Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կոնստանտին Սիվկով. Փաշինյանն արտահայտվել է «Իսկանդերի» մասին քաղաքական նկատառումներից ելնելով

Կոնստանտին Սիվկով. Փաշինյանն արտահայտվել է «Իսկանդերի» մասին քաղաքական նկատառումներից ելնելով
24.02.2021 | 22:15

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է «Իսկանդերների» մասին քաղաքական նկատառումներից ելնելով՝ փորձելով արդարացնել իր ձախողումն արևմտյան գործընկերների աչքում, «ВЗГЛЯД» թերթին հայտարարել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» համալիրների օգտագործման վերաբերյալ տվյալներ չկան: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տարածքում ընկած հրթիռները բոլորին հայտնի են: Բաքուն ցուցադրել է դրանք», - ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը: Փորձագետը բացատրել է, որ «Իսկանդերները» իրենց չափերով բավականին մեծ համալիրներ են: «Դա նշանակում է, որ նրանց ընկնելը չէր կարող աննկատ մնալ թշնամու կողմից: Քանի որ Ադրբեջանը ցույց չի տվել իր տարածքում ընկած այս տեսակի որևէ հրթիռ, մենք կարող ենք եզրակացնել, որ նման դեպքեր (ընկնելու) չեն եղել», - նշել է նա:


«Բացի այդ, դժվար թե Ադրբեջանի տարածքում հայ փորձագետներ են աշխատում, որոնք վերլուծում են այնտեղ ընկած հրթիռների վիճակը և զեկուցում Փաշինյանին», - հայտարարել է Սիվկովը: Նա հիշեցրել է, որ «Իսկանդերները» արդյունավետ օգտագործվում էին Սիրիայում. «Այնտեղ բոլորը պայթել են»: «Ուստի Հայաստանի ղեկավարը չունի որևէ ապացույց հրթիռների վատ որակի մասին», - ընդգծել է ռազմական վերլուծաբանը: «Բացի այդ, երեքուկես ամիս է անցել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից, և այս ամբողջ ընթացքում ոչ ոք չէր խոսում ռուսական զենքի որակի մասին: Ինչո՞ւ հանկարծ Փաշինյանը սկսեց խոսել այդ մասին: Ես այստեղ տեսնում եմ միայն քաղաքական պատճառ: Նա փորձում է արդարանալ իր արևմտյան գործընկերների աչքում ձախողման համար», - ամփոփել է զրուցակիցը:

Դիտվել է՝ 143902

Մեկնաբանություններ