-
18.11.2015|
14:24
2015 թ․ նոյեմբերի 18-ին՝ ժամը 13.30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
-
18.11.2015|
12:59
Բակային տարածքների նկարազարդման աշխատանքները գերակատարվել են: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2015 թ. ծրագրով նախատեսված 280 բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում:
-
18.11.2015|
12:56
ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համատեղ գործողություն է սկսում Սիրիայի հյուսիսային սահմանը վերահսկողության տակ վերցնելու համար՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
-
18.11.2015|
12:55
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին համեմատել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հունվարին կատարված հարձակումները նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների հետ՝ հայտնում է CBS-ը։
-
18.11.2015|
12:54
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն իրագործում են իսլամաֆոբիայի սցենարը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի ժողովում.
-
18.11.2015|
12:53
Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություն անցկացնելու համար կառավարությանը մանդատ տրամադրելու հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կարող է քվեարկվել մինչև տարեվերջ՝ մինչև Սուրբ ծնունդ, եթե վարչապետ Դևիդ Քեմերոնը ունենա խորհրդարանականների բավարար աջակցություն՝ հայտնում է Daily Telegraph-ը:
-
18.11.2015|
12:53
Փարիզի ոստիկանությունը Էյֆելյան աշտարակից տարհանել է մարդկանց:
Life News-ը հայտնում է, որ ըստ իրավապահների՝ կասկած կա, թե աշտարակում կարող է ռումբ լինել:
-
18.11.2015|
12:52
Փարիզի Սեն Դենի արվարձանում փոխհրաձգության ընթացքում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ կապված 2 մարդ է սպանվել՝ Le Monde թերթին հայտնել է ոստիկանության աղբյուրը։
-
18.11.2015|
12:51
Գերմանիան Թուրքիայի տարածքից դուրս է բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը՝ գրում է Haber 7 կայքը:
-
18.11.2015|
12:51
Փարիզի «Բատակլան» համերգասրահում նոյեմբերի 13-ի ահաբեկչության ընթացքում անհետացած 17-ամյա հայուհի Լոլա ՈՒզունյանի մահվան փաստը հաստատել են ծնողները: