Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դա շատ երկար ու տքնաջան աշխատանք կպահանջի»

«Դա շատ երկար ու տքնաջան աշխատանք կպահանջի»
19.10.2018 | 03:08

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Մոնակո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Թիերի Անրին՝ համաշխարհային ֆուտբոլի ոչ վաղ անցյալի վառ ֆուտբոլիստներից մեկը: Նա կարծում է, որ մրցաշրջանի արդյունքներով իր թիմն ի զորու է հայտնվելու առաջին եռյակում. «Բոլորը գիտեն, որ արդյունքները կարևոր են, սակայն դրանք լինում են ավելի վաղ կատարած աշխատանքի շնորհիվ: «Մոնակոն» առաջնահերթ պիտի քիչ գոլեր բաց թողնի և հավասարակշռություն գտնի խաղի մեջ: Մանրամասն չեմ ներկայացնելու, բայց մենք պետք է ավելի հուսալի և խելացի խաղանք: Մենք կարող ենք մրցաշրջանի արդյունքներով լինել լավագույն եռյակում։ Դա շատ երկար ու տքնաջան աշխատանք կպահանջի, բայց մենք պատրաստ ենք: Համոզված եմ, որ ակումբը ճիշտ ծրագրով է առաջ շարժվում; Միայն նայեք, թե նախորդ մրցաշրջանում ինչպիսի արդյունքներ են գրանցվել, իսկ բարդ շրջաններ լինում են բոլոր թիմերում»,- Անրիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


Ընթերցողին տեղեկացնենք, որ դիվիզիոնի իններորդ տուրից հետո «Մոնակոն» վեց միավորով գտնվում է 18-րդ հորիզոնականում, տասը միավորով հետ է երրորդ հորիզոնականում գտնվող «Մարսելից»: «Պարի Սեն Ժերմենին» չենք հիշատակում, քանզի այն մինչև այժմ ոչ մի միավոր չի կորցրել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ