Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու է Միացյալ Նահանգները վերջերս հիստերիկայի մեջ ընկել

Ինչու է Միացյալ Նահանգները վերջերս հիստերիկայի մեջ ընկել
05.10.2018 | 01:53

ԱՄՆ-ը, Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, գնալով վերածվում է անլուրջ պետության, որն իր նկատմամբ հարգանքը կարող է կորցնել նույնիսկ այն աստիճանի, որ արժանանա ծաղրի: Սակայն, եթե այս տպավորությունը սխալ է, այսինքն, Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունները լուրջ բնույթ ունեն և արտահայտում են ԱՄՆ-ի իրական մտադրությունները, ապա պետք է ահազանգել արդեն մի պետության մասին, որը գնալով ավելի մեծ սպառնալիք է դառնում ողջ աշխարհի համար:


Պատճառը մեկը չէ, պատճառները միանգամից մի քանիսն են: Ժամանակագրորեն դրանցից առաջինը, թերևս, այն է, որ Ռուսաստանը, չնայած ֆինանսատնտեսական պատժամիջոցներով իրեն խեղդելու ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մեծամասնության հետևողական ջանքերին, կարողացավ բավարար միջոցներ հայթայթել նորագույն և աշխարհում նմանակը չունեցող զենքերի ստեղծման համար: Այդ զենքերի մի մասը փորձարկման փուլում է, մի մասը, ինչպես, օրինակ, հիպերձայնային և մանևրող «Ավանգարդը», սերիական արտադրության, իսկ, ահա, «Կինժալ» հիպերձայնային հրթիռներն արդեն ընդգրկված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության կազմում: Շնորհիվ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից ոչ միայն այժմ, այլև առաջիկա տասնամյակներում էլ անխոցելի իր այդ զենքերի, Ռուսաստանը հնարավորություն է ստանում վերջ տալու ռազմական ոլորտում Արևմուտքի առաջատարությանը, խափանելու ուժի իրավունքով հանդես եկող ԱՄՆ-ի՝ ողջ աշխարհում տիրոջ ու թելադրողի կարգավիճակում լինելու և նոր աշխարհակարգի հաստատման ծրագրերը: Դատելով ամենից, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը ու, հատկապես, նրա հետևում կանգնած «այս աշխարհի ճարտարապետները» իրադարձությունների նման ընթացքն իրենց համար որպես աղետ են ընկալում, գիշեր ու ցերեկ մտածում են, թե ինչ կարելի է անել Ռուսաստանի հզորացումը թույլ չտալու, այդ երկիրը տնտեսապես արյունաքամ անելու, քայքայելու, իսկ եթե հնարավոր է, նույնիսկ Պուտինին տապալելու և Ռուսաստանը կործանելու համար:


Ռուսաստանի նորագույն զենքերի գոյության իրողությանը բախվելը, սակայն, ինչպես նշեցինք, միակ պատճառը չէ վերջին շրջանում ԱՄՆ-ի հիստերիկայի: Միջերկրական ծովի երկնքում ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-20» հետախուզական թանկարժեք ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով ռուսաստանցի 15 զինծառայող զոհվեց, Ռուսաստանը մեղադրեց Իսրայելին: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, իսրայելական F-16 կործանիչն Իսրայելի ավիացիայի կողմից Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտին հարվածելու ժամանակ միտումնավոր թռել է «Իլ-20»-ի հարևանությամբ ու վերջինիս դրել իրեն ուղղված սիրիական ՀՕՊ-ի հրթիռի հարվածի տակ, քանի որ «Իլ-20»-ի թևերի (ռադարի ռադիոալիքներն անդրադարձնող) մակերեսը F-16-ի թևերի մակերեսից ավելի մեծ է ու, բնականաբար, հրթիռը պետք է գնար «Իլ-20»-ի վրա: Որպես պատասխան Իսրայելի այս սադրիչ քայլի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Սիրիային Ս-300 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրներ փոխանցելու մասին և կարճ ժամանակում իր հայտարարությունը դարձրեց իրականություն: Ռուսաստանը դեռ 6 տարի առաջ նշված համալիրները Սիրիային տալու մտադրություն ուներ, սակայն Իսրայելի համառ խնդրանքներից (ենթադրելի է, նաև ԱՄՆ-ի զգուշացումներից) հետո, այն ժամանակ դեռ բավականաչափ ուժեղ չլինելով և, ըստ էության, զգուշանալով Իսրայելի և նրա ավագ եղբոր՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատացումից, չէր համարձակվել այդ քայլը կատարել:


Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ գումարված նիստում նշել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ Սիրիայի կառավարությանն են հանձնվել ռուս զինվորականների անվտանգության ամրապնդման համար մասնավոր սարքեր (ենթադրվում է, որ խոսքը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին է):
Իր կրտսեր կամ գուցե ավագ դաշնակցին՝ Իսրայելին զինելու առումով որոշակի քայլեր է կատարել նաև ԱՄՆ-ը, ընդ որում, նրանց միջև պայմանավորվածությունը եղել է շատ ավելի վաղ: Իսրայելի «Եդիոթ Ահարոնոթ» օրաթերթն իր կայքում տեղեկացրել է, որ Իսրայելին է փոխանցվել ԱՄՆ-ի 38 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը, որի վերաբերյալ Իսրայելը և ԱՄՆ-ը համաձայնության էին եկել դեռ Բարաք Օբամայի նախագահության օրոք: Ակնհայտ է, որ խոսքն ահռելի օգնության մասին է:


Սպիտակ տան խոսնակ Հիթեր Նաուերթը նշել է, որ 2016 թ. սեպտեմբերին կայացած համաձայնության հիմքով ԱՄՆ-ն առաջիկա տասնամյակում յուրաքանչյուր տարի 3 մլրդ 800 միլիոն դոլար է փոխանցելու Իսրայելի բանակին: Պատմության ընթացքում սա Իսրայելին ԱՄՆ-ի ամենամեծ ֆինանսական օգնությունը կլինի:
Հարկ է ընդգծել, որ Սիրիային Ս-300 զենիթահրթիռային համալիրների փոխանցումը կտրուկ և էապես փոխում է իրավիճակն այդ երկրի պաշտպանության գործում: Ճիշտ է, Ս-300 համալիրներ մինչ այդ էլ կային, սակայն դրանք պատկանում էին ու պատկանում են Ռուսաստանի զինված ուժերին, կոչված էին ու կոչված են ապահովելու ռուսական ռազմաբազաների պաշտպանությունը դրանց վրա գրոհող ինքնաթիռներից, ԱԹՍ-ներից և արձակված հրթիռներից: Ռուսաստանը չէր համարձակվում հիշյալ համալիրներն օգտագործել Սիրիային ԱՄՆ-ի և Իսրայելի ավիացիայի հարձակումներից պաշտպանելու համար, քանի որ դրա հետևանքը կլիներ այդ պետությունների հետ անմիջական ռազմական բախման մեջ մտնելը: Այժմ, սակայն, բոլորովին այլ իրավիճակ է. Սիրիան, լինելով ինքնիշխան պետություն, իր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով, ներառյալ՝ Ս-300 համալիրները, ոչ միայն իրավունք ունի, այլև, ի տարբերություն նախկինի, կարող է արդյունավետորեն պաշտպանվել միջազգային համապատասխան բոլոր նորմերի խախտմամբ իր վրա հարձակվող ագրեսորից, ընդ որում, անկախ նրանից, թե ամերիկյան կամ իսրայելական ինքնաթիռն իր օդային տարածքը խախտե՞լ է, թե՞ հրթիռն իր վրա արձակել է Սիրիայի օդային տարածքից դուրս գտնվելով: Մոտ 3 ամսից Ս-300 համալիրներն օգտագործելու նպատակով սիրիացի զինվորական մասնագետների ուսուցումը կավարտվի, ու դրանից հետո ԱՄՆ-ի և Իսրայելի ինքնաթիռներն այլևս չեն կարողանա հիմնականում անպատիժ հրթիռային ու ռմբային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին, ինչպես անում էին նախկինում: Ավելին. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Իլ-20»-ի կործանումից հետո, որպես պատասխան քայլ, հայտարարել է նաև, որ այսուհետ իր ինքնաթիռներից, նավերից, ինչպես նաև տիեզերքից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ազդելու է այն բոլոր օբյեկտների վրա, խափանելու է այն ինքնաթիռների, նավերի աշխատանքը, հրթիռների թռիչքը, որոնցով փորձ կարվի հարված հասցնել Սիրիային: Այս ամենը, իր հերթին, նշանակում է, որ Բաշար Ասադին ու նրա վարչակարգը տապալելու, Սիրիան, ըստ էության, գրավելու, այդ պետությանը տիրելով, այն Իրանի դեմ հարձակման հենակետ դարձնելու, Նեռի գալստյան ու թագավորության համար նոր Մերձավոր Արևելք ձևավորելու ԱՄՆ-ի և Իսրայելի պլանները ջուրը կլցվեն:


Չնայած վերը շարադրվածին, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, չգիտես հույսն ում կամ ինչի վրա դրած, օրերս հայտարարել է, որ թեև Իսրայելն ուրախ չէ Սիրիայում Ս-300-ի հայտնվելու համար, սակայն Սիրիայում ռազմական գործողություններից չի կարող հրաժարվել:
«Ես չեմ կարող ասել, որ ուրախ ենք Ս-300-ի առկայության համար,- իսրայելական «Կան-ՌԷԿԱ» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Լիբերմանը:- Դրա հետ մեկտեղ, սա այն նույն թեման է, որտեղ մենք ոչ մի ելք չունենք: Այստեղ որոշում չկայացնելու ոչ մի հնարավորություն չկա»:


Գուցե Իսրայելում հաշվարկում են Սիրիայի Ս-300-ները ոչնչացնե՞լ, քանի դեռ տեղի մասնագետները դրանց լիարժեք չեն տիրապետում։ Բայց Լիբերմանն ունի՞ որևէ երաշխիք, որ իրենց հարձակման պահին սիրիացի մասնագետների կողքին ռուս խորհրդատուները կամ մասնագետները չեն լինի, և վերջիններիս հաշվարկներով, բայց սիրացիների ձեռքով արձակված հրթիռներն անվրեպ չեն հասնի իրենց նշանակետերին։
Ի վերջո, ԱՄՆ-ի հիստերիկայի մյուս պատճառն էլ այն է, որ Ռուսաստանը և այլ պետություններ մտադիր են աստիճանաբար դուրս գալ ամերիկյան դոլարի գերությունից, այսինքն՝ հրաժարվել առևտուրը դոլարով իրականացնելուց և անցնել ազգային արժույթով գործարքների: Սա կլինի ԱՄՆ-ի վերջի սկիզբը, քանի որ այդ պետությունն ամբողջությամբ հիմնված է իրական արժեք կամ արժեքային ծածկույթ չունեցող, սոսկ հեղինակության ուժով փքված դոլարի վրա, որի անկումից հետո կգա նաև ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական հզորության վերջը:
Եվ, ահա, Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական վերնախավում կարծես խելագարվել են: Նախ, ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն է հանդես եկել ագրեսիվ հայտարարությամբ: Նա վերջերս մասնավորապես հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները հնարավորություն ունի մեր նավատորմի օգնությամբ երաշխավորել ծովային երթուղիներով տեղաշարժի ազատությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել դրանք, հավաստիանալու համար, որ ռուսական էներգառեսուրսները չեն հայտնվի Միջին Արևելքի շուկաներում»: Իսկ, հետաքրքիր է, ՆԳ նախարարին ո՞վ է լիազորել այդպիսի հայտարարությամբ հանդես գալ՝ Թրա՞մփը, թե Սպիտակ տնից կամ պետդեպարտամենտից մեկ ուրիշը։ Հետաքրքիր է նաև, թե Զինկեն ընդհանրապես պատկերացնու՞մ է ԱՄՆ-ի կողմից միջազգային ծովային իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ նորմերի կոպիտ խախտմամբ ռուսական նավերի առջև ծովային երթուղիներն արգելափակելու հետևանքները։ Եվ ի՞նչ է կարծում՝ դրանից հետո Ռուսաստանը, ձեռքերը ծալած, նստելու՞ է, թե՞ նույն կերպ կամ համարժեք այլ քայլերով պատասխանելու է ԱՄՆ-ին, չնայած իր այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները հնարավորություն ունի իր նավատորմի օգնությամբ երաշխավորելու ծովային երթուղիներով տեղաշարժի (խոսքն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նավերի մասին է) ազատությունը:


Անդրադառնալով Ռուսաստանը ծովային շրջափակման ենթարկելու կապակցությամբ ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի սպառնալիքին, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հայտարարել է. «Իր ծովուժն օգտագործելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ՝ Ռուսաստանի առևտրի ճանապարհները փակելու նպատակով, կնշանակի պատերազմ հայտարարել այս երկրին»:
Պուշկովը բացարձակ անհեթեթություն է համարել ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարի այն հայտարարությունը, ըստ որի, Սիրիայում Ռուսաստանի միջամտության իրական պատճառն առևտրային շահերն են, ապա հավելել. «Այն գաղափարը, որ Ռուսաստանը պոտենցիալ կերպով կարող է ապահովել Միջին Արևելքի էներգիան, չի համապատասխանում իրականությանը: Իրականում Ռուսաստանը նավթով ու էներգիայով լի տարածաշրջանին ոչ մի նավթ ու էներգիա չի մատակարարում և երբեք չի հայտարարել, որ այդ գործի համար ինչ-որ ծրագիր ունի»:


Դե ի՞նչ, ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության շարքում դասագրքային տարրական գիտելիքներ, ասենք, երկրների տեղը, նրանց պատմությունը, հնարավորությունները չունեցողները քիչ չեն, նրանցից մեկն էլ գուցե Զինկեն է, եթե, իհարկե, Ռուսաստանին միտումնավոր չի վերագրել Միջին Արևելքին էներգետիկ պաշարներով ապահովելու մտադրություն՝ իբրև պատրվակ ռուսական նավերի ճանապարհը շրջափակելու: Իհարկե, Ռուսաստանը նշված մատակարարումներն իրականացնելու որևէ մտադրություն չունի, բայց եթե նույնիսկ ունենա էլ, ապա դա ԱՄՆ-ի ի՞նչ գործն է։ Սա ամերիկյան պաշտոնատարների կողմից որևէ ինքնիշխան պետության ներքին գործերին լկտիաբար միջամտելու կամ դրա փորձի հերթական և ակնառու օրինակն է, և հենց նրանց անմիջական մեղքով է, որ աշխարհում գնալով աճում է ԱՄՆ-ը որպես աշխարհում չարիքի առանցք, մոլորակի քաղցկեղ պատկերացնող, այդ պետությունն ատող ու նույնիսկ նրա կործանումն օր առաջ փափագող մարդկանց թիվը: Հակաամերիկանիզմը հենց այնպես չի առաջացել:
Ռայան Զինկեն, սակայն, միակը չէր, որ օրերս հանդես է եկել Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ հայտարարությամբ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի նորագույն թևավոր հրթիռները ոչնչացնելու վերաբերյալ որոշում ընդունել, քանի դեռ դրանք պատրաստման փուլում են, որպեսզի հետագայում չունենա իր անվտանգության նկատմամբ սպառնալիք: Խոսքը, ըստ էության, նույն «Ավանգարդի» մասին է, որի, ինչպես նաև ռուսական նորագույն և անգերազանցելի այլ զենքերի ստեղծման մասին 2018 թ. մարտի 1-ին հայտարարեց ՌԴ նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ը հասկանում է, որ դրանցից պաշտպանվելու որևէ միջոց չունի, անզորությունից ու կատաղությունից ատամ է կրճտացնում, իսկ նրա որոշ տաքգլուխ ռազմական պատասխանատուներ որոճում են հիշյալ միջոցները դրանց արտադրության փուլում ոչնչացնելու ինչ-որ պլաններ, որոնք իրագործելու փորձն անգամ կարող է վերաճել աշխարհակործան պատերազմի:


«ՌԻԱ նովոստի»-ի տեղեկացմամբ, ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսական հրթիռները ոչնչացնելու վերաբերյալ Քեյ Բեյլի Հաթչինսոնի հայտարարությունը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չեն գիտակցում ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության աստիճանը։
«Տպավորությունն այնպիսին է, որ նման հայտարարություն անող մարդիկ չեն գիտակցում իրենց պատասխանատվության և ագրեսիվ հռետորաբանության վտանգավորության աստիճանը,- ասել է Զախարովան։- Ո՞վ է այդ տիկնոջը լիազորել նման հայտարարություն անելու, ամերիկացի ժողովու՞րդը… Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա մեր փորձագետները մանրամասն պատասխան կտան»:
Ոչ միայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը, այլև ՆԱՏՕ-ն ու նրա գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն էլ Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն են վարում: Վերջինս, օրեր առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ AP գործակալության տեղեկացմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են» Վրաստանի առաջ։ Նա ՌԴ-ին կոչ է արել հրաժարվել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումից ու դուրս բերել իր զորքերն այն տարածքներից, որոնք պատկանում են Վրաստանին։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ