-
08.06.2016|
08:45
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
-
08.06.2016|
08:44
Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հարձակումներին՝ գրում է Süddeutsche Zeitung-ը:
-
08.06.2016|
08:44
Թուրքիան անձայն չի մնալու Գերմանիայի խորհրդարանի որոշմանը և Գերմանիայի դեմ քայլեր են քննարկվելու՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն TRT-ի եթերում:
-
08.06.2016|
08:42
Հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը կթուլանա, երբ լուծվի Ղարաբաղի խնդիրը՝ հունիսի 7-ին, Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
-
08.06.2016|
08:41
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները: Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին:
-
08.06.2016|
08:40
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում ՌԴ դերը կառուցողական է:
-
08.06.2016|
08:38
Իվանիշվիլին գովել է կառավարությանը՝ վրացական ապրանքները ռուսական շուկա վերադարձնելու համար: Նա հայտարարել է, որ վերջին 3-4 տարում կառավարությունն արել է հնարավորը, որ վերականգնի առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
-
08.06.2016|
08:37
Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ շրջանակային պայմանավորվածությունների հասնելու համար կա հեռանկար՝ հետագայում իրավական պարտավորություն ունեցող փաստաթղթի ամրագրմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում:
-
08.06.2016|
08:35
Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը՝ Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
08.06.2016|
08:35
Բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ՝ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: