Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Աստծո շունչը

    Աստծո շունչը

    29.10.2013| 10:37
    Նա է ամենքին կյանք ու շունչ և ամեն բան Տվողը, ասվում է Գործերի գրքում (17.25): Բանաստեղծը գիտի, որ ինչպես չենք կարող ապրել առանց շնչելու, այնպես էլ չենք կարող գոյատևել առանց Աստծո տված կենարար զորության, առանց Աստծո ներկայության: Նա կենդանի Աստծո բաժնետերերից է: Աստված է նրան կյանք ու շունչ տվողը: Աստծո Հոգին է ստեղծել նրան, և Ամենակարողի շունչն է կյանք տվել նրան (Հոբ 33.4): Առաջին մարդը` Ադամը, կենդանի շունչ եղավ, այսինքն` երկրային մարդ, իսկ Վերջին Ադամը` Քրիստոսը` կենդանարար հոգի, այսինքն` հոգևոր մարդ: Ադամը ստեղծվեց հողից, Քրիստոսը ծնվեց Սուրբ Հոգուց: Ադամից մենք ստացել ենք մեր երկրային մարմինը, Քրիստոսից կստանանք մեր երկնային մարմինը: Առաջին մարդը` Ադամը, երկրից է, հողեղեն, իսկ Վերջին Մարդը` Տերը` Երկնքից:
  • Թերթի շնորհիվ է նաև մեր ծրագիրը  հասկանալի և հասանելի դարձել

    Թերթի շնորհիվ է նաև մեր ծրագիրը հասկանալի և հասանելի դարձել

    29.10.2013| 00:28
    ՈՒզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «Իրատես de facto»-ի խմբագրության աշխատակիցներին` Հայաստանի հելիոֆիկացիայի իմ ծրագիրը լուսաբանելու և բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Թերթի շնորհիվ է նաև մեր ծրագիրը հասկանալի և հասանելի դարձել մեր երկրի քաղաքացիներին, որոնք այսօր պատրաստ են ամեն մի հնարավոր առիթ օգտագործելու մեր գիտական խմբին աջակցելու համար: Դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում արևային տեխնիկայի զարգացման գաղափարը կարող է այդքան մտահոգիչ չլինել մեր քաղաքացիների համար` երկրով մեկ:
  • Կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

    Կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

    28.10.2013| 19:00
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում:
  • «Ջազի շաբաթն» ավարտվում է

    «Ջազի շաբաթն» ավարտվում է

    28.10.2013| 16:39
    Հոկտեմբերի 23-30-ը Երևանում կայանալիք հայկական ջազի շաբաթի շրջանակում, որը նախաձեռնել է «Մեցցո Փրոդաքշնը», առաջին անգամ Հայաստան են ժամանել Թավիջյան եղբայրները` Մակեդոնիայից, Մայք Մոսսեսսյանը` Ավստրիայից: Շաբաթը հագեցած է եղել նաև ջազային այլ կատարումներով:
  • Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

    Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

    28.10.2013| 15:46
    Մշակույթի նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի մշտական ցուցադրություն: Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքվեցինք` ի՞նչ սկզբունքով է բացվելու ցուցահանդեսը և ի՞նչ ոլորտներ է ընգրկելու:
  • Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    28.10.2013| 12:30
    31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
  • Պրակտիկայի հնարավորություն՝ «Լույս» հիմնադրամում

    Պրակտիկայի հնարավորություն՝ «Լույս» հիմնադրամում

    28.10.2013| 11:30
    «Լույս» հիմնադրամը հրավիրում է պրակտիկայի։ Այն կամավորական աշխատանք է, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» համայնքի մասնագիտական ցանց:
  • Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    28.10.2013| 11:04
    Օրեր առաջ, հոկտեմբերի 25-ին, հետաքրքիր նախաձեռնությամբ էին հանդես եկել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինեկը և Ջոն Կուտզեն: colta.ru-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել ակցիայով՝ ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի: Դա բեռլինյան միջազգային գրական փառատոնի նախագիծն էր՝ ի համերաշխություն քաղհալածյալներ Խոդորկովսկու և Լեբեդևի:
  • Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

    Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

    27.10.2013| 23:35
    Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն, Ռոբերտը Ամիրխանյանը` 41:
  • Գրքեր` փաբում

    Գրքեր` փաբում

    27.10.2013| 16:45
    Հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդային շրջանում գործող շուրջ 70 գրախանութներից այսօր պահպանվել են 1-2-ը: Մայրաքաղաքի խոշոր գրախանութները երկուսն են` «Բուկինիստն» ու «Նոյան տապանը»: Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում սկսել են բացվել նորերը` «Հայ գիրք» գրախանութների ցանցը, «Նաիրի» գրատունը, ՆՓԱԿ-ի գրախանութը, «Էդիթ Պրինտը», «Նոր գիրքը» և այլն: Գրախանութներ են ստեղծվել գրադարաններում: