Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ճար չունի

Ճար չունի
06.05.2014 | 00:54

Վերջապես ամբողջացավ կառավարության կազմը, որին այդքան երկար սպասում էինք` նույնքան երկար վարչապետի պոստին սպասած Հովիկ Աբրահամյանի «ալավերդիությամբ»: Ընդ որում, սա այն կառավարությունն է, որի կազմն ամեն անգամ «դիտարկելիս» պետք է թուլանալ ու հաճույք ստանալ. գաղափարական, «ստեղծագործական» մնացյալ մոտեցումները նոնսենս են այս դեպքում:
Ավելորդ է անգամ հայտնի ֆիլմի հարցադրումը. «Բա մենք սրա՞ն էինք արժանի»: Քանզի պետք է իմանանք, որ մեզ հետ կատարվում է այն, ինչ մեր ներսում է: ՈՒ փաստորեն, մենք մեր ներսում ունենք լիքը Արգամիչ, լիքը Նարեկ (ճարտարապետ, բնականաբար), լիքը Ճշմարիտյան և այդպես շարունակ։
Եվ այդուհանդերձ, պնդում եք հարցը` ինչո՞ւ: Ասեմ: Այսպիսով. Հովիկ Աբրահամյանին տրված է.
ա) Քարտ-բլանշ, որի մասին, ի դեպ, կառավարության ձևավորումից քիչ առաջ խոսեց Էդուարդ Շարմազանովը, հասկացնելով բոլոր վատ հասկացողներին` 2017-2018 թթ. ընտրությունների բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով: ՈՒր կանգնում է նաև ՀՀԿ-ի Գևորիկը: Հիմա էլ հարցնում եք. ի՞նչ կապ ունի Գևորիկը նոր կառավարության հետ: Ամենաուղիղ: Ամենահին պաշտոնյան Մելիք-Ադամյանում հենց Գևորիկն է: Քանզի նա նախկինում «կոչվել» է ՀՀՇ-ի Գևորիկ:
Իսկ եթե լուրջ, ապա Հովիկ Աբրահամյանի «տակ» բերվեց քոչարյանական կադրային ողջ ռեզերվը երկու նպատակով. այն ծառայեցնելու առաջին հերթին Սերժ Սարգսյանին, ապա նաև Հովիկ Աբրահամյանին: Ասել է` վատ պարող, վատ հասկացողներին ապացուցելու, որ չկան հավերժ բարեկամներ, կան հավերժ շահեր, և նրանք, ովքեր հակված էին մտածելու, թե իրենք վերադառնալու մարդկային լուրջ ռեսուրսներ ունեն, որոնց կարող էին այդ նույն կադրերով «շարժել», խորապես սխալվում են:
բ) ՈՒ թե Հովիկ Աբրահամյանը այսքանից հետո չհաջողի, ապա այս կառավարության նկատմամբ կկիրառվի հայտնի անեկդոտը. երբ անչափ շքեղ նավը կործանվում է, վրան եղած մեծահարուստ-օլիգարխ-գողականները կործանումից մեկ վայրկյան առաջ հարցնում են Աստծուն. «Բայց ինչո՞ւ, Տեր, ի՜նչ մարդիկ կային այս նավի վրա»: Աստված պատասխանում է. «Հազիվ էի բոլոր մեղավորներիդ իրար վրա հավաքել»:
Մնում է բաց հարցը. կհաջողի՞ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Որպեսզի չստացվի, որ կռկռում ենք, լոկ արձանագրենք. արդեն իսկ ակնհայտ է, որ այս կառավարությունը ևս գնում է ոչ այնտեղ, ուր պետք է: Խոսքն ամենևին չի առնչվում Հովիկ Աբրահամյանի` անցած տասն օրում դրսևորած «այլուրեքությանը». մեկ վազեվազ` «Դեմի» մեջ, մեկ` աննկատ, «որպես քնքույշ մութի թև»` ոչիշխանական չորս ուժերի մեջ, մեկ գիշերօթիկ դպրոց` նկատողությունների բուռն տրցակով: Ակնհայտ է` գործ անելու փոխարեն կրկին որդեգրվել է գործի իմիտացիայի, ընդ որում, այդ իմիտացիան անգամ գրագետ չի կազմակերպված, այլ պոպուլիստական վանող մաներայով:
Մեր խորհուրդը նորանշանակին: Եթե գործ չունեք անելու կամ որևէ բան տեղից շարժելու, շարունակեք նույն իմիտացվելու ոգով, քանզի իսկապես դատապարտված եք` բոլոր, այդ թվում` երկրում առկա վիճակի պատճառով:
Եթե ոչ, ապա հարյուր օր Ձեր մասին մի հիշեցրեք, կքեք ծրագրերի ու հնարավոր մինիմումի վրա, որևէ բան տեղից շարժելու համար, առանց թատրոնի, կանչեք մասնագետների, փորձագետների, գտեք Ձեր «նոու-հաուն», որը, մի կողմից, կծառայի իսկապես Ձեր առանց այն էլ «խոցոտված-հավիկացված» իմիջի բարձրացմանը, մյուս կողմից, և առաջին հերթին, որևէ կոնկրետ, թեկուզ և ոչ մեծ, տեսանելի շաժ կապահովի երկրում (իսկ դա հաստատ «կուտակայինը» չէ. մի սկսեք այդտեղից, այն Ձեզ չի հաջողվելու, ու ինձ նման չուզողները Ձեր ֆիասկոն դրա վրա են «տոնելու»)։ Փորձեք այլ տեղից սկսել, որպեսզի կարողանաք այդ ֆիասկոն, բոլոր դեպքերում, մարսել տալ։
Որովհետև այլ ճար չունեք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ