-
22.10.2020|
12:51
Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է: Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ:
-
22.10.2020|
12:50
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ, նախատեսված են հանդիպումները պետքարտուղար Մայք Պոմպեոյի, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
-
22.10.2020|
12:44
Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։
-
22.10.2020|
12:43
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման պահանջ լինի:
-
22.10.2020|
12:42
ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի պարագայում անջատում հանուն փրկության իրավունքի ճանաչումը միանգամայն իրատեսական է։ Այն չի տրվի զամբյուղի մեջ, բայց հայկական շրջանակների համառ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրան՝ գտնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։
-
22.10.2020|
12:41
Հայաստանի նախագահը երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացրեց ղարաբաղյան խնդրին Թուրքիայի միջամտության հարցը, ընդգծելով՝ քանի դեռ կառույցի անդամ Անկարան ետ չի կանգնել այդ քաղաքականությունից, Հարավային Կովկասում անհնար է խաղաղություն հաստատել։
-
22.10.2020|
10:27
Հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։
-
22.10.2020|
10:24
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսուղերձով դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության կրոնի հարցերով վարչության ղեկավարների խորհրդակցական նիստի մասնակիցներին: Նա հայտարարել է, որ իսլամական աշխարհի համար այս բարդ ժամանակներում մուսուլմանները պետք է ավելի ուշադիր լսեն իրար, ավելի սերտ համագործակցեն:
-
21.10.2020|
21:45
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին: «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Մանե Գևորգյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը իր վարքագծին հարիր շարունակում է մանիպուլյացիոն գործելաոճը՝ խեղաթյուրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։
-
21.10.2020|
21:44
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։