Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մինչև ե՞րբ պիտի արժեզրկենք մեր բարձր գրականությունը. Նորայր Գրիգորյան

Մինչև ե՞րբ պիտի արժեզրկենք մեր բարձր գրականությունը. Նորայր Գրիգորյան
19.07.2022 | 07:22

Խիստ խորհրդանշական թիվ է դառնում 77-ը Հայաստանում։ Հիսուսի արձանի բարձրություն, ֆեյսբուքյան «Պառնաս» հասած 77 արձակագիր և պոետ (ոչ բոլորին նկատի ունեմ), ովքեր այդ տարածքից ցատկ են կատարում դեպի արտադասարանական ընթերցանության քրեստոմատիաներ։


Մտածում եմ՝ հայ գրականության ոսկեդարում, միջնադարն էլ գումարած, ունեցե՞լ ենք 77 հեղինակ, որոնց ստեղծագործությունները կարող էին ընդգրկվել նման գրքերում, ավելին' դրանից հետո, Աբովյանից սկսած, մինչև Չարենցի, արևմտահայ գրականության ծաղկուն ժամանակաշրջանը ունեցե՞լ ենք 77 հեղինակ. դրանից հետո՝ 20-րդ դարի երեսնական թվականներից, մինչև դարավերջ, ունեցե՞լ ենք այդքան հեղինակ: Կասկածում եմ։
Գուցե ֆեյսբուքյան հնարավորություննե՞րն են պատճառը, որ մեր գրականությունը քսան տարում այսքան հասունացել, ծաղկել ու դուրս է եկել համաշխարհային մակարդակից, որ Հայոց դպրոցներում անհամբերությամբ սպասում են, թե երբ այս յոթնահատոր քրեստոմատիան կհասնի նաև իրենց։


Հետաքրքիր է, ինչու՞ դրանք կազմողները չեն հրապարակում հեղինակների անունները, որ հեղինակների շնորհակալագրերից ենք իմանում, թե ովքեր են ներառվել գրքերում։
Հետաքրքիր է, ինչպե՞ս են ընտրվել հեղինակները, ինչպե՞ս են ընտրվել գիրքը կազմող երկու անձերը, և արդյոք մեղք չե՞ն նրանք՝ նման լայնածավալ աշխատանք կատարելու համար։ Չէ՞որ նման գրքերի վրա, առհասարակ, գիտական խմբեր են աշխատում։


Հետաքրքիր է, ինչու՞ են այդ երկուսը դժվարացել գրական մամուլում, թեկուզ ՖԲ-ում հայտարարություն տարածել այդ գրքերի տպագրության վերաբերյալ։
Հետաքրքիր է, մինչև ե՞րբ պիտի նսեմացնենք քրեստոմատիական արժեքները, մինչև ե՞րբ պիտի արժեզրկենք մեր բարձր, անմրցելի ու վսեմաշուք գրականությունը։

Դիտվել է՝ 17970

Մեկնաբանություններ