Ադրբեջանական քարոզչամեքենան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, զրպարտում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Ադրբեջանական քարոզչամեքենայի ու ՔՊ-ական քարոզչության թեզիսները կարծես իրարից արտագրված լինեն։
Մայիսը գարնան վերջին ամիսն է, ու շուտով շոգերի հետ կսկսվի հանգստի, արձակուրդների, շրջագայությունների սեզոնը:
Ողջ ժողովուրդը գրեթե անընդհատ, զանազան քաղաքական, հասարակական ուժերի, գործիչների, անհատների կողմից այս կամ այն կերպ իրեն «քցված» է զգում...
Մինչև 2020-ը ես շատ մեծ դժվարությամբ էի մարդկանց ընկալմանը հասցնում, որ Քելբաջար չի, այլ Քարվաճառ է, որ Ղարաբաղ չի , այլ Արցախ է, որ Լաչին չի, այլ Քաշաթաղ է և այլն։
Եվրատեսիլի կադրերից դատելով` այդ մրցույթում մարդկային բնության բացարձակ դեգրադացիայից պակասում էր միայն մանկապղծությունը գովաբանող երգը։ Հաշվի առնելով Արևմուտքում աստիճանաբար ձևավորվող քարոզչական տենդենցը` մանկապղծությունը սեռական կողմնորոշում ճանաչելու ուղղությամբ, ապա շուտով դա էլ կլինի...
Մոցարտի, Բախի, Շոպենի... Եվրոպան իջավ-հասավ Եվրատեսիլի մակարդակին: Ափսոս, հազար ափսոս այդ Եվրոպան, որն այլևս չկա: Այս եվրատեսիլ «երաժշտական փառատոնը» մի շատ հզոր քաղաքական նշանակություն ունի...
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում: Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք»...
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը զարմացած և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Փաշինյանի ուղերձով, ինչպես նաև ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերջին հարցազրույցով, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը, ինչպես նաև ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճերով: Դրա մասին ասված է Լեմկինի ինստիտուտի՝ NEWS.am-ին փոխանցած հայտարարությունում:
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր միկրոբլոգում երեկ երեկոյան կատարած գրառմամբ հայտարարել է, որ արևմտյան հրթիռներով ՌԴ-ին հարվածելու պատասխանը «կթռչի ոչ միայն Կիև», և ոչ միայն սովորական, այլև հատուկ զինամթերքով: Խոսքն ակնհայտորեն միջուկային մարտագլխիկներով հրթիռների ու դրանցով ՈՒկրաինային ՌԴ- ին խոցելու համար հեռահար հրթիռներ տրամադրած Ֆրանսիային ու, հատկապես, Մեծ Բրիտանիային հարվածելու մասին է: