Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՇՄ նախարարությունում գեթ մեկ` օրենքները, ոլորտը իմացող մարդ չես գտնի

ՇՄ նախարարությունում գեթ մեկ` օրենքները, ոլորտը իմացող մարդ չես գտնի
19.03.2023 | 23:32

Ներողություն եմ խնդրում իմ տեսակի համար, որ խիստ եմ դատում, նախատում եմ հանրային հարթակներում։ Կներեք։

Անսխալական մարդ չկա։

Շրջակա միջավայրի նախարարությունը ո՛չ մի ծրագիր չի մշակում, չի՛ կատարում։

Ըստ էության, այս նախարարությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության այն գերատեսչությունից է, որն ապահովում է ինչպես պետական գանձարանից գումարների գողությունը, այնպես էլ դրսից ստացված դրամաշնորհների մսխումը։

Սրա վառ վկայությունը «Պահպանվող տարածքների» մոտ 8,3 մլն KFW ի կողմից դրամաշնորհային ծրագիրն է, որի կատարողականի մասին վերջին, առնվազն 1,5 տարում հանրությունը տեղեկացված չի։

Այդ բազմամիլիոնանոց ծրագիրը Սյունիքում էր իրագործվում։

Այդ ծրագիրը ժամկետների առումով խնդիր ունեցավ, սակայն Գերմանիան իր մասնաբաժնի գումարների փոխանցումը գրեթե ամբողջովին կատարել է։

Հայաստանը, ի դեմս ՇՄ նախարարության չի ներկայացրել կատարողական հաշվետվությունը։

Օրինակ, պահպանվող տարածքների համար, որոնք փաստացի մի զգալի մասով հայտնվել են թշնամու օկուպացված գոտիներում, անհնար է իրականացնել բնության պահպանությունը։

Սակայն 2021 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia - ը հայտարարել է «Շիկահող» արգելոցի և 4 արգելավայրերի համար «կառավարման պլան» կազմելու մրցույթ։ Այդ մրցույթում կա հաղթող, սակայն 2021 թվականից մինչ օրս չկա այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիր, չկա մրցույթում նրանց հաղթելու մասին տեղեկություն։ Նախարարությունը նաև ելակետային փաթեթ չի տրամադրել «կառավարման պլան» կազմելու գործը հավանական ստանձնողին։

Իրականում պահպանվող նշածս տարածքներն այլևս չունեն արգելոցի, կամ արգելավայրերի ստատուս։ Եվ այն ինչ պետք է աներ նախարարությունը, դա այս տարածքներում Ադրբեջանի կողմից էկոցիդի մասին տվյալը փոխանցելն էր նույն Գերմանիայի կառավարությանը, որից փող է ասենք ստացել։ Չի արել ու չի անում։

Ես եղել եմ այդ տարածքներում, գիտեմ ինչ աղետ է կատարվել ու կատարվում 2020-ից հետո։

Բազմիցս, այնտեղից վերադարձել եմ Երևան ու բարձրաձայնել` ծանր թրթուրավոր տեխնիկայով թշնամին մեր մի քանի հարյուր տարեկան ծառերով անտառները ոչնչացնում է։

Այն գրքային Մթնաձորը, որին կարծում եմ ծանոթ ենք Բակունցի, Անանյանի ստեղծագործություններից, գրեթե կիսով չափ մեր տիրապետության տակ չէ։

Ցավով եմ գրում սա, ոչ մի բան չասելով մեր պաշտպանության գոտին ապահովող եզրույթների վերաբերյալ։

Բոլորս հասկանում ենք, որ մեր ողնաշարին ճողվածքի պես նստած է թշնամին։ Էս դեպքում Շրջակա միջավայրի նախարարի աթոռին նստած ամորֆ էակը, ոչ թե պետք է փորձի խոսել սովորել, այլ նույն գերմանացու բկից բռնի ու ասի` արա'. փող ես տվել, որ բնությունը պահենք, բա չես տեսնու՞մ, թե մեր պահածն ի՞նչ է անում թշնամին։

Հարցս հռետորական է, քանի որ նախարարը թրքաբարո Նիկոլի ևս մեկ բաղադրիչն է, նրանից ո՛չ էլ սպասելիք կա։

Բայց սրանք հիմա էն 8,3 մլն եվրոն մարսեցին, որն ի դեպ նախկինների, ավելի ստույգ Արծվիկ Մինասյանի հունարն էր, որ կյանքի կոչվեց, հիմա էլ երևի սպասում են KFW ի հերթական նմանօրինակ դրամաշնորհային ծրագիրին (23 մլն եվրոյից ավելի է), որպեսզի մսխեն։

Ա՛յ, այսպես է ստացվում, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» մի բուռ արցախցիների պորտալարը Մայր Հայաստանի հետ կտրում են, իսկ Մայր Հայաստանը միջազգային հանրության առաջ չի կարողանում իր երեխեքին (տվյալ դեպքում Արցախին, Սյունիքին) պաշտպանի։

Ո՞նց պաշտպանի, եթե ՇՄ նախարարությունում օրը ցերեկով մոմը վառած, գեթ մեկ` օրենքները, ոլորտը իմացող մարդ չես գտնի։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Учредитель, основатель. (Էկո- Մեդիա ցանց), Корреспондент (blagovest-info.ru и Корреспондент (gazeta.ru)

Դիտվել է՝ 7448

Մեկնաբանություններ