Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են

Ասում են
30.04.2022 | 11:04

Որևէ մեկը, ավելի քան արցախցին, խաղաղության գինը չգիտե, որևէ մեկը դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը: Դա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի մեջ: Երբ ինքը սկսեց խոսել խաղաղության դարաշրջանից, մենք ունեցանք զոհեր, տարածքների կորուստներ:

Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն է, սա արցախցիների պատկերացրած խաղաղության օրակարգը չէ: Արցախցին կողմ է արժանապատիվ խաղաղության օրակարգին՝ առանց Նիկոլ Փաշինյանի:


Արթուր Մոսիյան

Դիտվել է՝ 31417

Մեկնաբանություններ