Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Նա, որին ճանաչում էին ծովերից անդին,  կորցնում էր ժառանգներին

    Նա, որին ճանաչում էին ծովերից անդին, կորցնում էր ժառանգներին

    15.11.2013| 11:00
    Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր: Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից: Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից` ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում այլ բան գոյություն չուներ, ուղևորներից` թեթևամիտ ու շահասեր ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին, տախտակամածի վրա կքնեին: Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից:
  • Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    14.11.2013| 23:06
    Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացավ բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։
  • Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչև օրս գերազանցված չէ

    Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչև օրս գերազանցված չէ

    14.11.2013| 17:59
    Այս օրերին Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում ներկայացվում են Աղասի Այվազյանի պիեսները: Արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ իր խոսքում նշեց, որ Աղասի Այվազյանն ունի 24 պիես, որոնցից շատերը դեռ ընթերցման փուլում են:
  • «Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը»

    «Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը»

    14.11.2013| 17:43
    «Այվազյանական» թատերական 2-րդ փառատոնի շրջանակում Գավառի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը ներկայացրեց «Քարանձավ» պիեսը` Քրիստինա Բադեյանի բեմադրությամբ: Փառատոնի հանձնախումբը գոհ էր պատանի դերասանների խաղից:
  • Սայաթ-Նովայի սիրո պատմությունը` մեր օրերում

    Սայաթ-Նովայի սիրո պատմությունը` մեր օրերում

    14.11.2013| 15:08
    Դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը: Բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանը նշել է, որ նման ծավալի բեմադրություն Հայաստանում դեռ չի եղել: Պարուսույցները հրավիրվել են դրսից:
  • Ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմը

    Ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի ֆիլմը

    13.11.2013| 16:06
    Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը` անօրինակ ու մեզ քաջ ծանոթ դեգերումների անվերջանալի շղթայի մի պատմություն, որ այդպես էլ չի կարողանում հասնել հանգուցալուծման ու փակել շղթայի վերջին օղակը: Ֆիլմի հերոսը տարագիր հայն է` Հայկը, որը փորձում է ինքն իրեն գտնել օտար ամայի ճամփեքի խութաշատ ոլորաններում: Թեև ֆիլմի պրեմիերան կայացել էր ամռանը` «Ոսկե ծիրանի» օրերին, բայց դա չէր խանգարել, որ ամիսներ անց դահլիճում հավաքվեր հանդիսատեսների հոծ բազմություն:
  • Նկարիչների միությունը երիտասարդացել է

    Նկարիչների միությունը երիտասարդացել է

    13.11.2013| 15:22
    Նոյեմբերի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։
  • «Աղասի Այվազյան» դպրոցը կդառնա գրականության թեքումով

    «Աղասի Այվազյան» դպրոցը կդառնա գրականության թեքումով

    13.11.2013| 12:20
    «Աղասի Այվազյան» հիմնադրամը նախատեսում է ստեղծել կրթամշակութային կենտրոն, համալիր, որը կընդգրկի Աղասի Այվազյանի ստեղծագործության բոլոր ճյուղերը` գրականություն, կինո, թատրոն, լրագրություն, գեղանկարչություն:
  • «Արցախի հոգևոր գանձերը» գրքում զետեղված է 400 լուսանկար

    «Արցախի հոգևոր գանձերը» գրքում զետեղված է 400 լուսանկար

    13.11.2013| 12:03
    Նոյեմբերի 17-ին, ժամը 17:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա հայտնի գրող և կինոսցենարիստ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը:
  • Ավանս՝ երիտասարդ կոմպոզիտորներին

    Ավանս՝ երիտասարդ կոմպոզիտորներին

    13.11.2013| 10:51
    Նոյեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։