ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ «ՆԱՏՕ-ի նպատակն այն է, որպեսզի աշխարհում չլինի միջուկային զենք, բայց քանի դեռ այն գոյություն ունի, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա վտանգավոր աշխարհ է»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Որակյալ հասարակական ռեզոնանս (գնդակը նախկին առաջնորդի դաշտում է)

Որակյալ հասարակական ռեզոնանս (գնդակը նախկին առաջնորդի դաշտում է)
26.05.2024 | 18:04

Պետք է խոստովանել, որ Բագրատ Սրբազան Առաջնորդին հաջողվել է որակյալ ռեզոնանս առաջացնել, ինչը խոստանում է առավելագույնս կենտրոնացնել կուտակված հասարակական էներգիան կենտրոնական հաճախականության վրա։

Կենտրոնական հաճախականությունը գործող վարչապետի հրաժարականի պահանջն է։

Նախորդ շաբաթների ընթացքում հասարակական դաշտ նետված խանգարող հանգամանքները (կորուստները) ի զորու չեղան մարել գործընթացը։

Գնդակը իշխանոոթյունների դաշտում է:

Դասական տարբերակով իշխանական մեծամասնության կուսակցությունը ղեկավարի պաշտոնից հետ է կանչում իր ներկայացուցչին։

Դա արվում է, որպեսզի քաղաքական ուժը մինչև վերջ չհեղինակազրկվի, արագ մաքրի փետուրները, հետագայում քաղաքական մրցակցության դաշտում մնալու համար։

Կախված քաղաքական համակարգից, սովորաբար հրաժարական տված ուժը առաջիկա ընտրություններին, եթե նույնիսկ մասնակցում է, ապա զուտ սիմվոլիկ իմաստով։ Բայց դրան հաջորդող ընտրությանը լիարժեք մասնակցելը համարվում է պարտադիր նորմ։

Հայաստանն այդպիսի ավանդույթներ չունի։

Այս անգամ նույնպես ամեն ինչ կախված է լինելու քաղաքական մեծամասնության սթափության աստիճանից։

Տվյալ դեպքում, ցավալի է, բայց մեկ անձի քմահաճույքից։

Գործող վայ-վարչապետը, եթե սթափությունն իրեն չդավաճանի, պետք է որ մեկ փաստարկ ունենա առանց լարումը մեծացնելու իր հրաժարականի հայտարարությունն անելու համար։

Առաջնորդի տիտղոսը նա վաստակել է 2018 թ., բայց ղեկավար դառնալով ձախողել է կուսակցության ծրագիրը։

Վարչապետի պաշտոնից հրաժարական տալով նա կկարողանա իր կուսակիցների ու մինչ օրս հավատարիմ մնացած հետևորդների մոտ պահպանել նրանց առաջնորդի դիրքը։

Ընդ որում, ժողովրդի կողմից չհասկացված առաջնորդի, ով կկարողանա իրեն հաջորդող իշխանության վարկանիշն իջնելուց հետո նորից պայքարել իշխանության համար։

Իսկ մեզ մնում է սպասել Բարձրյալի բարեհաճությանն ու երբեմնի առաջնորդի քմահաճ դրսևորումներին։

Բայց արժե հուսալ ու ջանալ քաղաքակիրթ լուծումների համար։

Խնդրում եմ` արագ տարածել ծանոթ ու անծանոթ ՔՊ-ականների շրջանում։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ