Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • «Եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է,  կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք  ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»

    «Եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»

    09.04.2013| 11:47
    Գամաղիել անունով մի հրեա փաստաբան հանձն առավ պաշտպանել Հիսուսի աշակերտներին, երբ քրիստոնեություն քարոզելու համար նրանց ձերբակալել էին: Իրապես իր գործին գիտակ փաստաբանը կարևորությամբ նկատի է առնում խնդրի երկու կողմերը և, եթե հավատում է արդարության ու գործի մաքուր լինելուն, ամեն գնով փորձում է պաշտպանել արդարին: Ահա այդպես եղավ այս փաստաբանի հետ: Նա, տեսնելով Հիսուսի աշակերտների կատարած հրաշագործությունները, հակառակ իր հրեա լինելուն, անվախ, համարձակորեն, օրենքի սահմաններից դուրս չելնելով, հանձն է առնում պաշտպանել նրանց իրավունքները:
  • Երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն  աղոթքի և հավատի միջոցով մեր  կատարած բարի ու արդար գործերն են

    Երկրային կյանքի թանկարժեք մարգարիտներն աղոթքի և հավատի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են

    09.04.2013| 11:43
    Մատթեոսի Ավետարանի 13-րդ գլխի 45-46 համարներում մեր Տերն ուրիշ առակների շարքում պատմում է նաև Իրական Մարգարիտի առակը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.04.2013| 00:03
    Ա՜խ երնեկ, երնեկ ունկս քարացած առներ ձայնը Քո. Ա՜խ երնեկ, երնեկ ճակատիս հոգնած դիպչեր աջը Քո.
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.04.2013| 00:03
    Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։
  • Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ավետման տոնի ուղերձը

    Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ավետման տոնի ուղերձը

    07.04.2013| 17:05
    Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    05.04.2013| 11:31
    Կարելի է լինել հրեշտակի պես բարի նրանց հետ, ովքեր քեզ վերաբերվում են վստահությամբ և սիրով։ Սակայն բավական է դեմ առնել չարությանը, պարսավանքին, թշնամությանը, և բարությունը փոխվում է հակառակ զգացմունքի։ Ինչն ակնհայտորեն ցույց է տալիս մեր լիակատար անզորությունն ընդդեմ չարի, որը հենց մեր մեջ է, որն ալիքվում է մեր մեջ ընդդեմ ուրիշի քննադատության։ Նախատինքները, քննադատությունը դառը դեղահաբեր են ընդդեմ մեր սնափառության, մեր ինքնագոհության։
  • Կանանց դերն ազգապահպանման  գործում ավելին է, քան կարծում ենք

    Կանանց դերն ազգապահպանման գործում ավելին է, քան կարծում ենք

    05.04.2013| 11:00
    «Ավետում» բառը, անշուշտ, բոլորիս է հայտնի, թեկուզ «Ավետարան» բառից, որ բարի լուր է նշանակում։ Բայց ես կասեի` ամենաբարի լուր, որ երբևէ կարող է յուրաքանչյուր մահկանացու ադամորդի լսել, քանզի այդ ավետման մեջ կյանք կա, որովհետև առաջին ավետիսը Մարիամ կույսը ստացավ Գաբրիել հրեշտակից, քանզի նա պիտի հղիանար ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին ծներ։ Ավետման այս տոնի առթիվ մեկ անգամ ևս փաստենք. կանանց շատ կարևոր դեր է հատկացրել մեր բոլորի Արարիչ Տերը տվյալ ազգի ինքնության և հարատևման գործում։ Չզարմանանք, կանանց դերն ազգապահպանման գործում ավելին է, քան մենք կարծում ենք։
  • Կաթողիկոսական նոր փոխանորդ  ԱՄԷ-ում և Քաթարում

    Կաթողիկոսական նոր փոխանորդ ԱՄԷ-ում և Քաթարում

    05.04.2013| 03:25
    ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական նոր փոխանորդ է նշանակվել: Այս նշանակման մասին օրեր առաջ մեր հանդիպման ժամանակ ակնարկել էր ազգային երեսփոխան և Աբու Դաբիի Ազգային վարչության նախկին ատենապետ Վարդգես Արզումանյանը: Նա իր խոսքում նշել էր. «Շուտով այստեղ պետք է ունենանք Առաջնորդարան և կաթողիկոսական փոխանորդ: Հույս ունենք, որ սա Աբու Դաբիի հայ ազգային կյանքը պետք շատ փոխի. կայծ պետք է տա, ուժ պետք է հաղորդի»: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ կաթողիկոսական նոր փոխանորդը լինելու է բարեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարկիսյանը: ԱՄԷ-ի հայ համայնքին երիտասարդ վարդապետը վաղուց է ծանոթ: Երկար տարիներ նա եղել է Կիլիկիո հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի (կաթողիկոսական աթոռը զբաղեցնում է 1995-ից) գավազանակիրը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.04.2013| 00:20
    Տուր մեզ, Տեր իմ վես, չմոռանալու, որ մենք մեկ մարմին ՈՒ մեկ հոգին ենք Քո մարմնի հետ, Որ հալածում ենք խավարը ընդմիշտ:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.04.2013| 00:20
    Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք ամբարշտությունների և մանավանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով և տնանկին` մի զույգ կոշիկի դիմաց, նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, և հայր ու որդի մի բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։ Նրանք իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա և զոհասեղանին և բռնագրավված գինի էին խմում իրենց Աստծո տան մեջ»։