-
29.11.2014|
23:36
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը նոյեմբերի 29-ին հյուրընկալել էր գյումրեցի պատանիների։ «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի մի շարք դպրոցների ավագ դասարաններում սովորող աշակերտները եղան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետում, կրակային պատրաստության ամբիոնում, որտեղ կուրսանտները սովորում են տարբեր տեսակի զենքերի հետ վարվելու, օգտագործելու կանոնները։
-
28.11.2014|
11:08
ՀՀ ՊՆ վարչական համալիրում խորհրդակցության ընթացքում ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014 թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:
-
27.11.2014|
11:59
Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին: Երեկ երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում` Նյու Յորքից ուղիղ հեռուստակամրջի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
-
26.11.2014|
14:59
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պարգևատրել է խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին տարհանած խմբին, յոթից միայն 2-ն էին ներկա արարողությանը, մյուս 5-ի պարգևը գեներալը ուղարկել է Արցախ:
-
26.11.2014|
14:53
Ֆրանսիան հետաձգում է ռազմանավերի մատակարարումը Ռուսաստանին, ինչի պատճառը ուկրաինական ճգնաժամն է՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Արևելյան ՈՒկրաինայի իրավիճակը թույլ չի տալիս երկու նավերը հանձնել Ռուսաստանին:
-
26.11.2014|
12:36
Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնվեցին նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունները։
-
24.11.2014|
17:58
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է էկոնոմիկայի նա¬խա¬րարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
-
23.11.2014|
15:15
Ռուսաստանը կարող է ստանալ ուղղաթիռակիր առաջին «Միստրալը» արդեն մեկ շաբաթվա մեջ՝ հաղորդել է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրը:
-
23.11.2014|
15:10
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման հատուկ գործողության փաստը հերքելը։
-
23.11.2014|
15:08
ՈՒկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանն ունի մոտ 7 հազար 5 հարյուր զինծառայող։ Պաշտոնական Կիևը հաղորդել է, որ անցած 24 ժամում բախումներում սպանվել է 4 և վիրավորվել առնվազն 10 ուկրաինացի զինծառայող։