Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Պետգույքի «մառազմը»

    Պետգույքի «մառազմը»

    14.09.2013| 17:21
    Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ Աշխեն Մարգարյանը, չնայած իր կարգավիճակին, կարողանում է սեփական աշխատանքով հոգալ իր կարիքները: 48-ամյա կինը հրուշակագործ է և աշխատում է նստած: Որպես աշխատանքի վայր օգտագործում է իր փոքր բնակարանի մի անկյունը:
  • «Օր առաջ ազատ արձակեք Տիգրանին»

    «Օր առաջ ազատ արձակեք Տիգրանին»

    14.09.2013| 17:15
    ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը irates.am-ի հետ զրույցում, բնութագրելով քաղբանտարկյալ Տիգրան Առաքելայնին, ասաց հետևյալը. «Հաստատակամ, կամային ուժեղ հատկանիշների տեր երիտասարդ է, նա հավատում է իր դավանած գաղափարներին, համոզված է դրանց ճշմարտացիության մեջ»:
  • Այսօր առաջին բուժօգնության օրն է

    Այսօր առաջին բուժօգնության օրն է

    14.09.2013| 17:13
    Սեպտեմբերի 14-ին նշվում է առաջին բուժօգնության օրը: Նախաձեռնության հեղինակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է: Այս օրը նշվում է 2000 թվականից և նպատակն է կարևորել առաջին բուժօգնության նշանակությունը:
  • Տիգրանն ինքը կորոշի՝ ուզու՞մ է համաներվել, թե՞  ոչ

    Տիգրանն ինքը կորոշի՝ ուզու՞մ է համաներվել, թե՞ ոչ

    14.09.2013| 16:10
    Այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախության 22-ամյակը դիմավորում ենք ոչ միայն Մաքսային միություն մտնելու նվաստացուցիչ որոշմամբ, այլև՝ քաղբանտարկյալ ունենալու բեռով:
  • Աշխարհում երեխաների մահացության մակարդակը կրկնակի նվազել է

    Աշխարհում երեխաների մահացության մակարդակը կրկնակի նվազել է

    14.09.2013| 11:09
    Այսօր աշխարհում ամեն օր մահանում է մինչև հինգ տարեկան 18 հազար երեխա: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում: Թեև 1990 թվականից ի վեր մահացությունների մակարդակը կրկնակի նվազել է, սակայն այն մնում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում:
  • Վարորդների միությունը կմիանա ակտիվիստներին

    Վարորդների միությունը կմիանա ակտիվիստներին

    13.09.2013| 18:01
    «Չի բացառվում, որ մենք միանանք քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներին: Պե՞տք է որևէ մեկը սատարի նրանց, թե ոչ: Նավասարդյանի հրաժարականի պահանջը մեզ կարող է միացնել այդ երեխաներին»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը:
  • «Նավասարդյա՛ն, դե գնա, էլի՛, գնա»

    «Նավասարդյա՛ն, դե գնա, էլի՛, գնա»

    13.09.2013| 17:52
    Վարորդների միության նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ վերջին մի քանի օրվա ընթացքում երրորդ ասուլիսն է արդեն հրավիրում:Նա փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել տրանսպորտի ոլորտում առկա խնդիներին, ներկայացնել թե «իրականում ինչ է կատարվում»:
  • Հրաչյա Հարությունյանը կմնա անազատության մեջ ևս երեք ամիս

    Հրաչյա Հարությունյանը կմնա անազատության մեջ ևս երեք ամիս

    13.09.2013| 12:14
    Երեկ Ռուսաստանի Տվեր քաղաքի դատարանը երկարաձգել է «Նոր» խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի ձերբակալման ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:
  • ՈՒղենշող  ցուցանակներ` Երևանում

    ՈՒղենշող ցուցանակներ` Երևանում

    13.09.2013| 11:38
    Երևանի կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող ցուցանակներով: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ երկլեզու՝ անգլերեն և հայերեն ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում:
  • «Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»

    «Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»

    13.09.2013| 11:30
    2013-ի օգոստոսին, քաղաքական սանդղակի համաձայն, ջերմաստիճանը Հայաստանում 40օ-ից բարձր էր, բայց ո՛չ ի հաշիվ քաղաքական միավորների, այլ շնորհիվ քաղաքացիական մտածողության նոր ալիքի: Եվ այսպես, հուլիսի վերջից սկսած մինչ օրս երևանցիները բողոքում են ոչ միայն իրենց խոհանոցների՝ հարազատների և մտերիմների շրջանակներում, այլև իրենց ցասումը դուրս են հանել փողոցներ: Բողոքում են երթուղային տաքսիների վճարների, ուսման վարձավճարների բարձրացման, վճարովի կայանատեղերի սահմանման, ապօրինի շինարարության, գնաճի և նման այլ խնդիրների դեմ: Մի խոսքով, բողոքում են այն ամենից, ինչը խանգարում է մարդու արժանավայել ապրելուն: