Այսօր, Հանրապետության 650 համայնքներ ունեն երկու-երեք գյուղատնտես մասնագետներ, ինչը շատ փոքր թիվ է: Հաճախ գյուղատնտեսի հաստիք են զբաղեցնում մարդիկ, որոնք չունեն գյուղտնտեսի ո՚չ կրթություն, ո՚չ փորձ:
Հանրապետություն ներմուծվող տնկանյութի նկատմամբ պետք է խստացնել հսկողությունը : Այս մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Արդեն երկրորդ տարին է Արարատյան հարթավայրում իր վնասակարությամբ լուրջ հետևանքներ է թողնում կարտոֆիլի և լոլիկի ցեց վնասատուն: Այն մեծ աղմուկ բարձրացրեց նաև գյուղացիական տնտեսություններում: Նույնիսկ եղավ մի շրջան, երբ ոլորտի տարբեր ներկայացուցիչների կողմից կարծիք հնչեցվեց, թե Արարատյան դաշտավայրի վնասված հողատարածքներում պետք է դադարեցնել մորմազգի բույսերի մշակությունը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) իրականացրել է «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագիրը։ ՈՒսումնասիրել են գնումների գործընթացը, այդտեղ առկա ռիսկերը և առաջարկությունների ու բարեփոխումների փաթեթը ներկայացրել կառավարությանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ(IBM)ընկերության կենտրոնակայան: Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց Հանձնաժողովի կողմից կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները:
Ի տարբերություն մարդկանց, թվերը չեն կարմրում, ինչը Հայաստանում փաստ է, բայց ոչ աքսիոմ։ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին չի զարմացնում այն փաստը, որ, իրենց ներկայացրած տվյալներով, աղքատությունը նվազում է, իսկ կյանքում` ավելանում։
Գտնվելով ամերիկյան մայրցամաքի հարավում, 42 միլիոն բնակչությամբ և Ֆրանսիայից չորս անգամ ավելի տարածքով, Արգենտինան մեկն է աշխարհի բնապահպանական պաշարներից: ՈՒնենալով նշանակալի բնական և լանդշաֆտային հարստություն` այնտեղ համագոյակցում են լեռնագագաթները հարթավայրերի հետ, փարթամ բուսականությունը բացարձակ չորության հետ, անտառները տափաստանների և սառցաբեկորները` ջրվեժների հետ:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...