Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Ժամանակն է, որ մենք էլ մեջտեղ  բերենք պատմական պայմանագրեր

    Ժամանակն է, որ մենք էլ մեջտեղ բերենք պատմական պայմանագրեր

    06.09.2013| 11:35
    Այն, որ աշխարհաքաղաքական աղետների ժամանակ չափազանց ակտիվանում են տարատեսակ փորձագետներն ու կանխատեսողները, ըստ էության, միանգամայն բնական բան է։
  • Նոյեմբերը, որ եկավ  սեպտեմբերին

    Նոյեմբերը, որ եկավ սեպտեմբերին

    06.09.2013| 00:53
    Կեսարների ամիս օգոստոսի դանդաղ ընթացքից հետո սրընթաց սկսվեց սեպտեմբերը: Այնքան սրընթաց, որ իմաստավորման ու հակաքայլերի մշակման ժամանակ է պետք: Թիվ մեկ իրադարձություն դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ արված հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին: Հայտարարությունը որակվեց անակնկալ, տարօրինակ, հակասական ու ներկայացվեց մեկնաբանությունների, պարզաբանումների պահանջ: Այսօր, երբ առաջին արձագանքն արդեն մարել է, կարելի է անել նախնական եզրակացությունները:
  • «Ազատության մեծ ախոռը» այսօր  վերածվել է չարիքի մեծ ախոռի

    «Ազատության մեծ ախոռը» այսօր վերածվել է չարիքի մեծ ախոռի

    06.09.2013| 00:49
    Հակախորհրդային վայրագ ուժեր և նրանց հետևից հորթի պես վազող անհատներ, ինչո՞ւ եք լռում, թե՞ դեռևս դուրս չեք եկել էյֆորիայից: Չկա «չարիքի» կայսրությունը, աշխարհում չարիքը պակասե՞լ է, թե՞ ավելացել: Միգուցե կխոստովանեք, որ այսօր աշխարհում չկա ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպող զսպաշապիկը, և նրանք հերկում են համաշխարհային կյանքն այնպես, ինչպես ցանկանո՞ւմ են: Աշխարհում ամեն օր արյուն է հեղվում, և ո՞վ է դրա հեղինակը` ԱՄՆ կոչված դեմոկրատական երկիրը:
  • Սիրիական ճգնաժամը և հայկական արմատները

    Սիրիական ճգնաժամը և հայկական արմատները

    05.09.2013| 11:13
    Բազմաթիվ առիթներ ունեցել եմ մամուլում խոսելու մեր խոսքի որակի, ոչ ճշգրիտ լինելու, պարզապես՝ խոսքային փնթիության մասին: Անձնական շփման մեջ մենք ազատ ենք խոսելու այնպես, ինչպես ցանկանում ենք կամ հարմար ենք գտնում: Հանրային խոսք հնչեցնելու պարագայում, սակայն, առկա են որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն: Ցավոք, ո՛չ մեր պաշտոնյաների, և ո՛չ էլ նույնիսկ լրատվամիջոցների շրջանում այդ պայմանները չեն հարգվում, և մենք դատապարտված ենք լսելու կամ կարդալու անհեթեթ, անհիմն, երբեմն բանականության մեջ չտեղավորվող պնդումներ, որոնք, սակայն, հաճախ մատուցվում են որպես վերջին ատյանի ճշմարտություն:
  • Օբաման իր լարած թակարդում

    Օբաման իր լարած թակարդում

    03.09.2013| 12:14
    Պետական գործչի, հատկապես երկրի ղեկավարի կարևոր հատկանիշներից մեկն իր խոսքը հարգելն է և տված խոստումը ժամանակին ու ճիշտ կատարելը:
  • Մի թասը լավ է, երկուսը բավ է. Դեսպանների հակումը ալկոհոլի նկատմամբ

    Մի թասը լավ է, երկուսը բավ է. Դեսպանների հակումը ալկոհոլի նկատմամբ

    31.07.2013| 21:35
    Դիվանագիտությունն ինքը բանակցություն է: Այդպես էլ այն անվանվել է մինչև XVIII դարը: Բանակցել նշանակում է հաղորդակցվել: Իսկ ի՞նչ հաղորդակցություն առանց զրույցի, առանց հյուրասիրության: Իսկ որտեղ` հյուրասիրություն, այնտեղ` խմիչք: Չգրված օրենք կա, որ դիվանագետը պետք է կարողանա «խմել»:
  • Կոնկրետության դաժան գործը

    Կոնկրետության դաժան գործը

    30.07.2013| 00:20
    «Իրատես de facto»-ն արձակուրդ է մեկնում մինչև սեպտեմբեր, և ուրեմն 2013-ի ամառվա դասերը ամփոփելու պատեհ հնարավորություն է: Գուցե վաղաժամ, որովհետև դեռ կա կեսարների ամիս օգոստոսը, բայց արդեն իսկ հայտնի ու հայտնիացող իրադարձություններն այդ հնարավորությունը դարձնում են գայթակղիչ:
  • 1-0` հօգուտ  իշխանությունների

    1-0` հօգուտ իշխանությունների

    30.07.2013| 00:13
    Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց քաղաքապետարանի «մատույցներում» վերջին շաբաթների ընթացքում: Տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության մոբիլիզացում: Երկուստեք: Իշխանություն-Ռուսաստան: Այսօր Հայաստանում խաղացող կողմերն այս երկուսն են: Պատճառն էլ մեկն է` ասոցացման համաձայնագիր: Քաղաքական ուժերը լուսանցքելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքացիական ուժերի «կանոնակարգմանը»: Այսօր քչից-շատից պոտենցիալ քաղաքացիական շարժումն ունի: ՈՒստի այժմվանից էլ պետք էր «գույքագրել» դաշտը, գործիքակազմը` աշնանը ֆիասկոներ չգրանցելու համար:
  • «Ай да Саша, ай да сукин сын»

    «Ай да Саша, ай да сукин сын»

    30.07.2013| 00:08
    Ինչ ուզում եք ասեք, կյանքը հետաքրքիր է: Իհարկե, Պուտին Վլադիմիրի դեպքում փոքր-ինչ առավել, քան Քոչարյան Ռոբերտի, որովհետև վերջինս իր արձակուրդը սիրում է անցկացնել Տանզանիայում ու ընդամենը մեռած առյուծի վրա նկարվել, իսկ ահա Պուտին Վ.-ն իր արձակուրդի ընթացքում հազարկիլոգրամանոց «ոսկե ձկնիկ» բռնեց, նրա ականջին շշնջաց իր երազանքի մասին ու բաց թողեց… էս վերջին կադրերը ցույց չտվեցին, ուստի չի բացառվում` ինչ-որ բան շշնջալուց հետո նա ձկնիկին մորթել ու կերել է, չենք բացառում` «ծաղկավոր խալաթ» էլ հագցրած լինի (իրավունք ունի. Ձկան էրան փոխարկվել է Ջրհոսով, ուր առյուծները «դուրնոյ տոն» են, էն էլ` սատկած):
  • Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

    Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

    29.07.2013| 23:53
    Հայաստանյան քաղաքական գործընթացը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի. քաղաքական գործիչներն ու վերլուծական հանրության ներկայացուցիչները սովոր են ընթացող քաղաքական գործընթացները դիտարկելու միայն ներպետական համատեքստում: Մինչդեռ ժամանակն է դիտարկելու նաև տարածաշրջանային քաղաքականությունը ներքին և արտաքին ազդակների, գործոնների ազդեցության, ինչպես նաև համեմատական վերլուծության մեթոդաբանության և գլոբալ զարգացումների համատեքստում: Քաղաքական կյանքը միայն Հայաստանում չի եռում, և հասարակության ներսում ընթացող գործընթացները հաճախ նույնական են հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաճախ էլ` կտրուկ տարբերվում են: