանառվող թուղթը ծայրից ծայր էժանագին մանիպուլյացիա է, պարզունակ կեղծիք։ Հույս ունեմ, մեր արցախցիների մեջ այդ հիմարությունը լուրջ ընդունող մարդիկ չկան, այլապես ինքս կսկսեմ կասկածել հավատացողների լրջությանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 15366

Մեկնաբանություններ