Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արումուտքը «Ժողովրդավարացման» կեղծ արժեքների պիտակով

Արումուտքը «Ժողովրդավարացման» կեղծ արժեքների պիտակով
01.10.2022 | 09:25

Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին:

Գործք.20;29

Այս խոսքերով Պողոս առաքյալը զգուշացնում է Եփեսոսի եկեղեցու համայնքին և նրա հովիվներին:
2000թ. այս կողմ, մամուլը հեղեղված է աղանդների անդամների մասին նմանատիպ լրատվությամբ. «Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանը, որը նույն միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, հոգեգալստական աղանդի հետևորդ Լուսյա Գրիգորյանի դուստրն էր, անասնագոմում կախվելով, ինքնասպանություն է գործել: Ինքնասպան Լիլիթն իր ուսուցչուհի մոր հետ տարիներ շարունակ հաճախել է գյուղի հոգեգալստական աղանդի հավաքույթներին»:


Այս աղանդը և նրա տարբեր ճյուղերը հայտնի են նաև «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ», «խարիզմատներ», «Աստծո խոսք», «պենտեկոստեականներ», «հիսունականներ» և բազում այլ անվանումներով: Այս աղանդի ուսմունքի հիմքում ընկած է այն, որ չեն ընդունում Եկեղեցու խորհուրդները և վավերական են համարում իրենց «Սուրբ Հոգով մկրտությունը», որից հետո սկսում են տարբեր լեզուներով «խոսել», հավակնում են բուժել բոլոր հիվանդությունները և այլն, և այլն:


Մշտապես աղանդավորներ եղել են և փորձել են պառակտել Քրիստոսի Եկեղեցին: Հայ Եկեղեցին ևս անմասն չմնաց այս դիվապաշտների «արշավանքներից» թե՛ անցյալում, թե՛ 20-րդ դարի 90- ական թթ. հետո, երբ Հայաստանը վաստակեց երկար սպասված անկախությունը, և թվում էր` ժամանակն է զարգացնելու, վերագտնելու Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-ժողովուրդ դարավոր կապը՝ առանց օտար միջամտության: «Նոր աղանդավորական» շարժումները իրենց քայքայիչ, այլասերող ու հակամարդկային մթին ու գաղտնագիտական գործունեության համար իբրև վահան են գործածում «խղճի ազատության» սկզբունքը, որի հովանավորությունն ու պաշտպանությունը ստանձնել է Արևմուտքը` «ժողովրդավարացման» ու «գլոբալացման» կեղծ ու ստահոդ պիտակի տակ` հարվածելու համար ազգային եկեղեցիներին և ազգային դավանանքներին, որպեսզի բազմանան անդրազգային անդիմագիծ զանգվածներն ու նոր աղանդները: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանում գործունեություն ծավալող և ոչ մի աղանդ չի նպաստում Հայոց նորանկախ պետության կայացմանը, այլ ընդհակառակը, հիշեցնում է թշնամու կողմն անցած մանր միջնաբերդերի, հոգևոր դիվերսանտների, որոնք տեղակայված են երկրի ներսում և իրենց հաճախակի ու լավ ֆինանսավորվող քարոզների միջոցով ծվատում են Հայ Եկեղեցին:
Աստվածաշնչում հստակ սահմանվում է լավը վատից տարանջատելու սկզբունքը, այն է՝ նայել պտղին, այլ կերպ ասած` ինչպիսին է տվյալ գործունեության վերջնանպատակը, արդյունքը, որը որ ի հայտ կգա տվյալ գործունեության ընթացքում կամ ավարտին: Նայենք այն գաղափարներին, որոնք քարոզվում են Հայաստանում գործող աղանդավորների կողմից.
ա. Անխտիր, բոլոր աղանդավորական շարժումները թուլացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը, ինչպես արդեն նշել ենք, միաձույլ է հայոց պետականության հետ:
բ. Աղանդավորների կողմից չի խրախուսվում զինվորական ծառայությունը, իսկ «Եհովայի վկաներ» կոչվող աղանդի հետևորդները առհասարակ չեն ընդունում այն և գերադասում են կրել քրեական պատիժ: Հիշեցման կարգով նշենք, որ ըստ որոշ տվյալների, վերջիններիս թիվը մեր երկրում անցնում է 10 000-ը, պատկերացնել կարելի է մեր թշնամիների ուրախությունը այս թվի աճի դեպքում:


գ. Աղանդավորական տարբեր ուղղություններ քարոզում են այն գաղափարը, որ պետք չէ գնալ եկեղեցի, որ եկեղեցին յուրաքանչյուրի մեջ է կամ յուրաքանչյուրի տունը: Մի կողմ դնելով եկեղեցի հաճախելու աստվածաբանական մեկնաբանությունները՝ նկատենք միայն այս դրույթի կործանարար հետևանքները Հայ Եկեղեցու, հետևաբար նաև պետականության պահպանության ու զարգացման տեսանկյունից.


1. Խախտվում է Հայ ազգին միավորող ևս մեկ գաղափար, միջավայր, հայկականության կոփման և հայեցի դաստիարակման ևս մեկ վայր,
2. հայերիս մեջ գնալով կկորչի առանց այն էլ թուլացած կոլեկտիվ մտածողությունը:
Բազմաթիվ են այն վնասակար գաղափարները, որոնք քարոզվում են աղանդավորների կողմից, միամտություն կլինի կարծելը, թե աղանդավորական շարժումների հետևում դրսում կանգնած չեն լուրջ ֆինանսներ և «մեծ» մարդիկ, կամ թե՝ պատահական է ազգաքայքայիչ գաղափարների ընտրությունը՝ որպես քարոզի նյութ:
Հայաստանի Հանրապետությունում վիճակը ոչ թե վատ, այլ սարսափելի վատ կարելի է համարել, քանզի, ոչ պաշտոնական տվյալներով, մեր երկրում բնակչության 10 %-ը համարվում է աղանդավոր, այսինքն, 300-350 հզ. հայ: Հայաստանում գործում են մոտ 67 աղանդավորական շարժումներ, այսինքն, ազգը արդեն բաժանված է 67 մասի, որոնք շատ ազատ են իրենց գործունեությունը ծավալելիս մեր երկրի ողջ տարածքով. կարծես սատանայի խոսքի իրականությունը լինի, որն ասում է. «Բաժանի՛ր, որ տիրես»:


Մասամբ ընդունելով, որ մեր երկիրն ի վիճակի չէ կասեցնել վերջիններիս գործունեությունը իմպերատիվ միջոցներով՝ արդեն նշված պատճառներից ելնելով, սակայն պետության փոխարեն այն պետք է անի Հայաստանի Հանրապետության քաղաքացին` մերժելով ցանկացած աղանդավորական դրսևորում իր և իր շրջապատի մարդկանց հանդեպ: Օրենքով պետք է արգելվի հոգեորսությունը, նախ տալով վերջինիս իրավական հստակ սահմանումը, իսկ եթե Հայաստանի օրենսդրությունը իսկապես պաշտպանի նաև Առաքելական Եկեղեցու հետևորդներին, ապա վիճակը ավելի կլավանա հօգուտ հայ ազգի: Շատ ազգեր չէ, որ կարող են հպարտանալ իրենց հնագույն պատմությամբ և, որ ամենակարևորն է, իրենց ստեղծած հարուստ նյութական ու հոգեւոր ժառանգությամբ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրենից ներկայացնում է բացառիկ արժեք և՛ նյութական, և՛ հոգևոր տեսանկյունից :
«Եհովայի վկաները», որպես կանոն, իրենց «ավետարանի» էջերում պահում են հատուկ նշումներ՝ կոնկրետ հասցեներ ու քաղաքացիների անուններ պարունակող թղթեր, որոնք ուղեցույց են, որ տանում են նրանց թիրախային բնակավայրեր՝ քարոզչություն իրականացնելու համար: Քրիստոս իր աշակերտներին պատվիրեց որևէ քաղաքում կամ տանը քարոզել մեկ անգամ, իսկ մերժվելու դեպքում թափ տալ ոտքերի փոշին ու հեռանալ, երևի աղանդավորական առաջնորդները շատ ավելի շահագրգռված են մարդկանց «փրկությամբ», քանզի նրանց քարոզիչները մեկ անգամով չեն բավարարվում և փափագում են «դարձի բերել մոլորյալներին»՝ անհողդողդ ու անընկճելի իրենց կեցվածքը համարելով սեփական փրկության գրավական, աղանդների «լուսավորիչ», անհոգ ու անհագ առաջնորդները շատ ավելի շահագրգռված են մարդկային հոգու փրկությամբ, քան Ինքը՝ բոլորի Տերը եւ Փրկիչը, որ իր Մարմինն ու Արյունը տվեց՝ որպես փրկանք շատերի փոխարեն

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6762

Մեկնաբանություններ