Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեղքի հանդեպ հանդուրժողականությունը` չարիք

Մեղքի հանդեպ հանդուրժողականությունը` չարիք
27.11.2018 | 00:12

Մեր օրերում «քրիստոնեություն» բառի կողքին ամենաշատ գործածվող բառը շատ երկար «հանդուրժողականությունն» է, բառ, որ հանդուրժում են շատ քրիստոնյաներ, գաղջ ու գոլ մի բառ, որ ամեն մեկին չի հաջողվում կուլ տալ:
Պարզ չէ միայն, թե երբվանից այդ լպրծուն բառը սողոսկեց քրիստոնեությունը բնորոշող հասկացությունների մեջ ու հարմար տեղավորվեց, ասենք, «հնազանդություն» ու «խոնարհություն» բառերի կողքին:


Համենայն դեպս, այդ բառը չկար ահեղ ու կործանիչ ջրհեղեղ հարուցած Աստծո` միայն աստծուն հատուկ զղջման մեջ, այդ բառը չկար սոդոմգոմորյան գեհեն հրդեհած Աստծո` միայն աստծուն հատուկ զզվանքի մեջ, այդ բառը չկար նաև, երբ «բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ», այդ բառը չկար Հիսուսի` չվանից սարքած խարազանի հարվածների մեջ, այդ հանդուրժողությունը չկար Խաչի փրկարար թևերի մեջ, այդ հանդուրժողականությունը ամբողջությամբ կորցրեց իր երբևէ լինելու կենտ հնարավորությունը Հարության պայծառ Կիրակի օրը: Այդ իսկ պատճառով այն իսպառ բացակայում էր սրբերի և նահատակների սխրանքներում, անապատական հայրերի հանդարտ ու աղոթամրմունջ, ջերմեռանդ խոնարհության մեջ: Բայց այն հնարավոր դարձավ ծույլ ու ալարկոտ մարդկանց ամենահամարձակ ձգտումներում և հնարավոր դարձրեց նրանց համար մոխրագույնի հաճելի գաղջությունը: Բոլորովին պարզ չէ, թե ինչ պիտի հանդուրժի քրիստոնյան. Աստծու՞ն... պիտի պաշտի, իր խա՞չը... պիտի պարծանքով կրի, իր նմանի՞ն... պիտի սիրի, արդարությու՞նը... պիտի հետամտի, մե՞ղքը... պիտի մերժի, Չարի՞ն... պիտի ամոթահար անի. հանդուրժելու ոչինչ չի մնում: Չի հանդուրժում ո՛չ Աստված, ո՛չ առաջին Հպարտը. առաջինը` մեղքը, երկրորդը` արդարությունը, նրանք չեն հանդուրժում միմյանց: Շատ տարօրինակ է, որ այսօր հանդուրժողության մասին խոսողները, նրանք, ովքեր պնդում են, որ պետք չէ հանդուրժել որևէ բռնություն, որ մարդկանց շահագործմանը վերջ դրվեց քրիստոնեությամբ, քրիստոնյաներին են համոզում հանդուրժել իրենց հանդեպ այլակրոնների և անհավատների որևէ անհանդուրժելի վերաբերմունք: Մենք կարող ենք հանդուրժող լինել, երբ խոսքը վերաբերում է մեր անձին և անձնական շահին, իսկ երբ շոշափվում է Աստծո «շահը», պետք է լինել ոչ թե կրավորական, այլ նախանձախնդիր ու պահանջատեր: Մահմեդականները ավելի պատվախնդիր են իրենց սուտ մարգարեի չեղած իրավունքները պաշտպանելիս, իսկ մենք, չգիտես ինչու, նախընտրում ենք հանդուրժել, երբ մեզ փորձում են համոզել, թե մեր սուրբ և ճշմարիտ, քաղցր ու հեզ Հիսուսը հերթական մի կրոնի հիմնադիր ու առաջնորդ է, թե Նա այլընտրանք է բուդդաների ու մուհամեդների շարքում: Մենք չենք վիրավորվում և չենք էլ վիրավորում, չենք ոտնահարում մարդկանց` «իրենց կարծիքը ազատորեն արտահայտելու իրավունքը», փոխարենը ոտնակոխ ենք անում մեր Արդար, Ճշմարիտ, Ողորմած Աստծո Սերն ու Ինքնանվիրումը, տրորում ենք մեզ համար ցավող և մեր մեղքերով արդեն իսկ խոցված Նրա սիրտը: «Հարգելով մարդկանց իրավունքներն» ու հաճոյանալով այլադավաններին` մենք արհամարհում ենք մեր Աստծուն. մի քիչ մտածենք այդ մասին, երբ եկեղեցում վառված մոմի առջև «աղոթում ենք»... մեր ցանկությունները:


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ