Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կյանքի ու մահվան միջև

Կյանքի ու մահվան միջև
29.08.2022 | 07:16

Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը:

Երկ. օր. 30;15

«Եթե լսես մեր Տեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս Նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, Նրա պատվիրաններն ու Նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, եւ քո Տեր Աստվածը քեզ կօրհնի ամբողջ երկրում, ուր կմտնես այն ժառանգելու համար» (Երկ. օր. 30; 16):


Մարդիկ այնքան են «ընտրություն» կատարել զանազան թեկնածուների միջև, որ մոռացել են Այսօրվա հանապազօրյա ընտրության՝ կյանքի ու մահվան միջև անընդմեջ և անդուլ կատարվող ընտրության մասին: Այդ ընտրության ընթացակարգը նույնական չէ մեր իմացած ընտրությունների ընթացակարգին: Այստեղ կաշառք չեն խոստանում ու չեն բաժանում, խոստացված «պայծառ» ապագան չեն գնում մեկ օրվա ապրուստի գումարով, և ոչ մի դատարկ խոստում չի հնչում: Ամեն ինչ լուրջ է ու իրական, իրական ու իրավական ընտրություն, որ անտեսված է և անգոսնված հանիրավի: Հազարամյակներ առաջ Աստծո ընտրյալ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը մեզ քաջ ծանոթ ընթացակարգով: Հիսու՞ս, թե՞ Բարրաբա - ընտրության մեխանիզմը չի փոխվել. կաշառք և պատրանք. կաշառքով իրականում օտարում են ընտրելու անօտարելի իրավունքը և փոխարենը տալիս են պատրանք, թե մարդը ազատ է եղած վատի և վատթարի՝ Հիսուսին մերժելու և Բարրաբային ընտրելու միջև իր ընտրության մեջ: Այսօր շահագրգռող և խղճի ձայնը խլացնող կաշառքին գումարվել է օրինավոր հասանելիքից զրկելու անհիմն վախեր հարուցող սպառնալիքը: Հազարամակներ առաջ Ամբոխը՝ խանդավառված իր «ազատություններով», դիվահարված աղաղակում էր. «Դրա արյունը՝ մեր վրա եւ մեր որդիների վրա» (Մատթ. 27; 25): Ո՞վ էր այդ մանտրայի հեղինակը. ժողովու՞րդը, այն «խաժամուժ ամբո՞խը, որ օրենք չգիտի եւ նզովյալ է» (Հովհ. 7; 49): Այսօրվա «ազատ» մարդը՝ իր ամեն մի «ազատ» ընտրությամբ, ինչե՞ր է դնում զոհասեղանին, ի՞նչ նզովքների ծանր բեռներ է առնում իր և սերունդների ուսերին: Սխալ ճանապարհի ամեն մի հատվածը նույն սխալ տեղն է տանում: «Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան եւ նրա մոտ մեր հավաքվելու համար դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում եւ չզարհուրեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թե մեր կողմից գրված, որպես թե արդեն եկած հասած լինի Տիրոջ օրը: Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, եւ չհայտնվի անօրինության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում եւ ինքն իրեն ցույց տա, թե աստված է: Չե՞ք հիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը: Եւ այժմ դուք ինքներդ գիտեք, թե ինչն է նրան հետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն հայտնի անի մինչեւ ժամանակը գա. որովհետեւ անօրինության այդ խորհրդավոր ուժը արդեն գործի վրա է. բայց այդ պիտի չհայտնվի մինչեւ այն ժամանակ, երբ մեջտեղից կվերացվի նա, որ այժմ նրան հետ է պահում:

Եւ ապա պիտի հայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուս պիտի կործանի Իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի Իր հայտնությամբ Իր գալստյան ժամանակ: Նրա՝ Անօրենի գալուստը Սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով եւ անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. եւ այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին եւ դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը եւ հաճույք գտան անօրինության մեջ» (Բ Թես. 2; 11): Ճշմարտությունը մաս առ մաս և քայլ առ քայլ մերժելու հաջորդ տրամաբանական քայլը մոլորություն ընդունելն է, մի այնպիսի մոլորություն, որ հաճելի կլինի բոլոր խավարասեր ու անհագ աչքերին և հավակնոտ ու հեշտալուր ականջներին: Սակայն Աստված չի դադարում խանդաղատանքով հորդորել Իր ձեռքի գործերին, Իր զավակներին. «Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու եւ քո սերունդը: Պետք է սիրես քո Տեր Աստծուն, լսես Նրա ասածը, կապված մնաս նրան, որովհետեւ Նա է քո կյանքն ու քո երկարակեցությունը» (Երկ. օր. 30; 19-20): Աստված երբեք չի սպառնում, երբ մեզ հրավիրում է ընտրելու կյանքի ու մահվան միջև, Նա միայն արձանագրում ու հաստատում է եղած ճշմարտությունները: Կյանքի Ակունքը ընդամենը հորդորում է չհեռանալ Իրենից, քանզի Ինքը Կյանքը բաբախում է ամեն մի մարդու սրտում. «Այն պատվիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի: Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թե՝ ՚՚Մեզնից ո՞վ կելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք՚՚,- ո՛չ էլ՝ ծովի մյուս ափին, որ ասես, թե՝ ՚՚Ո՞վ պիտի անցնի ծովի մյուս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդա, եւ մենք կատարենք՚՚: Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ» (Երկ. օր. 30; 11-14):


Մեր սրտի մարմնեղեն տախտակների վրա գրված կյանքի պատվիրանները գտնելու համար պետք է մեր միտքը պահենք արտաքին թափառումներից և ներհայենք մեր հոգուն՝ այն ամենահարուստ ու շռայլ շտեմարանին, որտեղ պահվում են կյանքի առեղծվածները, և որտեղից բխում են կյանքի շնորհները:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 7924

Մեկնաբանություններ