Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲԱՏԻՍՏԱՅԻՆ ՉՆԵՐԵՑԻՆ

ԲԱՏԻՍՏԱՅԻՆ ՉՆԵՐԵՑԻՆ
29.07.2011 | 00:00

Դժվար չէր կանխագուշակել, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում ունեցած ելույթի համար Արգենտինայի հավաքականի ավագ մարզիչ Սերխիո Բատիստային կհեռացնեն թիմի ղեկից, որքան էլ, նրա համոզմամբ, մրցելույթը ձախողված չէր: Հիշեցնենք, որ Copa America-43-ում Արգենտինայի ընտրանին «ճռռալով» դուրս եկավ ենթախմբից և արդեն քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով տանուլ տվեց խաղարկության ապագա հաղթող ՈՒրուգվայի հավաքականին:
Որոշումը կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի գործկոմը: Բնականաբար, հարց է ծագում` ո՞վ է լինելու նոր գլխավոր մարզիչը: Ասենք, որ ֆուտբոլային այս գերտերությունում առանձնապես չեն շտապում, թեպետ, ինչպես միշտ լինում է, հավանական թեկնածուների պակաս նման դեպքերում չի էլ զգացվում: Այդ հավանականներից արդեն իսկ շրջանառության մեջ են Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ջազիրա» ակումբի մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի և Պարագվայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի անունները:
Ճշմարտությունը պահանջում է ասել, որ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ լինել նշանակում է քայլել կախաղանի պարանը վզից կախ: Այսպիսին է այս երկրի ֆուտբոլային չգրված օրենքը, որովհետև այստեղ ձախողում է համարվում յուրաքանչյուր պարտություն` անկախ այն բանից` տվյալ խաղը մրցաշարային հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:
Բատիստային մարդկայնորեն կարելի է վշտակցել: Սկզբունքորեն նա այնքան էլ վատ մարզիչ չի եղել, որքան թվում է առաջին հայացքից: Նա երիտասարդական հավաքականով 2008 թվին կարողացավ հաղթել Պեկինի օլիմպիադայում և ընդամենն ութ ամիս էր, ինչ գլխավորում էր երկրի գլխավոր հավաքականը: Նրա ղեկավարությամբ ազգային ընտրանին հաղթել է ութ խաղում, պարտվել երեքում, վեց խաղ ավարտել ոչ-ոքի: 2014-ի հեռանկարով պատրաստվող հավաքականի համար, թվում է, այնքան էլ վատ արդյունք չէ, եթե մի պահ մոռանանք, որ դա Արգենտինայի հավաքականն է: Ահա թե ինչու Բատիստային չներեցին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ