ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է
26.07.2018 | 22:53

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է: «Այժմ մեր տարածաշրջանում շատ լարված իրադրություն է, ես նկատի ունեմ Ադրբեջանի քաղաքականությունը,- ասել է Փաշինյանը՝ հավելելով,- պատերազմի շատ մեծ հավանականություն կա, և ես ասել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան»:

Խոսելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Հայաստանի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ «Ռուսաստանն ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ պատերազմ թույլ չտալու»: «Ես չեմ կարող որևէ կերպ հավատալ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր եղբայրն ու ընկերը թույլ կտա պատերազմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը ռուսական ռադիոկայանին:

Դիտվել է՝ 4284

Մեկնաբանություններ