Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փրկիչը» չփրկեց ցրտից

«Փրկիչը» չփրկեց ցրտից
07.12.2018 | 01:48

Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի շրջանում էր: Տեղ էր հասել Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ողջ դառնությունը «ճաշակելով»: Եթե ուղիղ եթերում լիներ, հաստատ կհայտարարեր, որ պատասխանատուներն անհապաղ ասֆալտին են փռվելու, պարզապես ասֆալտի բացակայության պայմաններում հարիր չէր լինի նման հայտարարություն անել ու անգամ խաբել հպարտ, արժանապատիվ քաղաքացիներին: Ինչևէ, ժամացույցի շղթան սլաքներից կարևոր չէ, իսկ այս դեպքում տեղի բնակիչների համար շղթան ճանապարհն է, սլաքները` ջեռուցումը:


Երևի մեր թավշե հանրապետության բոլոր քաղաքացիները լավ են հիշում, որ մայիսի 8-ից հետո արգո վարչապետի հայտարարած առաջնահերթություններից մեկը բնության պահպանությունն էր: Ցավոք, այդ պահպանության շրջանակներում այսօր ՀՀ հպարտ ու սպիտակ (արանքներում, ըստ Փաշինյանի, նվաստ ու սև էլ կան) քաղաքացիների մի ստվար հատված հայտնվել է այնպիսի վիճակում, որ հենց ինքը պահպանության կարիք ունի: Խնդիրն այն է, որ մի շարք գյուղեր, որոնց մոտով Փաշինյանն անցավ, բայց նույնիսկ հարկ չհամարեց կանգ առնել, արդեն երեսուն տարի ձմռան ցրտի ահեղ հարձակումներին դիմադրում են Տավուշի անտառներից գնած փայտով, քանի որ տարածքը գազաֆիկացված չէ, էլեկտրաէներգիան էլ, գաղտնիք չէ, թանկ ու անարդյունավետ է: Ի դեպ, Տավուշը «տիեզերական այն համակարգն» է, որի «Իջևան» մոլորակից, ըստ Լյուբիկ Չիբուխչյանի, իջել է «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը: Հիմա ձմեռ է, մարդիկ ջեռուցման պահանջ են զգում, փայտ չկա, Տավշո անտառներից փայտ գնելն այլևս անհնար է։ Ի՞նչ անել, ու՞ր գնալ, ո՞ր ճանապարհո՞վ: Այս հարց-պահանջը Փաշինյանի հիշյալ այցի ժամանակ տեղացիները դրեցին նրա առաջ, բայց ո՛չ ավել, ո՛չ պակաս, ստացվեց պատասխան, ըստ որի՝ մարդիկ կարող են անարգել, լսու՞մ եք, անարգել, հատել լճին շատ մոտ, այսինքն ջրի մեջ հայտնված ծառաթփերը, ասենք՝ չիչխանի ու փշատի (եղևնի արդեն չկա):
Ճիշտն ասած, չէի զարմանա, եթե նման պատասխան հնչեցներ, ասենք, նույն Լյուբիկ Չիբուխչյանը, բայց այդ պատասխանը լսել լրագրող, մի քանի օտար լեզու իմացող, որոշ պնդումներով՝ գրող-հրապարակախոս, վերջին հաշվով, վարչապետ, այն էլ սիրված վարչապետ մարդուց, տհաճ անակնկալ էր: Փաշինյանին չճանաչողները կարող են մտածել, թե նա քաղաքում ծնված-մեծացած մարդ է և չի պատկերացնում գյուղի ձմեռը: Բայց չէ՞ որ իր հարազատ Իջևան մոլորակում էլ ձմեռներ են լինում, և մարդիկ փայտ են վառում՝ ավանդական «ծիպուլը» պատրաստելու և խոզի կաշին տաքացնելու համար:


Կամ այդ ինչպե՞ս է մեր կիրթ վարչապետը պատկերացնում իր մատնանշած գործընթացը: Լավ, ձևակերպեմ հարցս, որտե՞ղ է ներկա վարչապետի նախկին դատողությունը: Նա իրո՞ք մտածում է, որ, ասենք, 80-ամյա ծեր մարդն ընդունակ է մտնելու ջրի մեջ, կտրելու տուն հասցնելու փայտը կամ իր 40 հազար թոշակով (լավագույն դեպքում) հանձնարարել դա ուրիշի՝ դրամական փոխհատուցմամբ:


Բացի այդ, որպես «քոլեցի», Փաշինյանը պետք է իմանար, որ հիշյալ ծառատեսակներով անհնար է տուն տաքացնել, քանի որ արագ վառվող-հանգչող, շեղջ չպահող փայտատեսակներ են. դրա մասին աշխարհը գիտի: Այս հարցի պատասխանը խնամքով շրջանցեց Փաշինյանը: Բայց որքան էլ շրջանցի, միևնույն է, մարդիկ շարունակելու են հարցնել` ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ու՞ր գնալ, ո՞րն է ճանապարհը: Այս հարցերը լուրջ պատասխաններ պահանջում, այլապես եկող գարունն այս իշխանության համար ձմեռ է լինելու՝ չհալչող սառցաշխարհով:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ