Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ և նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Նա ընդգծեց, որ բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին։